Սպանախ
Սպանախ | |
Սպանախ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Թելուկայիններ (Chenopodioideae) |
Տրիբա | Anserineae |
Ցեղ | Spinacia |
Տեսակ | Սպանախ (S. oleracea) |
Միջազգային անվանում | |
Spinacia oleracea |
Սպանախ (լատին․՝ Spinacia oleracea), ծմել, շոմին, թելուկազգիների ընտանիքի երկտուն, միամյա կամ երկամյա բույսերի ցեղ։ Տարածված տերևաբանջարային սննդամթերք][1]։ Հայտնի է 3 տեսակ։
Հայաստանում՝ 2 տեսակ՝
- Սպանախ քառառէջ (Տ. tetrandra)
- Սպանախ սովորական (Տ. oleracea), որը տարածված է մշակության մեջ։ Սպանախը վայրի տեսքով չի հանդիպում։ Սպանախն օգտագործում են որպես դիետիկ սննդամթերք։ Այն ունի ունի բուժիչ հատկություններ, գրգռում է մարսողական գեղձերի աշխատանքը և ուժեղացնում աղիքների գալարակծկումը[2]։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր։ Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում[3]։
Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Հարավային Կովկասում, միջինասիական հանրապետություններում։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանախի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր, սպիտակուցներով, ճարպով, յոդով և այլն։
Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները՝ 2-2,5%։ 100 գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում։ Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից։
Դասակարգում | Երկիր | Արտադրություն (Տոննա) |
---|---|---|
1 | Չինաստան | 18,782,961 |
2 | ԱՄՆ | 409,360 |
3 | Ճապոնիա | 263,500 |
4 | Թուրքիա | 221,632 |
5 | Ինդոնեզիա | 160,513 |
6 | Ֆրանսիա | 110,473 |
7 | Իրան | 105,351 |
8 | Հարավային Կորեա | 104,532 |
9 | Պակիստան | 103,446 |
10 | Բելգիա | 99,750 |
Համաշխարհային արտադրություն | 20,793,353 | |
Source: UN Food & Agriculture Organization[4] |
Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ ոլոռի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։ Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են լնդախտի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ սակավարյունության և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար[5]։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Spinacia oleracea subsp. spinosa Arcang. 1882
- Spinacia oleracea subsp. inermis Arcang. 1882
- Spinacia spinosa Moench 1794
- Spinacia oleracea subsp. spinosa (Moench) Čelak.
- Spinacia oleracea subsp. inermis (Moench) Čelak. 1871
- Spinacia inermis Moench 1794
- Spinacia glabra Mill.
- Spinacia oleracea subsp. glabra (Mill.) Cout.
- Chenopodium oleraceum (L.) E.H.L.Krause
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Watercress tops list of ‘powerhouse fruits and vegetables.’ Who knew? - The Washington Post
- ↑ Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան «Չինար» հրատարակչություն 2007
- ↑ Սպանախ - Հազարտերևուկ նախագիծ
- ↑ «Production of Spinach by countries». UN Food & Agriculture Organization. 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26–ին-ին.
- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան Բնությունը՝ հարուստ դեղատուն «Չինար» հրատարակչություն, 2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Abstract
- Rogers, Jo. What Food is That?: and how healthy is it?. The Rocks, Sydney, NSW: Lansdowne Publishing Pty Ltd, 1990. ISBN 1-86302-823-4.
- Cardwell, Glenn. Spinach is a Good Source of What?. The Skeptic. Volume 25, No 2, Winter 2005. Pp 31–33. ISSN 0726-9897
- Blazey, Clive. The Australian Vegetable Garden: What's new is old. Sydney, NSW: New Holland Publishers, 1999. ISBN 1-86436-538-2
- Stanton, Rosemary. Complete Book of Food and Nutrition. Australia, Simon & Schuster, Revised Edition, 1995. ISBN 0-7318-0538-0
- Sutton, M. (2010) The Spinach Popeye Iron Decimal Error Myth is Finally Busted. Best Thinking.Com: http://www.bestthinking.com/articles/science/chemistry/biochemistry/the-spinach-popeye-iron-decimal-error-myth-is-finally-busted Արխիվացված 2014-12-28 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպանախ - 1000 տերևուկ նախագիծ
- Սպանախ - դասարան․ամ
- Սպանախ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանախ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանախ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|