«Բալկանյան թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ Ռոբոտը հեռացնում է․: hu:Délkelet-Európa (strongly connected to hy:Հարավ-արևելյան Եվրոպա) |
||
Տող 97. | Տող 97. | ||
[[hr:Balkanski poluotok]] |
[[hr:Balkanski poluotok]] |
||
[[hsb:Balkanska połkupa]] |
[[hsb:Balkanska połkupa]] |
||
[[hu:Délkelet-Európa]] |
|||
[[id:Balkan]] |
[[id:Balkan]] |
||
[[is:Balkanskagi]] |
[[is:Balkanskagi]] |
09:49, 30 Մարտի 2013-ի տարբերակ
Տեղագրություն | Միջերկրական ծով | |
Ողողող ջրեր | Միջերկրական ծով, Սև ծով, Էգեյան ծով, Ադրիատիկ ծով, Իոնյան ծով, Մարմարա ծով | |
Ընդհանուր մակերեսը | 505.000 կմ² | |
Ամենաբարձր կետը | 2925 մ մ | |
Երկիր | Եվրոպա | |
Բալկանյան թերակղզի (սլովեն.՝ Balkanski polotok, խորվ.՝ Balkanski poluotok, բոս․՝ Balkansko poluostrvo, սերբ.՝ և չեռնոգոր.՝ Балканско полуострво, ռումիներեն՝ Peninsula Balcanică, բուլղար․՝ և մակեդոներեն՝ Балкански полуостров, ալբ․՝ Gadishulli Ballkanik, հուն․՝ Βαλκανική χερσόνησος, իտալ.՝ Penisola balcanica, լատին․՝ Paeninsula Balcanica) թերակղզի Եվրոպայի հարավ-արևելքում: Տարածքը մոտ 505 հազար կմ²:
Բալկանյան թեակղզու վրա մասնակի կամ լրիվ գտնվում են.
- Ալբանիա 100 %
- Բուլղարիա 100 %
- Բոսնիա և Հերցեգովինա 100 %
- Հունաստան 100 %
- Հյուսիսային Մակեդոնիա 100 %
- Չեռնոգորիա 100 %
- Սերբիա 73 %
- Խորվաթիա 49 %
- Սլովենիա 27 %
- Ռումինիա 9 %
- Իտալիա 0,07 %
- Կոսովո 100 %
Հունաստանը, Սլովենիան, Ռումինիան, Բուլղարիան և Իտալիան մտնում են Եվրոպական Միության կազմի մեջ: Հունաստանը, Ալբանիան, Բուլղարիան, Ռումինիան, Խորվաթիան, Սլովենիան և Իտալիան մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ:
Թերակղզու ափերը շատ են կտրատված: Հարավում նրա ափերը ողողում են խոր Հոնիական և Էգեյան ծովերի ջրերը, որտեղ ցրված են բազմաթիվ լեռնոտ կղզիներ: Թերակղզու արևմտյան ափերը, որոնք ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով, շրջափակված են երկարավուն, ափերին զուգահեռ ձգվող կղզիների շերտերով: Այստեղ ցամաքը ժամանակի ընթացքում իջել է, հովիտները ծածկվել են ծովի ջրերով, իսկ առափնյա լեռնաշղթաները դարձել են կղզիներ: Արևելքում թերակղզու ափերը ողողում է Սև ծովը:
Բալկանյան թերակղզին գրեթե ամբողջությամբ գրավում են լեռները. դաշտավայրերը քիչ են: Թերակղզու միջին մասում գտնվում է հնագույն զանգվածը, որը ճեղքվելով` բաժանվել է մի շարք ծալքա-բեկորավոր լեռների: Լեռներում տեղի են ունենում ուժեղ երկրաշարժներ:
Այդ զանգվածից դեպի արևմուտք (հյուսիսից հարավ) ձգվում են Դինարյան լեռնաշխարհի երիտասարդ լեռնաշղթաները, որոնք կազմված են գլխավորապես կրաքարերից: Դինարյան լեռնաշխարհում առանձնապես ցայտուն կերպով են արտահայտված կարստային երևույթները:
Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում ձգվում են երիտասարդ ծալքավոր լեռները` Ստարա Պլանինան կամ Բալկանյան լեռները:
Թերակղզին հարուստ է ալյումինի (արևմուտքի երիտասարդ լեռների շերտում), ցինկի և կապարի (հնագույն զանգվածում) հանքաքարերով: Կան նաև երկաթի, ածխի և նավթի հանքեր:
Բալկանյան թերակղզու մեծ մասը (նրա արևմուտքը, հարավը, հարավ-արևելքը) և բոլոր կղզիները գտնվում են միջերկրածովային կլիմայի շրջանում, ընդ որում տեղումների քանակը խիստ նվազում է հյուսիս-արևմուտքից դեպի արևելք և առանձնապես հարավի ուղղությամբ: Այստեղ աճում են թփուտներ և կոշտատերև խոտեր, որոշ վայրերում պահպանվել են մշտադալար անտառները: Թերակղզու միջին մասում կլիման փոփոխական է` միջերկրածովայինից դեպի բարեխառն: Այդ պատճառով անտառներում պատահում են ինչպես մշտադալար, այնպես էլ ձմռանը տերևաթափ լինող բույսեր: Թերակղզու հյուսիսը մտնում է արդեն բարեխառն կլիմայական գոտու մեջ, լեռներում տարածված են լայնատերև, խառը և փշատերև անտառները, իսկ դաշտավայրերում (Դանուբի և նրա վտակների շրջանում)` անտառատափաստանները: