Ռազմական հոգեբանություն, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում է ռազմական հոգեբանությունը, նախապատրաստության (ուսուցում, պարապմունքներ, զինավարժություններ են) և մարտական գործողությունների ընթացքում զինվորի, հրամանատարի, կոլեկտիվի (միավորում, ստորաբաժանում) վարքի առանձնահատկությունները, նրանց ռազմատեխնիկական և բարոյաքաղաքական պատրաստության հոգեբանական պայմաններն ու նախադրյալները։ Նպատակն է բացահայտել մարտական գործողության մեջ հոգեբանական ազդակի առանձնահաւոուկ դերն ու նշանակությունը։ Կապի մեջ է ընդհանուր սոցիալական, մանկավարժական, ինժեներական և հոգեբանության այլ ճյուղերի հետ։ Ռազմական հոգեբանությունը, որպես գիտության հատուկ բնագավառ, ձևավորվել է 20-րդ դարի սկզբին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—45) հետո ծավալուն հետազոտություններ են կատարվել հատկապես Միացյալ Նահանգներում։ ժամանակակից ռազմական հոգեբանությունն ունի կոնստրուկտորատեխնիկական, ռազմաինժեներական, ռազմամանկավարժական, ռագմասոցիալական և ռազմասպորտային հիմնական բաժիններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։