Ռաշ Լիմբո
Ռաշ Լիմբո անգլ.՝ Rush Limbaugh | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1951[1][2][3][…] |
Ծննդավայր | Cape Girardeau, Քեյպ Ջիրարդո շրջան, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 17, 2021[4][5] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Bellefontaine Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Central High School? (1969) և Southeast Missouri State University? (1970) |
Մասնագիտություն | ռադիոհաղորդավար, գրող, լրագրող, մանկագիր և ռադիոհաղորդավար |
Աշխատավայր | Kansas City Royals?[6] |
Ծնողներ | հայր՝ Rush Limbaugh Jr.? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | rushlimbaugh.com |
Rush Limbaugh Վիքիպահեստում |
Ռաշ Լիմբո (անգլ.՝ Rush Limbaugh, լրիվ անուն՝ Ռաշ Հադսոն Լիմբո 3-րդ (անգլ.՝ Rush Hudson Limbaugh III), հունվարի 12, 1951[1][2][3][…], Cape Girardeau, Քեյպ Ջիրարդո շրջան, Միսսուրի, ԱՄՆ - փետրվարի 17, 2021[4][5], Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ամերիկացի պահպանողական հասարակական գործիչ, The Rush Limbaugh Show-ի հաղորդավար, որը հեռարձակվում է ԱՄՆ-ի տարածքում Premiere Networks ընկերության կողմից և հանդիսանում է երկրում բարձր վարկանշային խոսակցական ռադիոշոուն։ 2008 թվականին Լիմբոն 8 տարով 400 մինիոն դոլարի պայմանագիր է կնքել Clear Channel ընկերության հետ[7]։
Նա մեծացել է մի ընտանիքում, որը երկար ժամանակ հայտնի է եղել իր հանրապետական հայացքներով։ Լիմբոն սկսել է աշխատել տեղական ռադիոկայանում 16 տարեկան հասակից։ 1984 թվականին, ռադիո նախագծերի շարքից հետո, Լիմբոն սկսել է աշխատել Սակրամենտոյի KFBK ռադիոկայանում (Կալիֆոռնիա), որը հիմա էլ նրա ծրագրի մասն է կազմում։ Նրա ծրագիրը եզակի է՝ հրավիրված հյուրերի բացակայությամբ, և հիմնված է տեղի ունեցող իրադարձությունների պահպանողական վերլուծության վրա։ Լիմբոն 1988 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ WABC ռադիոկայանի հետ պայմանավորվել է իր շոուի ազգային հեռարձակման մասին։ Հաղորդումն աստիճանաբար հավաքել է ժողովրդականություն, և Ռաշ Լիմբոն սկսել է հայտնի դառնալ։
1990-ական թվականներին նրա համբավը բարձրացել է՝ գրական գործունեության և հեռուստատեսության շնորհիվ։ Նա դարձել է «The Way Things Ought to Be» (1992) և «See, I Told You So» (1993) բեսթսելերների հեղինակը։ 1992-1996 թվականները Լիմբոն հեռուստատեսությամբ վարել է կես ժամ տևողությամբ թոք-շոու։
Ռաշը հայտնի է դարձել ամերիկյան մեյնսթրիմ լրատվամիջոցներին լիբերալ կողմնակալության դեմ մեղադրանքներով՝ միաժամանակ հանդիսանալով պահպանողական արժեքների կողմնակից։
Պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշ Հադսոն Լիմբո 3-րդը ծնվել է Քեյփ-Ժերարդո քաղաքում (Միսսուրի)։ Նրա մայրը Միլդրեդ Քերոլայն Լիմբոն է[8] (Արմսթրոնգ), որը ծնունդով Արկանզասից է, իսկ հայրը Չինաստան-Բիրմա-Հնդկաստան ռազմական գործողությունների ճակատում ծառայած, Երկրորդ համաշխարհային պատերազմի կործանիչ օդաչու և իրավաբան Ռաշ Հադսոն Լիմբոն է։
Նրա ընտանիքում կային բազմաթիվ իրավաբաններ, այդ թվում՝ նրա պապը, հայրը և եղբայրը՝ Դևիդը։ Ռաշի հայրենի քաղաքում դատարանի շենքն անվանակոչվել է նրա պապի պատվին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին ավարտել է Cafe Central High School դպրոցը։ Լիմբոյի ծնողները ցանկացել են, որ նա շարունակի կրթությունը, և այդ պատճառով նա ընդունվել է Միսսուրիի հարավ-արևելյան համալսարան։ Երկու կիսամյակ անց նա հեռացել է համալսարանից, քանի որ, նրա մոր խոսքով, «իրեն ոչինչ չի հետաքրքրել, բացի ռադիոյից»[8][9]։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջից հետո Լիմբոն տեղափոխվել է Մաքքիսպորտ քաղաք, Փենսիլվանիա։ 1972 թվականին նա հայտնվել է Փիթսբուրգում և նրա շրջակայքում հեռարձակվող Wizz փոքր ռադիոկայանի 40 լավագույն երաժշտական դիջեյների ցուցակում։ Նա սկսել է ցերեկային ծրագրերից, և ավելի ուշ, Ջեֆ Քրիստի կեղծանվամբ, սկսել է վարել առավոտյան հաղորդումներ։ 1973 թվականին Լիմբոն տեղափոխվել է Փիտսբուրգի KAV ռադիոկայան՝ որպես երեկոյան սկավառակի ժոկեյ։ 1974 թվականի վերջում՝ Taft Broadcasting կայանի վաճառքից հետո, հաղորդավարն ազատվել է աշխատանքից[8]։ Տեղական ռադիոյում աշխատանք չգտնելով՝ Ռաշը վերադարձել է տուն, որտեղ դարձել է Փիթսբուրգ Ստիլերզ թիմի երկրպագուն[10]։
Նախքան Կանզաս Սիթի տեղափոխվելը Ռաշ Լիմբոն աշխատել է մի քանի երաժշտական ռադիոկայաններում։ 1979 թվականին նա լքել է ռադիոկայանը՝ ստանձնելով Կանզաս Սիթի Ռոյալսի բեյսբոլի թիմի տնօրենի պաշտոնը[8]։ Այդ ժամանակ նա ընկերացել է թիմի նախկին խաղացող Ջորջ Բրետի հետ, որի հետ մինչ օրս մտերիմ հարաբերություններ է պահպանում[11]։
1980-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին Ռաշ Լիմբոն վերադարձել է աշխատանքի ռադիոյում և KFBK կայարանում սկսել է շոու վարել (Սակրամենտո, Կալիֆորնիա), որտեղ փոխարինել է Մորտոն Դաունի կրտսերին։ 1987 թվականին Կապի դաշնային գործակալությունը չեղարկել է Արդարության ուսմունքը, որով ռադիոկայանները պարտավոր էին ժամանակ տրամադրել՝ վիճելի հարցերի շուրջ բոլոր կողմերի պատասխաների համար։ Այդ պահից նրանք հնարավորություն են ստացել ներկայացնել խմբագրական մեկնաբանություններ՝ չունենալով հակառակ հայացքները ներկայացնելու անհրաժեշտություն։ Դենիել Հենինջերը «The Wall Street Journal»-ի առաջնորդող հոդվածում գրել է, որ Ռոնալդ Ռեյգանը քանդել է այդ պատը (Արդարության ուսմունքը) 1987 թվականին… և Ռաշ Լիմբոն առաջին մարդն էր, որն իրեն ազատել է ազատական ԶԼՄ-ների գեդեերյան բռնապետությունից[12]։
Հաջողության հասնելով նոր ասպարեզում և կարողանալով գրավել այնպիսի մարդկանց ուշադրությունը, ինչպիսիք են ABC Radio-ի նախկին նախագահ Էդվարդ Ֆ. Մակլաուֆինը, Լիմբոն տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1988 թվականի օգոստոսին սկսել է իր ազգային ռադիոծրագիրը։ Նա դեբյուտել է Ժողովրդավարական Ազգային Կոնվենցիայից մեկ շաբաթ անց և Հանրապետական Ազգային Կոնվենցիայի մեկնարկից մեկ շաբաթ առաջ. Լիմբոն սկսել է աշխատել Նյու Յորքի WABC խոսակցական ռադիոկայանում, որի հետ համագործակցել է մինչև 2013 թվականը (թեև այժմ Ռաշն աշխատում է Ուեսթ-Փալմ-Բիչում)[8][13][14]։
1990-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի դեկտեմբերին New York Times-ի լրագրող Լյուիս Գրոսբերը գրել է, որ «Ռաշ Լիմբոն ավելի շատ ունկնդիրներ ունի, քան խոսակցական շոուի ցանկացած այլ հաղորդավար և բնութագրել էր նրա ոճը՝ որպես լուրջ դասախոսության և քաղաքական վոդևիլի միջև հավասարակշռող»[15]։ Հաղորդավարի ժողովրդականությունն աճել է Պարսից ծոցում պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողություններին նրա աջակցության և խաղաղության կողմնակիցների նկատմամբ անդադար ծաղրի հաշվին։ Ծրագիրը առավել տարածված և հասանելի է դարձել ավելի մեծ լսարանով ռադիոկայաններին՝ հեռարձակվելով ավելի քան 650 կայաններում։
1992 թվականին դեմոկրատ Բիլ Քլինթոնն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Լիմբոն երգիծաբանորեն է վերաբերվել իր և դեմոկրատական կուսակցության վարած քաղաքականությանը։ Երբ 1994 թվականին հանրապետականները զբաղեցրել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների տեղերի մեծամասնությունը, նրանք Ռաշ Լիմբոյին կուսակցական ժողովին պատվավոր անդամություն են տրամադրել։ Այդ միջոցառումը հաստատել է իր ազգային քաղաքական ասպարեզում կարևոր գործչի կարգավիճակը[16]։
2000-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի վերջին Լիմբոն հրապարակել է իր անձնական խնդիրների մասին տեղեկատվություն։ Այդ ժամանակ նա խոստովանել է, որ գրեթե ամբողջությամբ կորցրել է լսողությունը, թեև ինքնազոհաբար շարունակել է վարել իր շոուն։ Հետագայում Ռաշը կարողացել է գրեթե ամբողջությամբ վերականգնել իր լսողությունը՝ կոխլեար իմպլանտների հաշվին։
2003 թվականին Լիմբոն որոշ ժամանակ աշխատել է ESPN սպորտային ալիքում՝ որպես մեկնաբան։ Նա 2003 թվականի NFL մրցաշրջանից մի քանի շաբաթով հեռացել է՝ քվոթերբեք Դոնովան Մաքնաբի վերաբերյալ իր մեկնաբանությունների պատճառով, որոնք ռասիզմի մեջ մեադրանքների առարկա են դարձել։ Մեկնաբանության տեքստը. «Ես չեմ կարծում,որ Մաքնաբի համար ավելի լավ կլինի դրանից։ Մենք NFL-ում ունենք մի փոքր սոցիալական անհանգստություն։ Կարծում եմ, որ մեդիան չափազանց կողմնակալ էր սևամորթ քվոթերբեքի նկատմամբ։ Նրանց հետաքրքրում են տաղանդավոր սևամորթ մարզիչները և քվոթերբեքները։ Ես կարծում եմ, որ Մաքնաբի մեջ կա մի փոքր հույս և նա վայելում է թիմի վստահությունը, որին նա արժանի չէ։ Պաշտպանությունն իր վրա է կրում այդ թիմը»[17]։ Օրինակ՝ սպորտային մեկնաբաններից մեկն այդ խոսքերն ընկալել է՝ որպես ռասիստական և՛ իր, և՛ իր գործընկերների հանդեպ[18]։ Այլ սպորտային վերլուծաբաններ կարծում են, որ Լիմբոյի տեսակետն ընդունվել է «շատ ֆուտբոլային երկրպագուների և վերլուծաբանների կողմից» և դա… անհեթեթություն է հայտարարել, որ սպորտային լրատվամիջոցները չեն գերագնահատել Մաքբանին, քանի որ նա սևամորթ է[19]։
2008 թվականին նրա ծրագիրը թողարկվել է 600 ռադիոկայաններում, իսկ մոտավոր լսարանը կազմել է ավելի քան 20 միլիոն մարդ[20]։
2008 թվականի ամռանը նա 400 միլիոն դոլարի աննախադեպ պայմանագիր է կնքել Premiere Radio Networks-ի հետ, որով պարտավորվել է այդ ցանցում հեռարձակվել մինչև 2016 թվականը[21]։ Պայմանագրի պայմաններով նրա տարեկան եկամուտը կազմել է 38 միլիոն դոլար։
2010-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ընտրությունների ընթացքում Ռաշ Լիմբոն պաշտպանել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի թեկնածությունը։ Ընդ որում՝ նա չի եղել քաղաքական գործչի ոչ մոլի կողմնակիցը (Մայքլ Սեվաջ), և ոչ էլ մոլի հակառակորդը (Մարկ Լևին և Գլեն Բեք[22])։
2016 թվականի օգոստոսին ռադիոհաղորդավարը երկարաձգել է իր պայմանագիրը ևս չորս տարով[23], ընդ որում՝ նրա պայմանագրի գինը չի հրապարակվել։ Այդ պահին Ռաշ Լիմբոյի երեքժամյա շոուի լսարանը կազմել է 13 միլիոն մարդ. ծրագիրը եղել է ամենատարածված ռադիո ծրագիրն ԱՄՆ-ում. Ընդ որում՝ ԶԼՄ-ներում քննադատվել է նրա անկայուն բիզնես մոդելը[22].
- ուսանողուհի Սանդրա Ֆլյուկի հետ կապված սկանդալի պատճառով ակտիվիստների կողմից կազմակերպվել է Media Matters ընկերությունը, որը բոյկոտի է հանգեցրել ինչպես շոուի, այնպես էլ դրա հեռարձակած մասնաճյուղերի տասնյակ գովազդատուների կողմից։
- վերոնշյալ սկանդալի պատճառով Լիմբոյի շոուն դադարել է հեռարձակել Բոստոնի (WRKO), Նյու Յորքի (ppWABC) և Լոս Անջելեսի (KFI) մի շարք ազդեցիկ տեղական ռադիոկայաններով, իսկ նոր գործընկերներն այդ վայրերում ունեցել են ռադիոհեռարձակման շատ ավելի փոքր ծածկույթ։
- Ֆինանսական կորուստներն ազդել են խոսակցական ռադիոժամերի և նույնիսկ ձախ հայացքներով ռադիոհաղորդավարների ողջ ինդուստրիայի վրա, քանի որ գովազդատուները որոշել են զուգորդվել այս կամ այն քաղաքական հայացքների հետ։ Այս պատճառով թոք-շոուի եթերներում գովազդի հեռարձակման գինը զգալիորեն նվազել է, թեև վիճակագրորեն նման ծրագրերի ունկնդիրներն ավելի կրթված և հարուստ էին։ 2015 թվականին Լիմբոյի ծրագրում բացակայել են ռադիոյի խոշորագույն հինգ ազգային գովազդատուները, նրա գովազդային հոլովակների մեծ մասը կազմել են «գովազդային հայտարարություններ՝ ուղղակի արձագանքով» (պահնորդական ծառայություններ, ոսկերչական զարդերի և ծաղիկների վաճառողներ)։
- կար ռադիոցանցերի և մասնաճյուղերի հարաբերությունների ձևաչափ, որոնք ստիպված են եղել վճարել Ռաշ Լիմբոյի ծրագիրը հեռարձակելու իրավունքի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ժամը մեկ 5 րոպե հատկացնել՝ ռադիոցանցով վաճառված գովազդի հեռարձակման համար։
- ռադիո թոք-շոուի լսարանը ծերանում է (իսկ գովազդատուին հետաքրքրում է 18-54 տարեկան լսարանը), ռադիոյով մրցակցում են նոր մեդիաներ։
2020-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշ Լիմբոն 2020 թվականի փետրվարի 3-ի ռադիոեթերի ընթացքում հայտնել է այն մասին, որ բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքերի առաջադեմ քաղցկեղ[24]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինձ համար այն մարդկանց քաղաքական տեսանկյունից հաղթելը, որոնց հետ ես համաձայն չեմ, օրվա կարգն է, և ես չեմ կարծում, որ ես հաղթում եմ նրանց՝ փոխզիջման գնալով նրանց հետ։
Ռաշ Լիմբոն ներկայացրել է Հանրապետական կուսակցության պահպանողական թևը։ Ունի ծայրահեղ իրավունքներ, պահպանողական հայացքներ, ինչի արդյունքում հաճախ կոնֆլիկտների մեջ է եղել ավելի չափավոր հանրապետական ներկայացուցիչների հետ։ Նոր նախագահ Բարաք Օբամայի հասցեին խիստ կտրուկ արտահայտություններից հետո Ռաշը քննադատության է ենթարկվել հանրապետականների առաջնորդ Մայքլ Սթիլի կողմից, սակայն ծայրահեղ պահպանողականների վրդովմունքից հետո Սթիլը ստիպված է եղել ներողություն խնդրել հայտնի ռադիոհաղորդավարից[26]։
Նա Դեմոկրատական կուսակցության և նախագահ Բարաք Օբամայի ամենաարմատական հակառակորդներից մեկն է համարվել։ 2009 թվականի մարտին բանավեճի է հրավիրել Օբամային՝ հիմնավորելով. «Օբաման մեր ժամանակների ամենատաղանդավոր խոսողներից մեկն է, այնպես որ, ես կարծում եմ, պարոն նախագահ, դուք ուրախությամբ կօգտվեք այդ հնարավորությունից»[27]։
2009 թվականի վերջին CBS News 60 Minutes-ի և Vanity Fair ամսագրի հարցման համաձայն ճանաչվել Է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ պահպանողականը[28]։
Պահպանողական շարժման որոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին «The Wall Street Journal»-ում Ռաշ Լիմբոն գրել է.
- Ինձ դուր է գալիս լինել պահպանողական։ Մենք՝ պահպանողականներս, հպարտանում ենք մեր փիլիսոփայությամբ։ Ի տարբերություն մեր ազատական ընկերների, որոնք անընդհատ փնտրում են նոր բառեր, որպեսզի թաքցնեն իրենց իրական համոզմունքները, և գտնվում են մշտական վերաիմաստավորման վիճակում, մենք հավատարիմ ենք մեր իդեալներին։
- Մենք վստահ ենք մեր սկզբունքների մեջ և եռանդուն ենք դրանց բաց առաջխաղացման հարցում։ Մենք հավատում ենք անհատի ազատությանը, կառավարության գործունեության սահմանափակմանը, կապիտալիզմին, օրենքի գերակայությանը, հավատին, ռասիզմից զերծ հասարակությանը և ազգային անվտանգությանը։
- Մենք աջակցում ենք դպրոցներին, արդյունաբերական արտադրության սուբսիդիաներին, հարկերի կրճատմանը, սոցիալական ապահովության բարեփոխումներին, կրոնական կազմակերպություններին, տնատերերի ամենամսյա իրավունքներին և ահաբեկչության դեմ պատերազմին։
- Եվ մեր հիմքի վրա մենք ճանաչում և նշում ենք ամենամեծ ղեկավար փաստաթուղթը, որը երբևէ վավերացվել է ցանկացած ազգի կողմից՝ ԱՄՆ Սահմանադրությունը։ Անկախության հռչակագրի հետ մեկտեղ, որը ճանաչում է Աստծո կողմից տրված ազատ լինելու մեր բնական իրավունքը, դրա հիման վրա կառուցված է մեր պետությունը և մեր բարգավաճումը։
- Մենք՝ պահպանողականներս, երբեք այնքան ուժեղ չենք լինում, որքան մեր սկզբունքներն առաջ մղելիս[29]։
Ռադիոշոուի ժամանցային տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշն ունի տարբեր ռեկվիզիտներ, որոնք օգտագործվում են տարբեր թեմաներով սեփական մենախոսությունների սկսվելուց առաջ։ Ռադիոշոուում անօթևանների մասին լուրերին հաճախ նախորդել է Կլարենս «Գորտաման» Հենրիի «Ain’t Got No Home» երգը[30]։ Երբեմն Դայոն Ուորվիկի «I Know I' ll Never Love This Way Again» կոմպոզիցիան նախորդոել է ՁԻԱՀ-ով հիվանդների մասին ռեպորտաժներին[31]։ 1989 թվականին Սակրամենտոյից հեռարձակվող ռադիոշոոյի եթերում Լիմբոն երկու շաբաթվա ընթացքում վարել է «բաժանորդային աբորտներ» (անգլ.՝ caller abortions), երբ զանգն անսպասելիորեն ընդհատվում էր փոշեկուլի ձայներով և բղավոցով։ Հետագայում նա հերքել է մեղադրանքներն այն մասին, որ «դադարեցրել է խոսակցությունը» զանգահարողի հետ, թեև խոստացել էր դա չանել։ Ռաշը խոսել է այդ գեգի օգտագործման մասին՝ «աբորտի ողբերգությունը» լուսաբանելու և այն հարցը բարձրացնելու մասին, թե արդյոք դա սպանություն է[32]։ Իր հեռուստածրագրի նկարահանման ժամանակ Քլինթոնի վարչակազմի աշխատանքի ժամանակ Լիմբոն ուշադրություն է հրավիրել նախագահ Սոքսի կատվի մասին ռեպորտաժների վրա։ Հետո նա նշել է․ «Դուք գիտե՞ք, որ Սպիտակ տանը նույնպես շուն կա, դրանից հետո եթերում ցուցադրվել է Չելսի Քլինթոնի նկարը»։ Այս միջադեպի վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ լրագրողը հղում է արել դժբախտ պատահարին, երբ տեխնիկներն առանց նրա թույլտվության տեղադրել են նախագահական զույգի դստեր լուսանկարը[33][34][35][36][37][38]։
Սկանդալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատկանշական է դարձել 2012 թվականի դրվագը, երբ ռադիոհաղորդավարը «մարմնավաճառ» և «թեթևաբարո» է անվանել Ջորջթաունի համալսարանի ուսանողուհի Սանդրա Ֆլյուկին, որն ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կոմիտեի առջև հանդես է եկել նախագահ Բարաք Օբամայի՝ կանանց հակաբեղմնավորումը պարտադիր բժշկական ապահովագրության մեջ ներառելու որոշմանն օժանդակելու օգտին[22][39][40]։
Նմանակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշը «Գրիֆիններ» մուլտիպլիկացիոն սերիալում պատկերվել է «Կին FOX ալիքից» (անգլ.՝ FOX-y Lady) և «Գերազանցություն ռադիոհեռարձակման մեջ» (անգլ.՝ Excellence in Broadcasting) սերիաներում, ինչպես նաև նմանակվել են նրա ռադիոելույթները «Աստղային պատերազմներ» շարքի դրվագներում։
Ստեղծագործական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշ Լիմբոն ինչպես հրապարակախոսական, այնպես էլ մանկական գրքերի հեղինակ է.
- Ռաշ Լիմբո (1992). The Way Things Ought to Be. New York City: Pocket Books. ISBN 0-671-75145-X.
- Ռաշ Լիմբո (1993). See, I Told You So. New York City: Pocket Books. ISBN 0-671-87120-X.
- Ռաշ Լիմբո (2013). Rush Revere and the Brave Pilgrims. New York City: Threshold Editions. ISBN 1-476-75586-8.
- Ռաշ Լիմբո (2014). Rush Revere and the First Patriots. New York City: Threshold Editions. ISBN 978-1-4767-5588-5.
- Ռաշ Լիմբո (2014). Rush Revere and the American Revolution. New York City: Threshold Editions. ISBN 1-476-78987-8.
- Ռաշ Լիմբո (2015). Rush Revere and the Star-Spangled Banner. New York City: Threshold Editions. ISBN 1-476-78988-6.
- Ռաշ Լիմբո (2016). Rush Revere and the Presidency. New York City: Threshold Editions. ISBN 978-1501156892.
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստամարաթոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշ Լիմբոն ամեն տարի անցկացնում է «EIB Cure-a-Thon» հեռուստամարաթոնը Լեյկեմիայի և լիմֆոմայի ասարակություն բարեգործական կազմակերպության համար[41][42]։ 2006 թվականին EIB Cure-a-Thon-ում ներգրավվել է 1,700,000 դոլար[43], իսկ 1990 թվականից սկսած՝ 15,000,000 դոլար[44]։ Ընկերության տվյալների համաձայն՝ 2000-2005 թվականներին, ինչպես նաև 2007 թվականին Լիմբոն նվիրատվություն է կատարել 100,000-ից մինչև 499,999 դոլարի չափով[45]։ Հաղորդավարը հայտարարել է, որ 2003, 2004 և 2005 թվականներին նվիրաբերել է 250 հազար դոլար[46], իսկ 2006 թվականին, Ըստ NewsMax-ի, նվիրատվությունը կազմել է նույն գումարը, իսկ ընկերության հաշվետվությունը հաղորդում է 500,000-999,999 դոլարի ներդրման մասին[47]։ 2007 թվականին Cure-a-Thon հեռուստամարաթոնի շրջանակներում Ռաշը նվիրաբերել է 320,000 դոլար[48], այնուհետև հաջողվել է հավաքել ևս 3 100 000 դոլար[49]։ 2008 թվականի ապրիլի 18-ի իր ռադիոշոուում Լիմբոն հայտնել է, որ ընկերությանը 400 000 դոլար է փոխանցել այն բանից հետո, երբ երկու ունկնդիրներ առաջարկել են ավելացնել իր սկզբնական վճարը 300,000 դոլարի չափով[50]։
Marine Corps-Law Enforcement Foundation
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաշ Լիմբոն աջակցում է Marine Corps-Law Enforcement Foundation բարեգործական կազմակերպությանը, որը միջոցներ է հավաքում զոհված ծովային հետևակայինների և իրավապահ մարմինների աշխատակիցների երեխաներին կրթաթոշակներ տրամադրելու համար[51][52]։ 2007 թվականի հոկտեմբերին eBay աճուրդում հավաքվել է 2,1 միլիոն դոլար այն բանից հետո, երբ ռադիոհաղորդավարը վաճառքի է հանել իրեն ուղղված քննադատական նամակը, որը ստորագրել է Դեմոկրատական կուսակցությունից 41 սենատոր[53]։ Իր կնոջ հետ հիմնադրելով «Two if by Tea» ընկերությունը՝ Ռաշը խոստացել է ամեն տարի առնվազն 100,000 դոլար նվիրաբերել MC-LEF-ի հասցեին սկսած 2011 թվականի հունիսից[54]։
Մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ միավորումներ և մարդիկ քննադատել են Ռաշ Լիմբոյի անճշտությունները։ Այսպիսով, Extra! 1994 թվականի հուլիս-օգոստոս ամիսների թողարկումներում Fairness and Accuracy in Reporting (FAIR) առաջադիմական խումբը նշել է իր մեկնաբանություններում առկա 50 տարբեր անճշտությունների և խեղաթյուրումների մասին[55][56]։
Մինեսոտայի նահանգից նախկին կոմիկ և ներկայիս Դեմոկրատական սենատոր Էլ Ֆրանկենը 1996 թվականին երգիծական գիրք է գրել (Ռաշ Լիմբոն մեծ գեր ապուշ է և այլ դիտարկումներ), որտեղ Ռաշին մեղադրել է սեփական քաղաքական հայացքների համար փաստեր խեղաթյուրելու մեջ[57]։
Լրագրողին քննադատել է նաև Շրջակա միջավայրի պաշտպանության հիմնադրամը։ Պրինստոնի համալսարանում դասավանդող պրոֆեսոր Մայքլ Օփենհայմերի և կենսաբանության պրոֆեսոր Դևիդ Ուիլկովի հեղինակած զեկույցը օրինակ է բերել 14 նշանակալի գիտական փաստ, որոնք, նրանց կարծիքով, խեղաթյուրվել են Ռաշ Լիմբոյի The Way Things Ought to Be գրքում[58]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Brest M. Conservative radio host Rush Limbaugh dies after battle with lung cancer
- ↑ 5,0 5,1 5,2 Darcy O. Rush Limbaugh, conservative media icon, dead at 70 following battle with cancer — CNN.
- ↑ (unspecified title) — P. 112. — ISBN 0-671-87120-X
- ↑ «A Lucrative Deal for Rush Limbaugh» NY Times, July 3, 2008 edition [1] accessed=September 8, 2010.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Paul D. Colford. The Rush Limbaugh story: talent on loan from God: an unauthorized biography. New York. St. Martin’s Press, 1993. ISBN 0-312-09906-1.
- ↑ «Rush is Always Right.» USA Weekend, 24 — January 26, 1992, p. 7
- ↑ «Stack of Stuff Quick Hits Page». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Toma, George; Goforth, Alan & Brett, George Nitty gritty dirt man. — Www.SportsPublishingLLC.com, 2004. — С. 164. — ISBN 9781582616469
- ↑ Henninger, Daniel (April 29, 2005) «Rush to Victory». Wall Street Journal.
- ↑ «Conservative Radio Host Rush Limbaugh's Influence On The Media». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Is Rush Limbaugh's business model in trouble?». POLITICO Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Grossberger, Lewis (1990 թ․ դեկտեմբերի 16). «The Rush Hours». New York Times. էջ SM58.
{{cite news}}
: More than one of|pages=
and|page=
specified (օգնություն) - ↑ Seelye, Katherine Q. (1994 թ․ դեկտեմբերի 12). «Republicans Get a Pep Talk From Rush Limbaugh». New York Times. էջեր A16.
- ↑ [2] Արխիվացված 2013-08-27 Wayback Machine"Was Limbaugh Right to Resign from ESPN?"
- ↑ King, Peter (2003 թ․ սեպտեմբերի 30). «Open mouth, insert foot, Limbaugh's comments on McNabb aren't racist, but they are boneheaded». SI.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Rush was right about Donovan McNabb. — By Allen Barra — Slate Magazine
- ↑ «Американский радиоведущий подписал рекордный контракт на $400 млн». Newsru.com. 2008 թ․ հուլիսի 3.
- ↑ «Раш Лимбо подписал рекордный контракт с радиовещательной компанией». Известия. 2008 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 «Is Rush Limbaugh in Trouble?». Politico. 24.05.2016.
- ↑ «Rush Limbaugh renews contract». CNN. 02.08.2016.
- ↑ «Rush Limbaugh Says He Has Been Diagnosed With Advanced Lung Cancer». NPR. 03.02.2020.
- ↑ «Conservative Radio Host Rush Limbaugh's Influence On The Media». NPR. 04.02.2020.
- ↑ «Барака Обаму пригласили на публичные дебаты». Новостей.com. 2009 թ․ մարտի 5.
- ↑ «Консервативный радиоведущий Раш Лимбо вызвал Обаму на дебаты». Lenta.ru. 2009 թ․ մարտի 5.
- ↑ «Самый влиятельный консерватор Америки госпитализирован на Гавайских островах». Lenta.ru. 2009 թ․ դեկտեմբերի 31.
- ↑ Limbaugh, Rush (2005 թ․ հոկտեմբերի 17). «Holding Court: There's a crackdown over Miers, not a "crackup."». The Wall Street Journal. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Grossberger, Lewis (1990 թ․ դեկտեմբերի 16). «The Rush Hours». The New York Times. էջ 58.
- ↑ Remnick, David (1990 թ․ դեկտեմբերի 16). «Day of the Dittohead». The Washington Post. էջ C1.
- ↑ Limbaugh, Rush (1990 թ․ դեկտեմբերի 16). «The Way things Ought To Be». Simon and Schuster. էջեր 62–66.
- ↑ Suddath, Claire (2009 թ․ մարտի 4). «Conservative Radio Host Rush Limbaugh». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «16 Candles for Chelsea». The Washington Post. 1997 թ․ հունվարի 14.
- ↑ Lyin' Bully | Mother Jones
- ↑ Complaints and anger dominate talk radio — San Antonio Express-News
- ↑ «Getting the 'Bum Rush'». Daily News. New York. 2009 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «How Chelsea Clinton finally came of age». The Guardian. London. 2008 թ․ մարտի 16.
- ↑ «Обрушившееся на Раша Лимбо порицание демонстрирует наше лицемерие». ИноСМИ. 12.03.2012.
- ↑ «Американский радиоведущий извинился за оскорбление студентки». Lenta.ru. 04.03.2012.
- ↑ «EIB Cure-a-Thon». Rush Limbaugh. RushLimbaugh.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Leukemia and Lymphoma Society». 501(c). Leukemia and Lymphoma Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «EIB Cure-a-Thon». Rush Limbaugh. RushLimbaugh.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Newsweek. Rehabbing Rush. 2006
- ↑ Leukemia and Lymphoma Society. Annual reports
- ↑ Rush Limbaugh Show. Transcript Արխիվացված 2007-10-13 Wayback Machine. April 28, 2005
- ↑ NewsMax Media. Rush Limbaugh Donates $250K for Cancer Cure April 29, 2006
- ↑ «Rush Limbaugh Donates $320,000 to Kick Off 2007 Leukemia & Lymphoma Society Cure-A-Thon». Rush Limbaugh. RushLimbaugh.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Leukemia and Lymphoma Society. Rush Limbaugh Cure-A-Thon Raises $3.1 Million for Society Mission Արխիվացված 2008-12-02 Wayback Machine. May 1, 2007
- ↑ «Rush Donates $400,000 to Kick Off Annual Blood Cancer Cure-A-Thon». Rush Limbaugh. RushLimbaugh.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Marine Corps-Law Enforcement Foundation Marine Corps-Law Enforcement charity article» (Registration required). RushLimbaugh.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Marine Corps-Law Enforcement Foundation Home Page». Mc-lef.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Reid-Limbaugh spat raises $2.1 million for children», Reuters, October 19, 2007
- ↑ «Two If By Tea™ - Support Our Patriots». Twoifbytea.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ The Way Things Aren’t Extra!, July/August 1994
- ↑ The Way Things Aren’t: Rush Limbaugh’s Reign of Error : Over 100 Outrageously False and Foolish Statements from America’s Most Powerful Radio and TV commentator, Rendall, Steve; Naureckas, Jim; and Cohen, Jeff; W.W. Norton and Company, 1995
- ↑ Franken, Al, Rush Limbaugh is a Big Fat Idiot and Other Observations, Delacorte Press, 1996
- ↑ «The way things really are» (PDF). Environmental Defense Fund. 1994. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rush!. — Avon Books. |место=New York |isbn=0-380-77539-5 |год=1993 |язык=und |автор=Arkush, Michael}}
- Chafets, Ze'ev Rush Limbaugh: An Army of One. — New York: Sentinel, 2010. — ISBN 978-1-59523-063-8
- Colford, Paul D. The Rush Limbaugh Story: Talent on Loan from God: An Unauthorized Biography. — New York: St. Martin's Paperbacks, 1995. — ISBN 0-312-95272-4
- Davis, J. Bradford The Rise of Rush Limbaugh Toward the Presidency. — Norcross, Ga.: MacArthur Publishing Group, 1994. — ISBN 0-9642619-0-1
- Derych, Jim Confessions of a Former Dittohead. — Brooklyn, N.Y.: Ig Publishing. — ISBN 0-9752517-8-3
- Evearitt, Daniel J. Rush Limbaugh and the Bible. — Camp Hill, Pa.: Horizon House Publishers, 1993. — ISBN 0-88965-104-3
- Franken, Al Rush Limbaugh Is a Big Fat Idiot and Other Observations. — New York: Random House, 1996. — ISBN 978-0-14-101841-6
- Franken, Al Lies and the Lying Liars Who Tell Them: A Fair and Balanced Look at the Right. — New York: Plume, 2003. — ISBN 978-0-452-28521-7
- Jacobs, Donald Trent The Bum's Rush: The Selling of Environmental Backlash: Phrases and Fallacies of Rush Limbaugh. — Boise, Idaho: Legendary Publishing Company. — ISBN 0-9625040-5-X
- Keliher, Brian Flush Rush. — Berkeley, Calif.: Ten Speed Press, 1994. — ISBN 0-89815-610-6
- Kelly, Charles M. The Great Limbaugh Con: And Other Right-Wing Assaults on Common Sense. — Santa Barbara, Calif.: Fithian Press, 1994. — ISBN 1-56474-102-8
- King, D. Howard Rush to Us. — New York: Windsor Publishing Company, 1994. — ISBN 0-7860-0082-1
- Layne, Tom The Assassination of Rush Limbaugh. — Kirkland, Wash.: Red Ginger Publishing Company, 2006. — ISBN 0-9768515-0-4
- Mahurin, Cecil A Public Rebuttal to Rush Limbaugh. — New York: Vantage Press, 1993. — ISBN 0-533-10766-0
- Perkins, Ray, Jr. Logic and Mr. Limbaugh: A Dittohead's Guide to Fallacious Reasoning. — Chicago: Open Court Publishing Company, 1995. — ISBN 0-8126-9294-2
- Rahman, Michael Why Rush Limbaugh is Wrong, or: The Demise of Traditionalism and the Rise of Progressive Sensibility as Perceived. — Santa Monica, Calif.: Mighty Pen Publishing. — ISBN 0-9647470-0-6
- Rendall, Steven, Jim Naureckas, Cohen, Jeff The Way Things Aren't: Rush Limbaugh's Reign of Error: Over 100 Outrageously False and Foolish Statements from America's Most Powerful Radio and TV Commentator. — New York: The New Press, 1995. — ISBN 1-56584-260-X
- Seib, Philip M. Rush Hour: Talk Radio, Politics, and the Rise of Rush Limbaugh. — Fort Worth, Tex.: Summit Group, 1993. — ISBN 1-56530-100-5
- Tucker, R. K. The Rules According to Rush: The American people vs. Rush Limbaugh. — Chapel Hill, NC; Bowling Green, Ohio: OptimAmerica; Professional Press, 1997. — ISBN 1-57087-339-9
- Varon, Charles Rush Limbaugh In Night School. — New York: Dramatists Play Service, 1997. — ISBN 0-8222-1534-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռաշ Լիմբո Internet Movie Database կայքում
- Lenta.ru. Մեծ հին կուսակցության բարի դեմքը
- Պաշտոնական կայք
- The official site for Two if by Tea advertising the Adventures of Rush Revere
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշ Լիմբո» հոդվածին։ |
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 17 մահեր
- 2021 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի ոչ գեղարվեստական գրողներ
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Թոքի քաղցկեղից մահացածներ