Սեգվեյ
Սեգվեյ (Segway)՝ Segway Inc. ընկերության էլեկտրական ինքնահավասարակշռվող տրանսպորտային միջոց՝ վարորդի երկու կողմերում տեղադրված երկու անիվներով, արտաքնապես մարտակառք է հիշեցնում։ Հորինել Է Դին Քեյմենը։ Արտադրող ընկերության, տեղափոխողի և հենց տրանսպորտային միջոցի «Segway» անվանումը ծագում է երաժշտական «սեգվե»տերմինից (իտալ.՝ segue [ˈsegwe], ինչը թարգմանաբար նշանակում է «հետևիր, գնա»[1])։ Որպես անուններ օգտագործվում են նաև «հեծանիվ» (սամոկատ) և «սկուտեր» բառերը:
Segway տրանսպորտային միջոցի առաջին փորձարարական նմուշները ունեցել են «Ginger» կոդային անվանումը և հենց այդ անվան տակ են սարքի մասին առաջին տեղեկությունները հայտնվել համացանցում[2][3]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Segway տրանսպորտային միջոցների երկու անիվները տեղադրվում են միևնույն առանցքի վրա զուգահեռաբար։ Segway տրանսպորտային միջոցը ավտոմատ կերպով հավասարակշռվում է ղեկի կորպուսի դիրքի փոփոխության դեպքում, այդ նպատակով օգտագործվում է ինդիկատոր կայունացման համակարգ. գիրոսկոպիկ և հեղուկ ընկալող-հաղորդռղ սարքերի ազդանշանները հասնում են միկրոպրոցեսորներին, որոնք արտադրում են էլեկտրական ազդանշաններ, սրանք էլ ազդում են շարժիչների վրա և վերահսկում են դրանց շարժումները: Segway տրանսպորտային միջոցի յուրաքանչյուր անիվը պտտվում է իր էլեկտրական շարժիչով, որն արձագանքում է մեքենայի հավասարակշռության փոփոխությանը:
«Հեծյալի» մարմնի առաջ հակումով սերգվեյը սկսում է գլորվել առաջ, մարմնի անկյունի մեծացմամբ ավելանում է նաև սերգվեյի արագությունը։ Կորպուսը հետ քաշելիս սերգվեյը դանդաղեցնում է իր արագությունը, կանգ է առնում կամ շարժվում է հետ։ Առաջին մոդելների ղեկավարումը կատարվում էր պտտվող բռնակի օգնությամբ, նոր մոդելների դեպքում՝ աշտարակի ձախ–աջ տարուբերումով։
Segway մեքենան զարգացնում է մոտ 50 կմ/ժ արագություն և ունի իր սեփական քաշը՝ մոտ 40 կգ (առանց մարտկոցի), նրա լայնությունը 60 սմ է, իսկ թույլատրելի բեռը՝ 140 կգ: Մարտկոցը ապահովում է մինչև 39 կմ վազք: Կախված մոդելից, այդ ցուցանիշները կարող են տարբեր լինել: Հատուկ դրանցով սարքավորելու համար Segway տրանսպորտային միջոցի կառուցվածքը կոմպակտ է, բայց բավական հզոր (2 ձիաուժ) Էլեկտրաշարժիչներ ունի: Նրանցից յուրաքանչյուրը ռեդուկտորի միջոցով կապված է իր անիվին։ Սկուտերը կարող է շարժվել ոչ միայն ասֆալտի, այլև գետնի վրա։
Segway Inc. ընկերության տրանսպորտային միջոցի մշակման համար, որը հանրությանը ներկայացվել է 2001 թվականին, գյուտարարը ծախսել է շուրջ տասը տարի։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր ԱՄՆ-ում Segway տրանսպորտային միջոցները օգտագործում են փոստային աշխատողները, գոլֆ խաղացողները և շատ ուրիշներ: Ոստիկանության աշխատակիցները Segway տրանսպորտային միջոցներում գնահատում են արագության, մանևրելու հնարավորության և բարձրության համար, սեգվեյական ոստիկանությունը նման է այրուձի–ոստիկանությանը և կիրառվում է այնտեղ, որտեղ ձին չի կարող հասնել և ամբոխին սանձելու կարիքը չկա (օրինակ, օդանավակայաններում): «Ստեդիկամ»-ի փորձառու օպերատորները օգտագործում են Segway տրանսպորտային միջոցները՝ առանց ցնցումների արագ տեղաշարժվելու համար: «Առանց ավտոմեքենաների քաղաք»–ի հայեցակարգը հայտնի է ԱՄՆ-ում որոշ մտավորականների շրջանում, ովքեր ավտոմեքենաները համարում են բնության և հասարակության համար վնասակար սարք, և այդ պատճառով էլ էլեկտրասամոկատով քաղաքում տեղաշարժվելու գաղափարը ԶԼՄ-ներում մեծ ոգևորությամբ է ընդունվել: Այնուամենայնիվ, սարքի բավականին բարձր արժեքը, համեմատած էժան մեքենայի գնի հետ, հանգեցրել է հասարակության շրջանում դրա նկատմամբ հետաքրքրության աստիճանական անկման: Բացի այդ, սարքի ավելի պարզունակ տարբերակները՝ առանց գիրոսկոպիկ կայունացման և չորս անիվներով, Segway մեքենայի գնի մեկ քառորդի չափով մատչելի են։
Ռուսաստանում Segway տրանսպորտային միջոցները օգտագործվում են Նաբերեժնիե Չելնիում[4] և Մոսկվայում (Բաումանի անվան այգի, Ցարիցինո արգելոց-թանգարան)։
Segway տրանսպորտային միջոցների վաճառքով և վարձույթով զբաղվող «SuperSegway» ընկերությունը Հայաստանում հավաքել է այդ տրանսպորտային միջոցների վրա պարող անսամբլ[5]։ Սեգվեյ–պարողի երկու ձեռքերն ազատ են, կառավարումը «վստահվում է» ծնկներին:
Segway տրանսպորտային միջոցը ընդհանուր օգտագործման ճանապարհներին[խմբագրել | խմբագրել կոդը]
Segway տրանսպորտային միջոցները չեն համապատասխանում ժամանակակից ճանապարհային ցանցին։ Segway տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհի երթևեկելի հատվածում վտանգի է ենթարկվում, իսկ մայթին վտանգում է հետիոտներին: Հետևաբար, կան օրենքներ, որոնք սահմանափակում են Segway տրանսպորտային միջոցների օգտագործումը (տարբեր երկրներում դրանք տարբեր են):
ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ընդունվել են օրենքներ, որոնք թույլ են տալիս մայթերով երթևեկել Segway տրանսպորտային միջոցներով։ Պետք է ակնկալել, որ բենզինի գների աճը կհանգեցնի տրանսպորտի այս տեսակի վաճառքի հետագա ավելացմանը։ ԱՄՆ-ում հետիոտների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները ևս[6] այս նորամուծությունն ընդունել են առանց ոգևորության՝ մայթերը տրանսպորտային միջոցների համար ճանապարհների վերածելու վտանգի պատճառով, ինչը հետիոտների համար վնասից բացի ոչինչ չի բերի:
Այլ երկրներում՝
- Թույլատրված են աշխարհի շատ երկրներում, բացի՝ տես «արգելված է»:
- Հավասարեցված են հետիոտներին՝ Հունգարիա, Ֆրանսիա, Չեխիա։
- Հավասարեցված են հեծանիվներին, առաջին հերթին այնտեղ, որտեղ կան առանձին հեծանվային ուղիներ՝ Լյուքսեմբուրգ, Շվեդիա[7], Սաար երկրամաս՝ Գերմանիա։
- Հավասարեցված են մոտոսայլակներին (իսկ դա նշանակում է, որ թույլատրված են մարդկանց որոշակի կատեգորիաներին)՝ Նիդեռլանդներ, Կանադայի մեծ մաս։
- Համարվում են մոպեդներ (այսինքն՝ պետք է կահավորված լինեն համարանիշերով և արտաքին լուսային սարքերի ամբողջական փաթեթով, վարորդներից պահանջվում է որոշակի տարիք, վարորդական իրավունք մոպեդների և ԱՊՊԱ-ի համար, ինչը փաստացի արգելք Է)՝ Հոնկոնգ, Դանիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Ճապոնիա։
- Ավելի վաղ ընդունված օրենքներով փաստացի արգելված է՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա[8]։
- Ուղղակիորեն արգելված է՝ Պրահայի պատմական կենտրոն, Բաթումիի հետիոտնային բուլվար։
Զարգացած հեծանվային ենթակառուցվածքներ ունեցող որոշ երկրներում (օրինակ, Գերմանիայում), քննարկման փուլում են օրենքներ, որոնք սերգվեյները հավասարեցնում են հեծանիվներին։
Segway ինքնաշեն տրանսպորտային միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Segway տրանսպորտային միջոցի հայտնվելուն չէին կարող չարձագանքել տեխնիկայի սիրահարները։ Սկսվեցին ինքնուրույն հավասարակշռող ռոբոտ և նույնիսկ լրիվ չափելի ինքնահավասարակշռվող տրանսպորտային միջոցներ ստեղծելու փորձերը, որոնք կարող էին մարդ տեղափոխել: Օրինակ, Trevor Blackwell կայքում[9] հումորային տեսանկյունից նկարագրված է «Ռոլս-Ռոյսի» և «Ֆորդ T»-ի տարբերությունը՝
![]() |
Շարժիչ Segway տրանսպորտային միջոցը՝ նեոդիմային մագնիսներով ոչ կոլեկտորային շարժիչներով, «ամենահզորը՝ նման չափսերով և քաշով, որը երբևէ գործարկվել է զանգվածային արտադրության մեջ |
![]() |
Կանադացի Բեն Գուլակը ստեղծել է Segway տրանսպորտային միջոցի սկզբունքով գործող Uno էլեկտրական ունիցիկլը՝ երկու անիվներով, որոնք տեղակայված են միմյանց շատ մոտ [1]։ Սա ինչ-որ միջին մի մեքենա է սերգվեյի և մոտոցիկլետի արանքում․ այն զարգացնում է մինչև 40 կմ/ժ արագություն, և, հետևաբար, կարող է երթևեկել հանրային ճանապարհներին։ Ունի կառավարման միայն մի տումբլեր՝ «on/off», ունիցիկլը վերահսկվում է մարմնի թեքումներով։
Մեկ այլ սարք, որը հիմնված է նույն տեխնոլոգիայի վրա, սակայն ունի ընդամենը մեկ անիվ, ներկայացվել է Սլովենիայի գյուտարար Ալեքսանդր Պոլուտնիկի կողմից (Aleksander Polutnik): Սա մոտորավորված միանիվ հեծանիվ Enicycle–ն է[10]։ Enicycle-ը սարքավորված է էլեկտրական մարտկոցով, որը նախատեսված է մոտ 3 ժամ աշխատելու համար, և միակ անիվի մեջ ներկառուցված էլեկտրական շարժիչով: Հավասարակշռությանը հետևում է գիրոսկոպը և զսպանակով ամորտիզատորը: Կառավարման սկզբունքը նույնն է, ինչ Segway տրանսպորտային միջոցինը:
Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի սեպտեմբերի 27-ին Segway ընկերության սեփականատեր 62-ամյա միլիոնատեր Ջիմի Հեսելդենը զոհվել է սեգվեյով ուղևորության ժամանակ ։ Նա չի կարողացել վերահսկել կառավարումը և զառիվայր ընկել է Վարֆ գետը (Մեծ Բրիտանիա)[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Segways Վիքիպահեստում |
---|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Перевод слова «segue» в онлайн-словаре ABBYY Lingvo
- ↑ A Human Transporter?!
- ↑ Steve Jobs and Jeff Bezos meet «Ginger»
- ↑ Милиционерам Набережных Челнов вручили сигвеи
- ↑ Super Segway dance in Armenia- rehersal.AVI - YouTube
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-13-ին։ Վերցված է 2007-12-10
- ↑ «Segway klassad som cykel»։ DN.se։ 2008-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2009-05-10
- ↑ «Segway law means Taupo police back to plodding the beat»։ nzherald.co.nz։ 2011-01-20։ Վերցված է 2011-01-21
- ↑ «Building a Balancing Scooter»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-09-ին։ Վերցված է 2008-01-26
- ↑ «Enicycle — одноколёсный велосипед с электромотором и гироскопом»։ Новости технологий։ 2008-08-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2009-11-22
- ↑ Владелец компании Segway разбился насмерть на электросамокате своей же фирмы — NEWSru.com, 27.10.2010