Ռոման Պրոդիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոման Պրոդիուս
IAAF World Championships Moscow 2013 marathon men 36 AZ (15727330402).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝marathon runner
Երկիր՝Flag of Moldova.svg Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 12, 1981(1981-04-12)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Selemet, Cimișlia District, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ

Ռոման Պրոդիուս (մոլդ.՝ Roman Prodius, ապրիլի 12, 1981(1981-04-12)[1], Selemet, Cimișlia District, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), մոլդովացի թեթևատլետը, որը մասնագիտանում է մարաթոնում, կիսամարաթոնում, կրոսում, մայրուղով եւ երկար տարածությամբ վազքում։ Երկու օլիմպիադաների մասնակից (2012, 2016)։ Սկոպյեի 2008 թվականի մարաթոնի հաղթողը։ 2015 թվականի Եվրոպական խաղերի կրկնակի մրցանակակիր։ Մոլդովայի եռակի չեմպիոն (2006, 2009, 2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Պրոդիուսը ծնվել է 1981 թվականի ապրիլի 12-ին Մոլդովայի Չիմիշլիի շրջանի Սելեմետ գյուղում։ Սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով գյուղի դպրոցում սովորելու ժամանակ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կոնստանտին Ֆյոդորովի ղեկավարությամբ։  Այնուհետև Լիպովենի գյուղի սպորտային գիշերօթիկ վարժարանում Ռոմանը մարզվել է Գեորգի Ռուսուի մոտ։  Հետագայում ավարտել է Մոլդովայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանը[2]։

Պրոդիուսը միջազգային ասպարեզում իր նորամուտը նշել է 2004 թվականին՝ հաղթելով կիսամարաթոնին հոլանդական Տորնայում։ 2005 թվականին նա մասնակցել է Վալենսիայի իր առաջին մարաթոնին։ 2009 թվականին Ռոման ստացել է «միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը։ Պրոդիուսը ամեն տարի մասնակցել է կիսամարաթոնի և մարաթոնի բազմաթիվ միջազգային մրցումներին[3][4]։ Մինչև 2012 թվականը մարզվել է Վալենտին Սիտնիկի գլխավորությամբ։ Այժմ նրա մարզիչն է Լազար Պովեստկան[5]։

Ռոմանը երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի մարաթոնին։ 2012 թվականին Լոնդոնի իր առաջին օլիմպիադայում չի կարողացել ավարտել, իսկ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում զբաղեցրել է 105-րդ տեղը[6][7]։

Ամուսնացած է։ Կինը Սվետլանան է, ունեն մեկ որդի։

Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցումներ Անցկացման վայր Հեռավորություն Տեղ Արդյունք
2004 Դուրնեի կիսամարաթոն Դուրնե, Նիդերլանդներ կիսամարաթոն 1 (ոսկե մեդալ) 1:09:20
2005 Կրոսի Եվրոպայի առաջնություն Թիլբուրխ, Նիդերլանդներ 9,84 կմ 79 29:35
2008 Սկոպյեի մարաթոն Սկոպյե, Հյուսիսային Մակեդոնիա մարաֆոն 1 (ոսկե մեդալ) 2:29:26
Կրոսի աշխարհի առաջնություն Էդինբուրգ, Շոտլանդիա 12 կմ DNS
Բուխարեստի մարաթոն Բուխարեստ, Ռումինիա մարաթոն 4 2:17:00
2009 Անթալիայի մարաթոն Անթալիա, Թուրքիա կիսամարաթոն 3 1:04:30
Պոդգորիցայի մարաթոն Պոդգորիցա, Չեռնոգորիա մարաթոն 3 2:14:57
2010 Գուտենբերգի մարաթոն Մայնց, Գերմանիա մարաթոն 2 2:12:31
2011 Պորտույի մարաթոն Պորտու, Պրոտուգալիա մարաթոն 8 2:17:20
2012 Գուտենբերգի մարաթոն Մայնց, Գերմանիա մարաթոն 5 2:14:27
Օլիմպիական խաղեր Լոնդոն, Մեծ Բրիտանիա մարաթոն DNF
2013 Աշխարհի առաջնություն Մոսկվա, Ռուսաստան մարաթոն 46 2:29:08
2015 Վիեննայի մարաթոն Վիեննա, Ավստրիա մարաթոն 8 2:20:07[8]
Եվրոպական խաղեր Բաքու, Ադրբեջան 3000 մ 3 8:06,34
5000 մ 2 14:21,42
Աշխարհի առաջնություն Պեկին, Չինաստան մարաթոն 31 2:26.46
2016 Հռոմի կիսամարաթոն Հռոմ, Իտալիա կիսամարաթոն 7 1:03:37
Եվրոպայի առաջնություն Ամստերդամ, Նիդերլանդներ կիսամարաթոն 22 1:05:14
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա մարաթոն 105 2:27:01
2017 Հռոմի կիսամարաթոն Հռոմ, Իտալիա կիսամարաթոն 11 1:05:53
Գուտենբերգի մարաթոն Մայնց, Գերմանիա մարաթոն 2 2:20:01[9]
Կարլովարի մարաթոն Կառլովի Վարի, Չեխիա կիսամարաթոն 15 1:07:38
Ուդինեի կիսամարաթոն Ուդինե, Իտալիա կիսամարաթոն 10 1:07:37

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]