Honda U3-X

Honda U3-X ինքնահավասարակշռվող ունիցիկլ-սկուտեր, որը ներկայացվում է որպես գերկոմպակտ անձնական տրանսպորտային միջոց։
Honda U3-X-ում հավասարակշռության պահպանման համար կիրառվում են նույն գաղափարները և սկզբունքները, ինչ որ Ազիմո ռոբոտի աշխատանքում։ "U" տառը անվան մեջ նշանակում է ունիցիկլ (unicycle) և ունիվերսալ (universal)[1]։ Սարքը կշռում է 10 կիլոգրամ և զարգացնում է 6 կմ/ժամ արագություն, այսինքն նրա բնութագրիչները համարյա նույնն են, ինչ որ Toyota Winglet-ինը։ Սկուտերը ներկայացվել է հասարակությանը Honda-ի ղեկավարության կողմից 2009 թվականի սեպտեմբերի 24-ին[2]։ Թայմ ամսագիրը այն անվանել է այդ տարվա 50 ամենանշանավոր հայտնագործություններից մեկը[3]։ 2010 թվականի ապրիլին Honda-ի ինժեներները անցկացրեցին այս սարքի կարճ ցուցադրություն Նյու-Յորքի Թայմս Սքվերում[4][5]։
Honda U3-X իրենից ներկայացնում է կոմպակտ սարք, որը կարող է ազատորեն տեղաշարժվել բոլոր ուղղություններով։ Հետ-առաջ, աջ-ձախ և անկյունագծով[6]։ Դա հնարավոր է դառնում Omni-Traction drive system տեխնոլոգիայի շնորհիվ։ Դրա էությունն այն է, որ սկուտերի միակ անիվը իրականում կազմված է ավելի փոքր տրամագծով ավտոնոմ անիվների մի ամբողջ շղթայից, որոնք տեղակայված են լայնակիորեն։ Հենց դա է թույլ տալիս սկուտերին շարժվել աջ ու ձախ առանց շրջվելու։
Առ այժմ անհայտ է, թե արդյոք կհայտնվի այս սարքը ազատ վաճառքում։
Տեխնիկական բնութագրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Honda-ի տվյալների[4].
- Երկարությունը՝ 313 մմ
- Լայնությունը (ծալված վիճակում)` 160 մմ
- Բարձրությունը (ծալված վիճակում)` 647 մմ
- Քաշը՝ < 10 կգ (22 lbs)
- Առավելագույն արագությունը՝ 6 կմ/ժամ
- Ընթացքային մասը՝ Omni Traction Drive System
- Մարտկոցի տեսակը՝ Լիթիումա իոնային
- Աշխատաժամանակը՝ 1 ժամ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Damon Lavrinc (2009-09-24)։ «Tokyo Preview: Honda unveils U3-X personal mobility device»։ AutoBlog։ Վերցված է 2010-02-04
- ↑ «Honda unveils U3-X 'personal mobility' device»։ Belfast Telegraph։ 2009-09-24։ Վերցված է 2010-02-04
- ↑ «The 50 Best Inventions of 2009»։ Time Magazine։ 2009-11-12։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին։ Վերցված է նոյեմբերի 13, 2009
- ↑ 4,0 4,1 Riding Honda’s U3-X Unicycle of the Future, IEEE Spectrum, 2010-04-10, accessed 2010-04-15.
- ↑ http://commons.wikimedia.org/wiki/File:Honda_U3-X_in_motion_Honda_Collection_Hall.jpg.
- ↑ «Honda Develops New Personal Mobility Device: U3-X»։ Վերցված է 2009-10-29
Լրացուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
- J. Murray Charles (May 2010)։ «Honda Demonstrates Personal Transportation Device»։ Design News 65
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Honda U3-X Archived 2010-04-10 at the Wayback Machine., from ASIMO official website
- Honda U3-X Demonstration Video
- Honda U3-X Personal Mobility Device in NY, демонстрация устройства