Ռոման Պրոդիուս
Ռոման Պրոդիուս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | marathon runner |
Երկիր՝ | Մոլդովա |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 12, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | Cimișlia, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
182 սանտիմետր[2] | |
Քաշ՝ | 70 կիլոգրամ[2] |
Ռոման Պրոդիուս (մոլդ.՝ Roman Prodius, ապրիլի 12, 1981[1], Cimișlia, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), մոլդովացի թեթևատլետը, որը մասնագիտանում է մարաթոնում, կիսամարաթոնում, կրոսում, մայրուղով եւ երկար տարածությամբ վազքում։ Երկու օլիմպիադաների մասնակից (2012, 2016)։ Սկոպյեի 2008 թվականի մարաթոնի հաղթողը։ 2015 թվականի Եվրոպական խաղերի կրկնակի մրցանակակիր։ Մոլդովայի եռակի չեմպիոն (2006, 2009, 2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոման Պրոդիուսը ծնվել է 1981 թվականի ապրիլի 12-ին Մոլդովայի Չիմիշլիի շրջանի Սելեմետ գյուղում։ Սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով գյուղի դպրոցում սովորելու ժամանակ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կոնստանտին Ֆյոդորովի ղեկավարությամբ։ Այնուհետև Լիպովենի գյուղի սպորտային գիշերօթիկ վարժարանում Ռոմանը մարզվել է Գեորգի Ռուսուի մոտ։ Հետագայում ավարտել է Մոլդովայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանը[3]։
Պրոդիուսը միջազգային ասպարեզում իր նորամուտը նշել է 2004 թվականին՝ հաղթելով կիսամարաթոնին հոլանդական Տորնայում։ 2005 թվականին նա մասնակցել է Վալենսիայի իր առաջին մարաթոնին։ 2009 թվականին Ռոման ստացել է «միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը։ Պրոդիուսը ամեն տարի մասնակցել է կիսամարաթոնի և մարաթոնի բազմաթիվ միջազգային մրցումներին[4][5]։ Մինչև 2012 թվականը մարզվել է Վալենտին Սիտնիկի գլխավորությամբ։ Այժմ նրա մարզիչն է Լազար Պովեստկան[6]։
Ռոմանը երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի մարաթոնին։ 2012 թվականին Լոնդոնի իր առաջին օլիմպիադայում չի կարողացել ավարտել, իսկ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում զբաղեցրել է 105-րդ տեղը[7][8]։
Ամուսնացած է։ Կինը Սվետլանան է, ունեն մեկ որդի։
Հիմնական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցումներ | Անցկացման վայր | Հեռավորություն | Տեղ | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2004 | Դուրնեի կիսամարաթոն | Դուրնե, Նիդերլանդներ | կիսամարաթոն | 1 (ոսկե մեդալ) | 1:09:20 |
2005 | Կրոսի Եվրոպայի առաջնություն | Թիլբուրխ, Նիդերլանդներ | 9,84 կմ | 79 | 29:35 |
2008 | Սկոպյեի մարաթոն | Սկոպյե, Հյուսիսային Մակեդոնիա | մարաֆոն | 1 (ոսկե մեդալ) | 2:29:26 |
Կրոսի աշխարհի առաջնություն | Էդինբուրգ, Շոտլանդիա | 12 կմ | — | DNS | |
Բուխարեստի մարաթոն | Բուխարեստ, Ռումինիա | մարաթոն | 4 | 2:17:00 | |
2009 | Անթալիայի մարաթոն | Անթալիա, Թուրքիա | կիսամարաթոն | 3 | 1:04:30 |
Պոդգորիցայի մարաթոն | Պոդգորիցա, Չեռնոգորիա | մարաթոն | 3 | 2:14:57 | |
2010 | Գուտենբերգի մարաթոն | Մայնց, Գերմանիա | մարաթոն | 2 | 2:12:31 |
2011 | Պորտույի մարաթոն | Պորտու, Պրոտուգալիա | մարաթոն | 8 | 2:17:20 |
2012 | Գուտենբերգի մարաթոն | Մայնց, Գերմանիա | մարաթոն | 5 | 2:14:27 |
Օլիմպիական խաղեր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | մարաթոն | — | DNF | |
2013 | Աշխարհի առաջնություն | Մոսկվա, Ռուսաստան | մարաթոն | 46 | 2:29:08 |
2015 | Վիեննայի մարաթոն | Վիեննա, Ավստրիա | մարաթոն | 8 | 2:20:07[9] |
Եվրոպական խաղեր | Բաքու, Ադրբեջան | 3000 մ | 3 | 8:06,34 | |
5000 մ | 2 | 14:21,42 | |||
Աշխարհի առաջնություն | Պեկին, Չինաստան | մարաթոն | 31 | 2:26.46 | |
2016 | Հռոմի կիսամարաթոն | Հռոմ, Իտալիա | կիսամարաթոն | 7 | 1:03:37 |
Եվրոպայի առաջնություն | Ամստերդամ, Նիդերլանդներ | կիսամարաթոն | 22 | 1:05:14 | |
Օլիմպիական խաղեր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | մարաթոն | 105 | 2:27:01 | |
2017 | Հռոմի կիսամարաթոն | Հռոմ, Իտալիա | կիսամարաթոն | 11 | 1:05:53 |
Գուտենբերգի մարաթոն | Մայնց, Գերմանիա | մարաթոն | 2 | 2:20:01[10] | |
Կարլովարի մարաթոն | Կառլովի Վարի, Չեխիա | կիսամարաթոն | 15 | 1:07:38 | |
Ուդինեի կիսամարաթոն | Ուդինե, Իտալիա | կիսամարաթոն | 10 | 1:07:37 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Olympedia — 2006.
- ↑ ATHLETICS CHAIR
- ↑ «Роман Продиус первым из европейцев финишировал в полумарафоне Рим-Остия». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ Молдавский атлет Роман Продиус выиграл международный кросс в Португалии(չաշխատող հղում)
- ↑ Продиус Роман
- ↑ «Роман Продиус закрыл выступления молдавских олимпийцев в Рио». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ Participanți la Jocurile Olimpice de la Rio de Janeiro 2016 – Roman Prodius
- ↑ Prodius Roman
- ↑ «Ergebnisse 2017». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Роман Продиус- профиль на сайте IAAF
- Роман Продиус – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)