Jump to content

Ջոն Քուլիջ Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քուլիջ Ադամս
Ծնվել էփետրվարի 15, 1947(1947-02-15)[1][2][3][…] (77 տարեկան)
Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][4]
Երկիր ԱՄՆ
Ժանրերօպերա, Մինիմալ երաժշտություն և դասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, ինքնակենսագիր և լիբրետիստ
Գործիքներկլառնետ
ԱշխատավայրՍան Ֆրանցիսկոյի երաժշտական կոնսերվատորիա, Երաժշտության թագավորական ակադեմիա և Քարնեջի Հոլ
ԼեյբլNonesuch Records
ԿրթությունՀարվարդի համալսարան[5] և Սան Ֆրանցիսկոյի երաժշտական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Կայքearbox.com
 John Coolidge Adams Վիքիպահեստում

Ջոն Քուլիջ Ադամս (անգլ.՝ John Coolidge Adams, փետրվարի 15, 1947(1947-02-15)[1][2][3][…], Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][4]), ամերիկացի կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Ջոն Ադամսը ավարտել է Հարվարդի համալսարանի գեղարվեստի բաժինը, որտեղ մասնագիտացել է երաժշտական կոմպոզիցիայում` Լ. Կուրչների, Դ. Դել Տրեդիչիի և Ռ. Սեշնսի մոտ։ Ուսման ընթացքում նա կլարնետ է նվագել Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև ղեկավարել է Բախի համալսարանական ընկերության (սիրողական) նվագախումբը։ 1972-1981 թվականներին Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում դասավանդել է կոմպոզիցիա, երաժշտության տեսություն և գործիքավորման տեսություն։ 1979 թվականից Ադամսը երաժշտական խորհրդատու էր, իսկ 1982-1985 թվականներին՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հաստիքային կոմպոզիտոր, նա մասնակցել է նվագախմբի նորագույն երաժշտության թեմատիկ համերգների պատրաստմանը։ 1985 թվականից համագործակցել է ականավոր թատրոնի ռեժիսոր և լիբրետիստ Փիթեր Սելարսի հետ։ 2009 թվականից եղել է Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական նախագահը։ Գրել է երաժշտություն տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի, կամերային անսամբլների և այլ կատարողական խմբերի համար։

Սան Ֆրանցիսկոյի նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ գրել է «Մաքուր կատակ» (անգլ.՝ «Absolute jest») պիեսը՝ օգտագործելով կոլաժ տեխնիկա, որտեղ Լ. Բեթհովենի երաժշտությունից մեջբերումները միահյուսվել են Ադամսի երաժշտության հետ ներկայացվելով պոստմոդեռնիզմի եղանակով։

Ադամսը բազմիցս հանդես է եկել որպես դիրիժոր (հիմնականում իր իսկ ստեղծագործությունների համար) տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի և գործիքային համույթների՝ այդ թվում՝ Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի (Ավստրալիա), Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Լոս Անջելեսի ամերիկյան ֆիլհարմոնիայի, Հյուսթոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

2008 թվականին Ադամսը Նյու Յորքում հրատարակել է իր հուշագրությունները «Hallelujah junction. Composing an American life» խորագրով[7]։

Ամերիկյան ակադեմիայի և արվեստի ինստիտուտի անդամ է (1997 թվականից)։ 1995 թվականին դարձել է Գրավեմեյր մրցանակի դափնեկիր «Ջութակի և նվագախմբի կոնցերտ»–ի համար։ Ստացել է Պուլիցերյան մրցանակ «Հոգիների տեղափոխման մասին» ստեղծագործության համար (2003)։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսի ստեղծագործությունների մեծ մասը գրված է մինիմալիզմի ոճով` զուգորդված էլեկտրոնային երաժշտության հետ («Music for a Big Pianola», «Malicious Marshmallow», «Phrygian Gates», «Shaker Loops», «the Dance of the President» և այլն)։ Բայց նա չի սահմանափակվել դրանով։ «Կաղապարների» կրկնության սկզբունքը, որը մինիմալիզմի հիմքն է, զուգորդվում է ավանդական արևմտաեվրոպական ներդաշնակության հետ («Ֆիսհարմոնիա», մեծ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար, կամերային սիմֆոնիա), ձևերի, շարժառիթների զարգացման տեխնիկայի գործիքավորմամբ («Մաքուր կատակ», «Ատոմային բժիշկ» սիմֆոնիա)։ Ադամսը գործիքավորման վարպետ է՝ ինչպես ավանդական «ակուստիկ», այնպես էլ էլեկտրոնային ոճում («Չարաճճի զեփյուռ» սյուիտ). հաճախ ակադեմիական պարտիտուրաներին ավելացրել է սինթեզատորներ և էլեկտրոնային հատուկ էֆեկտներ («Կլինգհոֆերի մահը»), համակցված ակուստիկ և էլեկտրոնային հնչողություն (էլեկտրական ջութակի և նվագախմբի համար «Լույս ջրի վրա», «Դհարմա»)։

Նա ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ «Նիքսոնը Չինաստանում» (1987), «Կլինգհոֆերի մահը» (1991)Քաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag 2012 թվական) օրատորիաներ, «Շեյքերյան հանգույց», լարային քառյակ և այլն), դաշնամուրային պիեսներ՝ ծրագրի վերնագրերով («Ֆրիգիական դարպասներ», «Չինաստանի դարպասներ»)։

Ադամսի ամենահաճախ կատարվող աշխատանքներից են «Կարճ ճանապարհորդություն արագընթաց մեքենայով» («Short ride in a fast machine») և «Նախագահը պարում է» («Chairman dances», «Նիքսոնը Չինաստանում» օպերայի երաժշտության հիման վրա), կամերային և նվագախմբային պիեսները «Շեյքերյան հանգույց» («Shaker loops»):

Բազմաթիվ աուդիո ձայնագրությունների շարքում է 10 ձայնասկավառակներ «The John Adams earbox: A retrospective» 10 սկավառակային հավաքածուն, որը թողարկվել է 1999 թվականին Nonesuch Records-ի միջոցով։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Բնօրինակ Հատվածներ Տարի Նկարագրություն
Դաշնամուրային կվինտետ Piano Quintet 1970
Ծանր մետաղ Heavy Metal 1971
Ամերիկյան չափանիշ American Standard 1. John Philip Sousa
2. Christian Zeal and Activity
3. Sentimentals
1973
Ktaadn Ktaadn 1973
Grounding Grounding 1975
Ստուդիբեկի սիրելի երաժշտությունը Studebaker Love Music 1976
Օնիքս Onyx 1976
Չինական դարպաս (Врата Китая) China Gates 1977
Ֆրիգիական դարպաս Phrygian Gates 1977
Դողացող օղակներ[8] Shaker Loops I. Shaking and Trembling
II. Hymning Slews
III. Loops and Verses
IV. A Final Shaking
1978
սովորական, պարզ չափի հնչյուններ Common Tones in Simple Time 1979
ֆիսհարմոնիա Harmonium I. Negative Love
II. Because I could not stop for Death
III. Wild Nights
1980
Հիանալի երաժշտություն դաշնամուրի համար Grand Pianola Music I. 1A
II. 1B
III. On The Dominant Divide
1982
Свет над водой Light Over Water 1983
Ներդաշնակության վարդապետություն Harmonielehre I. (անանուն)
II. The Anfortas Wound
III. Meister Eckhardt and Quackie
1985
Նախագահի պարը (букв. Председатель танцует) The Chairman Dances 1985
Երկու շեփոր նվագախմբի համար Two Fanfares for Orchestra Short Ride in a Fast Machine /Կարճ ճանապարհորդություն արագ մեքենայով
Tromba Lontana / Հեռավոր շեփոր
1986
Նիքսոնը Չինաստանում (опера) Nixon in China 1987
Նիքսոնյան ժապավեններ The Nixon Tapes 1987
Ужасающая стать Սոսկալի համաչափություններ 1988
Էրոս-դաշնամուր Eros Piano 1989
The Wound-Dresser The Wound-Dresser 1989
Կլինգհոֆերի մահը (опера) The Death of Klinghoffer 1991
Խմբերգներ «Կլինգհոֆերի մահը»-ից Choruses from The Death of Klinghoffer 1991
Էլդորադո El Dorado 1991
Կամերային սիմֆոնիա Chamber Symphony 1992
Չարամիտ զեփյուռ (сюита) Hoodoo Zephyr 1993
Концерт для скрипки с оркестром Violin Concerto 1993
Ջոնի գեղարվեստական պարերի գիրքը John’s Book of Alleged Dances 1994
Lollapalooza Lollapalooza 1995
Ես նայեցի առաստաղին, ապա տեսա երկինքը I Was Looking at the Ceiling and Then I Saw the Sky 1995
Ճանապարհային կինոնկար» (տող.՝ «Ճամփեզրյա կինոթատրոն) Road Movies 1995
Համակցված նվագախումբ Scratchband 1996
Перекрёсток Аллилуйя Hallelujah Junction 1996
Gnarly Buttons Gnarly Buttons 1996
Սլոնիմսկու լսողական ապարատ Slonimsky’s Earbox 1996
Валики века Century Rolls 1997
Միամիտ ու սենտիմենտալ երաժշտություն Naive and Sentimental Music 1998
Մանուկ Քրիստոս El Niño 2000
Նենսիի ֆանտազիան Nancy’s Fancy 2001
Ամերիկյան բերսերկ American Berzerk 2001
Խորհրդավոր վայրերի համար ուղեցույց Guide to Strange Places 2001
Հոգիների փոխակերպման մասին On the Transmigration of Souls 2002
Հայրս գիտեր Չարլզ Այվզին My Father Knew Charles Ives 2003
Դհարմա՝ Մեծ Սուրում The Dharma at Big Sur 2003
Ատոմային բժիշկը (օպերա) Doctor Atomic 2005
Ծաղկած ծառ A Flowering Tree 2006
Սիմֆոնիա ատոմային բժիշկը Doctor Atomic Symphony 2007
Կամերային սիմֆոնիայի որդին Son of Chamber Symphony 2007
Լարային քառյակ String Quartet 2008
Քաղաքային նուար City Noir 2009
Անմեղ կատակ Absolute Jest 2012
Ավետարան մեկ այլ Մարիամից The Gospel According to the Other Mary 2012
Սաքսոֆոնի համար կոնցերտ Saxophone Concerto 2013
Ոսկե Արևմուտքի աղջիկներ Girls of the Golden West 2017

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 16. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Grove Music OnlineOUP. — doi:10.1093/GMO/9781561592630.ARTICLE.42479
  5. 5,0 5,1 5,2 5,3 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  6. http://www.musik-heute.de/22433/dresdner-musikfestspiel-preis-an-john-adams-verliehen/
  7. Hallelujah junction — перекрёсток двух автомагистралей в Калифорнии, неподалёку от которого расположен загородный дом («дача») Адамса.
  8. Игра слов: имеется в виду дрожание струн и ритуальные танцы американских сектантов-трясунов (шейкеров). Под «петлями» (loops) подразумевается распространённый в звукотехнике приём закольцовывания фонограммы (см. Луп).

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Акопян Л. О. Музыка XX века: энциклопедический словарь / Научный редактор Двоскина Е. М.. — М.: «Практика», 2010. — С. 18-20. — 855 с. — 2500 экз. — ISBN 978-5-89816-092-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քուլիջ Ադամս» հոդվածին։