Jump to content

Սուլեյկա Ռիվերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլեյկա Ռիվերա
Ծնվել էհոկտեմբերի 3, 1987(1987-10-03)[1] (37 տարեկան)
ԾննդավայրCayey, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և հեռուստահաղորդավարուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքzuleykarivera.com
 Zuleyka Rivera Վիքիպահեստում

Սուլեյկա Հերիս Ռիվերա Մենդոսա (իսպ.՝ Zuleyka Jerrís Rivera Mendoza, (հոկտեմբերի 3, 1987(1987-10-03)[1], Cayey, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), պուերտո ռիկացի դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, «Միսս Պուերտո Ռիկո», «Միսս Տիեզերք 2006» մրցույթների հաղթող։

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կայեյ քաղաքում, մանկությունն անցել է Սալինասում ծնողների՝ Ջերի Ռիվերայի և Կարմեն Մենդոսայի, և եղբայրների՝ Ջերի կրտսերի և Խոսե Ռիվերա Մենդոսայի հետ։ Մինչ «Միսս Պուերտո Ռիկո» տիտղոսին արժանանալը նա իր հայրենի քաղաք Սալինասում մասնակցել է տեղական թատերացված ներկայացման։ Նա նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Միսս Տին Պուերտո Ռիկո» մրցույթում։ 18 տարեկանում ճանաչվել է «Միսս Տիեզերք»՝ այդ կերպ դառնալով այդ կոչմանն արժանացած ամենաերիտասարդ կանանցից մեկը։

Ռիվերան Պուերտո Ռիկայի առաջին հաղթողն է, որն ունի խառը առանձնահատկություններ (աֆրիկյան և բնիկ), որոնց շնորհիվ նա տարբերվում է նախորդներից (Մարիսոլ Մալարետ, Դեբո Կարտի-Դեու, Դայանարա Թորես և Դենիս Կինոնես), որոնք ունեն արտահայտիչ եվրոպական դիմագծեր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից հանդիպել է NBA-ի խաղացող Խոսե Խուան Բարեայի հետ։ 2012 թվականի փետրվարի 18-ին ծնվել է նրանց որդին՝ Սեբաստիան Խոսե Բարեա Ռիվերա (իսպ.՝ Sebastián José Barea Rivera)։ 2013 թվականին զույգը բաժանվել է։

2005 թվականի նոյեմբերի 10-ին կայացած «Միսս Պուերտո Ռիկո Տիեզերք 2006» մրցույթում Ռիվերան ներկայացրել է իր հայրենի Սալինաս քաղաքը։ Այստեղ նա թագադրվել էր իբրև նախորդ մրցույթի հաղթող և Միսս Տիեզերք 2005 մրցույթի առաջին վիցեմիսս։

Միսս Տիեզերք 2006

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսի 23-ին Զուլեյկա Ռիվերան «Միսս Տիեզերք 2006» մրցույթում ներկայացրել է Պուերտո Ռիկոն, որը միջազգայնորեն ուղիղ եթերով հեռարձակվել է Լոս Անջելեսում։ Լողազգեստով, երեկոյան զգեստով ելույթներից և հարցազրույցից հետո Կանադայից նախկին տիտղոսակիր Նատալի Գլեբովան նրան թագադրել է «Միսս Տիեզերք»։ Այդ ժամանակ նա Ամելյա Վեգայից հետո (2003) «Միսս Տիեզերքի» ամենաերիտասարդ հաղթողն էր (մինչ 2009 թվականը՝ Ստեֆանի Ֆերնանդես)։ Նույն օրվա երեկոյան՝ մամլո հաղորդակցության ժամանակ, Ռիվերան կորցրել է գիտակցությունը։ Նշվում էր, որ այդ միջադեպը կապված է հուզական լարվածության և հագուստի ծանրության հետ[2]։

Ռիվերան այս տիտղոսը նվաճած հինգերորդ պուերտո ռիկացին էր։ Այդ արդյունքներով կղզին երրորդ ամենահաջող երկիրն է (ԱՄՆ-ից և Վենեսուելայից հետո)։ Ռիվերան երրորդ անընդմեջ մասնակիցն էր Պուերտո Ռիկոյից, որն ընդգրկվել է «Միսս Տիեզերք»-ի առաջին հնգյակում, այն բանից հետո, երբ 2004 թվականին Ալբա Ռեյեսը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ 2005 թվականին՝ Սինթիա Օլավարիան՝ 2-րդ հորիզոնականը։

Որպես Միսս Տիեզերք՝ Ռիվերան ներկայացրել է «Միսս Տիեզերք» կազմակերպությունը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտերկրում։ Նա ապրել է Նյու Յորքում, որտեղ բնակվում էր «Միսս ԱՄՆ» Թարա Քոների և «Միսս Թին ԱՄՆ 2006» Քեթի Բլերի հետ։

«Միսս Տիեզերք 2007» մրցույթի ժամանակ նա իր թագը փոխանցել է Ճապոնիայի ներկայացուցիչ Ռիե Մորիին։ Մրցույթն անցկացվել է 2007 թվականի մայիսի 28-ին Մեխիկո քաղաքում[3]։

Տիտղոսը կրելու շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսի 23-ին Լոս Անջելեսում թագադրվելուց հետո Սուլեյկան հարցազրույց է տվել Լոս Անջելեսի լրատվամիջոցներին։

Հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը Սուլեյկան բնակվել է Ճապոնիայում, որտեղ շնորհել է «Հինգ աստղանի ադամանդ» մրցանակը Տոկիոյի «Mandarin Oriental» հյուրանոցում։ Նա նաև մասնակցել է Սան Խուանում, Պուերտո Ռիկոյում և Տոկիոյում Կուրարա Չիբանայի հետ ընթացող ֆոտոսեսիաներին։ «Միսս Տիեզերք Ճապոնիա» Կուկարա Կիբանան և Սուլեյկան այցելել են նաև Միկիմոտոյին՝ իր թագի պատրաստողին։ Օգոստոսի վերջին Սուլեյկան ուղևորվել է Ինդոնեզիա, որտեղ ներկա է գտնվել նոր սպա-սալոնի բացմանը, հանդիպել մշակույթի նախարարին և մասնակցել «Միսս Տիեզերք Ինդոնեզիա» մրցույթին, որտեղ թագադրել է Ագնի Պրատիշտխային։ Ինդոնեզիայում գտնվելու ժամանակ նա այցելել է նաև Բալի։ 2006 թվականի սեպտեմբերի 4-ին Զուլեյկան վերադարձել է Պուերտո Ռիկո, ապա հայրենի քաղաք՝ Սալինաս։

2007 թվականի ապրիլի դրությամբ Զուլեյկան այցելել է Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստան, Իսպանիա, Թուրքիա, Հունաստան, Ղազախստան, Հնդկաստան, Մեքսիկա, Թաիլանդ, Բրազիլիա, Պուերտո Ռիկո, Ճապոնիա և Ինդոնեզիա, շրջագայություններով եղել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

2007 թվականի ապրիլի 1-ին Ռիվերան «Միսս ԱՄՆ 2007» Ռեյչել Սմիթի և «Միսս Թին ԱՄՆ 2006» Քեթի Բլերի հետ ներկա է գտնվել WrestleManiaյ-ին՝ աջակցելով Դոնալդ Թրամփին «Միլիարդատերերի ճակատամարտում»։ 2007 թվականի մայիսի 28-ին Մեխիկոյում անցկացված «Միսս Տիեզերք 2007» մրցույթում Ռիվերան իր թագը փոխանցել է Ռիո Մորիին։

Դերասանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով իր կառավարումը որպես «Միսս Տիեզերք»՝ Ռիվերան հետաքրքրություն է դրսևորել դերասանական գործունեության նկատմամբ։ Նա առաջին անգամ հանդես է եկել 2007 թվականին «Dame Chocolate» հեռուստանովելում՝ Կարլոս Պոնսի և Կարլա Մոնրոյգի հետ[4]։ 2010 թվականին նրան առաջարկվել է անտագոնիստ Ռոսիո Լինչի դերը «Alguien Te Mira» հեռուստանովելում[5][6]։ Նույն տարի նկարահանվել է «Ավրորա»-յում մեկ այլ անտագոնիստի՝ Դիանա դել Վալիեի դերում[7]։

Հղիության պատճառով կաճատև ընդմիջումից հետո Ռիվերան 2012 թվականին վերադարձել է դերասանական գործունեությանը՝ «Ռոսարիո» ֆիլմում մարմնավորելով գլխավոր հերոսուհուն[8]։ Հարցազրույցներից մեկում Ռիվերան ասել է, որ ինքն ունի «հմտություններ այսպիսի անտագոնիստական դերերի համար… իր մոտ դա ստացվում է»։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նույնպես
2010 «Qué despelote! la película» Ինքնադեր Ինքնադեր

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր Նշումներ
2007 «Dame chocolate» Բեթսի Մարվել
2007 «Beyaz Show» Ինքն իրեն 1 դրվագ
2010 «Minute to Win It» Ինքն իրեն Դրվագ «Last Beauty Standing»
2010 «Aurora» Դիանա դել Վալլե
2010 «Alguien te mira» Ռոսիո Լինչ 20 դրվագ
2013 «Rosario» Սանդրա Դիազ
2014 «Cosita linda» Վիվիանա Ռոբլես
2015 «La revista de Zuleyka» Ինքն իրեն Host[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Associated Press (2006 թ․ հուլիսի 23). «Miss Universe: 'Why I Fainted'». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  3. Watson, Julie (2007 թ․ մայիսի 28). «Miss Japan crowned Miss Universe 2007». Seattle Post-Intelligencer. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
  4. «Zuleyka Rivera despreocupada con su peso». Primera Hora. 2007 թ․ մարտի 14.
  5. «Zuleyka Rivera cumple su sueño actoral». Primera Hora. 2010 թ․ օգոստոսի 13.
  6. Vargas, Patricia (2010 թ․ դեկտեմբերի 1). «Soy insaciable». El Nuevo Día. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  7. Vargas, Patricia (2011 թ․ հունիսի 10). «En su etapa más feliz». El Nuevo Día. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  8. «Zuleyka Rivera: plena como madre y actriz». Primera Hora (Puerto Rico). 2012 թ․ օգոստոսի 3.
  9. Castro, Nohelia. «Zuleyka Rivera "triste" por la cancelación de su programa en Unimás». peopleenespanol.com (Spanish). People en Español. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլեյկա Ռիվերա» հոդվածին։