«Բալկանյան թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → (10) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{Թերակղզի |
{{Թերակղզի |
||
|Անվանում = Բալկանյան թերակղզի |
|Անվանում = Բալկանյան թերակղզի |
||
|Քարտեզ |
|Քարտեզ =Balkan topo en.jpg |
||
|Տեղագրություն |
|Տեղագրություն = [[Միջերկրական ծով]] |
||
|lat_dir = N|lat_deg = 41|lat_min = 50|lat_sec = |
|lat_dir = N|lat_deg = 41|lat_min = 50|lat_sec = |
||
|lon_dir = E|lon_deg = 22|lon_min = 50|lon_sec = |
|lon_dir = E|lon_deg = 22|lon_min = 50|lon_sec = |
||
|region |
|region = |
||
|CoordScale = 600000 |
|CoordScale = 600000 |
||
|Ջրատարածություններ = [[Միջերկրական ծով]], [[Սև ծով]], [[Էգեյան ծով]], [[Ադրիատիկ ծով]], [[Իոնյան ծով]], [[Մարմարա ծով]] |
|Ջրատարածություններ = [[Միջերկրական ծով]], [[Սև ծով]], [[Էգեյան ծով]], [[Ադրիատիկ ծով]], [[Իոնյան ծով]], [[Մարմարա ծով]] |
||
|Տարածք |
|Տարածք = 505.000 |
||
|Բարձրություն |
|Բարձրություն = 2925 մ |
||
|Երկիր |
|Երկիր = {{դրոշավորում|Եվրոպա}} |
||
|Դրոշ |
|Դրոշ = |
||
|Շրջան |
|Շրջան = |
||
|Բնակչություն = |
|Բնակչություն = |
||
|Թվական |
|Թվական = |
||
|Պատկեր = |
|Պատկեր = |
||
|Չափ |
|Չափ =200px |
||
|Նկարագրում = |
|Նկարագրում = |
||
}} |
}} |
12:10, 3 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Տեղագրություն | Միջերկրական ծով | |
Ողողող ջրեր | Միջերկրական ծով, Սև ծով, Էգեյան ծով, Ադրիատիկ ծով, Իոնյան ծով, Մարմարա ծով | |
Ընդհանուր մակերեսը | 505.000 կմ² | |
Ամենաբարձր կետը | 2925 մ մ | |
Երկիր | Եվրոպա | |
Բալկանյան թերակղզի (սլովեն.՝ Balkanski polotok, խորվ.՝ Balkanski poluotok, բոս․՝ Balkansko poluostrvo, սերբ.՝ և չեռնոգոր.՝ Балканско полуострво, ռումիներեն՝ Peninsula Balcanică, բուլղար․՝ և մակեդոներեն՝ Балкански полуостров, ալբ․՝ Gadishulli Ballkanik, հուն․՝ Βαλκανική χερσόνησος, իտալ.՝ Penisola balcanica, լատին․՝ Paeninsula Balcanica) թերակղզի Եվրոպայի հարավ-արևելքում։ Տարածքը մոտ 505 հազար կմ²:
Բալկանյան թեակղզու վրա մասնակի կամ լրիվ գտնվում են.
- Ալբանիա 100 %
- Բուլղարիա 100 %
- Բոսնիա և Հերցեգովինա 100 %
- Հունաստան 100 %
- Հյուսիսային Մակեդոնիա 100 %
- Չեռնոգորիա 100 %
- Սերբիա 73 %
- Խորվաթիա 49 %
- Սլովենիա 27 %
- Ռումինիա 9 %
- Իտալիա 0,07 %
- Կոսովո 100 %
Հունաստանը, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան և Իտալիան մտնում են Եվրոպական Միության կազմի մեջ։ Հունաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Ռումինիան, Խորվաթիան, Սլովենիան և Իտալիան մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ։
Թերակղզու ափերը շատ են կտրատված։ Հարավում նրա ափերը ողողում են խոր Հոնիական և Էգեյան ծովերի ջրերը, որտեղ ցրված են բազմաթիվ լեռնոտ կղզիներ։ Թերակղզու արևմտյան ափերը, որոնք ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով, շրջափակված են երկարավուն, ափերին զուգահեռ ձգվող կղզիների շերտերով։ Այստեղ ցամաքը ժամանակի ընթացքում իջել է, հովիտները ծածկվել են ծովի ջրերով, իսկ առափնյա լեռնաշղթաները դարձել են կղզիներ։ Արևելքում թերակղզու ափերը ողողում է Սև ծովը:
Բալկանյան թերակղզին գրեթե ամբողջությամբ գրավում են լեռները. դաշտավայրերը քիչ են։ Թերակղզու միջին մասում գտնվում է հնագույն զանգվածը, որը ճեղքվելով` բաժանվել է մի շարք ծալքա-բեկորավոր լեռների։ Լեռներում տեղի են ունենում ուժեղ երկրաշարժներ։
Այդ զանգվածից դեպի արևմուտք (հյուսիսից հարավ) ձգվում են Դինարյան լեռնաշխարհի երիտասարդ լեռնաշղթաները, որոնք կազմված են գլխավորապես կրաքարերից։ Դինարյան լեռնաշխարհում առանձնապես ցայտուն կերպով են արտահայտված կարստային երևույթները։
Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում ձգվում են երիտասարդ ծալքավոր լեռները` Ստարա Պլանինան կամ Բալկանյան լեռները:
Թերակղզին հարուստ է ալյումինի (արևմուտքի երիտասարդ լեռների շերտում), ցինկի և կապարի (հնագույն զանգվածում) հանքաքարերով։ Կան նաև երկաթի, ածխի և նավթի հանքեր։
Բալկանյան թերակղզու մեծ մասը (նրա արևմուտքը, հարավը, հարավ-արևելքը) և բոլոր կղզիները գտնվում են միջերկրածովային կլիմայի շրջանում, ընդ որում տեղումների քանակը խիստ նվազում է հյուսիս-արևմուտքից դեպի արևելք և առանձնապես հարավի ուղղությամբ։ Այստեղ աճում են թփուտներ և կոշտատերև խոտեր, որոշ վայրերում պահպանվել են մշտադալար անտառները։ Թերակղզու միջին մասում կլիման փոփոխական է` միջերկրածովայինից դեպի բարեխառն։ Այդ պատճառով անտառներում պատահում են ինչպես մշտադալար, այնպես էլ ձմռանը տերևաթափ լինող բույսեր։ Թերակղզու հյուսիսը մտնում է արդեն բարեխառն կլիմայական գոտու մեջ, լեռներում տարածված են լայնատերև, խառը և փշատերև անտառները, իսկ դաշտավայրերում (Դանուբի և նրա վտակների շրջանում)` անտառատափաստանները: