Jump to content

Սեգվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Քեյմեն
Գերմանական ոստիկանությունը Segway տրանսպորտային միջոցների վրա

Սեգվեյ (Segway), Segway Inc. ընկերության էլեկտրական ինքնահավասարակշռվող տրանսպորտային միջոց՝ վարորդի երկու կողմերում տեղադրված երկու անիվներով, արտաքնապես մարտակառք է հիշեցնում։ Հորինել Է Դին Քեյմենը։ Արտադրող ընկերության, տեղափոխողի և հենց տրանսպորտային միջոցի «Segway» անվանումը ծագում է երաժշտական «սեգվե»տերմինից (իտալ.՝ segue [ˈsegwe], ինչը թարգմանաբար նշանակում է «հետևիր, գնա»[1])։ Որպես անուններ օգտագործվում են նաև «հեծանիվ» (սամոկատ) և «սկուտեր» բառերը։

Segway տրանսպորտային միջոցի առաջին փորձարարական նմուշները ունեցել են «Ginger» կոդային անվանումը և հենց այդ անվան տակ են սարքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել համացանցում[2][3]։

Segway տրանսպորտային միջոցների երկու անիվները տեղադրվում են միևնույն առանցքի վրա զուգահեռաբար։ Segway տրանսպորտային միջոցը ավտոմատ կերպով հավասարակշռվում է ղեկի կորպուսի դիրքի փոփոխության դեպքում, այդ նպատակով օգտագործվում է ինդիկատոր կայունացման համակարգ. գիրոսկոպիկ և հեղուկ ընկալող-հաղորդռղ սարքերի ազդանշանները հասնում են միկրոպրոցեսորներին, որոնք արտադրում են էլեկտրական ազդանշաններ, սրանք էլ ազդում են շարժիչների վրա և վերահսկում են դրանց շարժումները։ Segway տրանսպորտային միջոցի յուրաքանչյուր անիվը պտտվում է իր էլեկտրական շարժիչով, որն արձագանքում է մեքենայի հավասարակշռության փոփոխությանը։

«Հեծյալի» մարմնի առաջ հակումով սերգվեյը սկսում է գլորվել առաջ, մարմնի անկյունի մեծացմամբ ավելանում է նաև սերգվեյի արագությունը։ Կորպուսը հետ քաշելիս սերգվեյը դանդաղեցնում է իր արագությունը, կանգ է առնում կամ շարժվում է հետ։ Առաջին մոդելների ղեկավարումը կատարվում էր պտտվող բռնակի օգնությամբ, նոր մոդելների դեպքում՝ աշտարակի ձախ–աջ տարուբերումով։

Segway մեքենան զարգացնում է մոտ 50 կմ/ժ արագություն և ունի իր սեփական քաշը՝ մոտ 40 կգ (առանց մարտկոցի), նրա լայնությունը 60 սմ է, իսկ թույլատրելի բեռը՝ 140 կգ։ Մարտկոցը ապահովում է մինչև 39 կմ վազք։ Կախված մոդելից, այդ ցուցանիշները կարող են տարբեր լինել։ Հատուկ դրանցով սարքավորելու համար Segway տրանսպորտային միջոցի կառուցվածքը կոմպակտ է, բայց բավական հզոր (2 ձիաուժ) Էլեկտրաշարժիչներ ունի։ Նրանցից յուրաքանչյուրը ռեդուկտորի միջոցով կապված է իր անիվին։ Սկուտերը կարող է շարժվել ոչ միայն ասֆալտի, այլև գետնի վրա։

Segway Inc. ընկերության տրանսպորտային միջոցի մշակման համար, որը հանրությանը ներկայացվել է 2001 թվականին, գյուտարարը ծախսել է շուրջ տասը տարի։

Այսօր ԱՄՆ-ում Segway տրանսպորտային միջոցները օգտագործում են փոստային աշխատողները, գոլֆ խաղացողները և շատ ուրիշներ։ Ոստիկանության աշխատակիցները Segway տրանսպորտային միջոցներում գնահատում են արագության, մանևրելու հնարավորության և բարձրության համար, սեգվեյական ոստիկանությունը նման է այրուձի–ոստիկանությանը և կիրառվում է այնտեղ, որտեղ ձին չի կարող հասնել և ամբոխին սանձելու կարիքը չկա (օրինակ, օդանավակայաններում)։ «Ստեդիկամ»-ի փորձառու օպերատորները օգտագործում են Segway տրանսպորտային միջոցները՝ առանց ցնցումների արագ տեղաշարժվելու համար։ «Առանց ավտոմեքենաների քաղաք»–ի հայեցակարգը հայտնի է ԱՄՆ-ում որոշ մտավորականների շրջանում, ովքեր ավտոմեքենաները համարում են բնության և հասարակության համար վնասակար սարք, և այդ պատճառով էլ էլեկտրասամոկատով քաղաքում տեղաշարժվելու գաղափարը ԶԼՄ-ներում մեծ ոգևորությամբ է ընդունվել։ Այնուամենայնիվ, սարքի բավականին բարձր արժեքը, համեմատած էժան մեքենայի գնի հետ, հանգեցրել է հասարակության շրջանում դրա նկատմամբ հետաքրքրության աստիճանական անկման։ Բացի այդ, սարքի ավելի պարզունակ տարբերակները՝ առանց գիրոսկոպիկ կայունացման և չորս անիվներով, Segway մեքենայի գնի մեկ քառորդի չափով մատչելի են։

Ռուսաստանում Segway տրանսպորտային միջոցները օգտագործվում են Նաբերեժնիե Չելնիում[4] և Մոսկվայում (Բաումանի անվան այգի, Ցարիցինո արգելոց-թանգարան)։

Segway տրանսպորտային միջոցների վաճառքով և վարձույթով զբաղվող «SuperSegway» ընկերությունը Հայաստանում հավաքել է այդ տրանսպորտային միջոցների վրա պարող անսամբլ[5]։ Սեգվեյ–պարողի երկու ձեռքերն ազատ են, կառավարումը «վստահվում է» ծնկներին։

Segway տրանսպորտային միջոցը ընդհանուր օգտագործման ճանապարհներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Segway տրանսպորտային միջոցները չեն համապատասխանում ժամանակակից ճանապարհային ցանցին։ Segway տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհի երթևեկելի հատվածում վտանգի է ենթարկվում, իսկ մայթին վտանգում է հետիոտներին։ Հետևաբար, կան օրենքներ, որոնք սահմանափակում են Segway տրանսպորտային միջոցների օգտագործումը (տարբեր երկրներում դրանք տարբեր են)։

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ընդունվել են օրենքներ, որոնք թույլ են տալիս մայթերով երթևեկել Segway տրանսպորտային միջոցներով։ Պետք է ակնկալել, որ բենզինի գների աճը կհանգեցնի տրանսպորտի այս տեսակի վաճառքի հետագա ավելացմանը։ ԱՄՆ-ում հետիոտների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները ևս[6] այս նորամուծությունն ընդունել են առանց ոգևորության՝ մայթերը տրանսպորտային միջոցների համար ճանապարհների վերածելու վտանգի պատճառով, ինչը հետիոտների համար վնասից բացի ոչինչ չի բերի։

Երկու զբոսաշրջիկներ սեգվեյ-տուրով։ Ֆլորենցիայում, Իտալիա

Այլ երկրներում՝

Զարգացած հեծանվային ենթակառուցվածքներ ունեցող որոշ երկրներում (օրինակ, Գերմանիայում), քննարկման փուլում են օրենքներ, որոնք սերգվեյները հավասարեցնում են հեծանիվներին։

Segway ինքնաշեն տրանսպորտային միջոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Segway տրանսպորտային միջոցի հայտնվելուն չէին կարող չարձագանքել տեխնիկայի սիրահարները։ Սկսվեցին ինքնուրույն հավասարակշռող ռոբոտ և նույնիսկ լրիվ չափելի ինքնահավասարակշռվող տրանսպորտային միջոցներ ստեղծելու փորձերը, որոնք կարող էին մարդ տեղափոխել։ Օրինակ, Trevor Blackwell կայքում[9] հումորային տեսանկյունից նկարագրված է «Ռոլս-Ռոյսի» և «Ֆորդ T»-ի տարբերությունը՝

Շարժիչ

Segway տրանսպորտային միջոցը՝ նեոդիմային մագնիսներով ոչ կոլեկտորային շարժիչներով, «ամենահզորը՝ նման չափսերով և քաշով, որը երբևէ գործարկվել է զանգվածային արտադրության մեջ
Իմ սամոկատը՝ Սովորական, հաստատուն հոսանքով շարժիչ–ռեդուկտորով, որը լայնորեն կիրառվում է հաշմանդամների սայլակների վրա…

Կանադացի Բեն Գուլակը ստեղծել է Segway տրանսպորտային միջոցի սկզբունքով գործող Uno էլեկտրական ունիցիկլը՝ երկու անիվներով, որոնք տեղակայված են միմյանց շատ մոտ [1](չաշխատող հղում)։ Սա ինչ-որ միջին մի մեքենա է սերգվեյի և մոտոցիկլետի արանքում․ այն զարգացնում է մինչև 40 կմ/ժ արագություն, և, հետևաբար, կարող է երթևեկել հանրային ճանապարհներին։ Ունի կառավարման միայն մի տումբլեր՝ «on/off», ունիցիկլը վերահսկվում է մարմնի թեքումներով։

Մեկ այլ սարք, որը հիմնված է նույն տեխնոլոգիայի վրա, սակայն ունի ընդամենը մեկ անիվ, ներկայացվել է Սլովենիայի գյուտարար Ալեքսանդր Պոլուտնիկի կողմից (Aleksander Polutnik): Սա մոտորավորված միանիվ հեծանիվ Enicycle–ն է[10]։ Enicycle-ը սարքավորված է էլեկտրական մարտկոցով, որը նախատեսված է մոտ 3 ժամ աշխատելու համար, և միակ անիվի մեջ ներկառուցված էլեկտրական շարժիչով։ Հավասարակշռությանը հետևում է գիրոսկոպը և զսպանակով ամորտիզատորը։ Կառավարման սկզբունքը նույնն է, ինչ Segway տրանսպորտային միջոցինը։

2010 թվականի սեպտեմբերի 27-ին Segway ընկերության սեփականատեր 62-ամյա միլիոնատեր Ջիմի Հեսելդենը զոհվել է սեգվեյով ուղևորության ժամանակ։ Նա չի կարողացել վերահսկել կառավարումը և զառիվայր ընկել է Վարֆ գետը (Միացյալ Թագավորություն)[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Перевод слова «segue» в онлайн-словаре ABBYY Lingvo(չաշխատող հղում)
  2. A Human Transporter?!
  3. Steve Jobs and Jeff Bezos meet «Ginger»
  4. «Милиционерам Набережных Челнов вручили сигвеи». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  5. Super Segway dance in Armenia- rehersal.AVI - YouTube
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Segway klassad som cykel». DN.se. 2008 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  8. «Segway law means Taupo police back to plodding the beat». nzherald.co.nz. 2011 թ․ հունվարի 20. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  9. «Building a Balancing Scooter». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 26-ին.
  10. «Enicycle — одноколёсный велосипед с электромотором и гироскопом». Новости технологий. 2008 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. Segway boss Jimi Heselden dies in scooter cliff fall
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգվեյ» հոդվածին։