Ջոակինո Ռոսսինի
Ջոակինո Ռոսսինի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Gioachino Antonio Rossini |
Ի ծնե անուն | իտալ.՝ Gioachino Antonio Rossini |
Ծնվել է | փետրվարի 29, 1792[1][2][2][…] Պեզարո, Պապական մարզ[3] |
Երկիր | Իտալիայի թագավորություն և Պապական մարզ |
Մահացել է | նոյեմբերի 13, 1868[1][2][2][…] (76 տարեկան) Պասի, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] |
Գերեզման | Սանտա Կրոչե եկեղեցի[5], Պեր Լաշեզ, Grave of Rossini և Tomb of Gioachino Rossini, Florence |
Ժանրեր | օպերա, Կանտատ և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Ջովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Իզաբելա Կոլբրան[6] և Օլիմպ Պելիսյե |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Gioachino Rossini Վիքիպահեստում |
Ջոակինո Անտոնիո Ռոսսինի (իտալ.՝ Gioachino Antonio Rossini, փետրվարի 29, 1792[1][2][2][…], Պեզարո, Պապական մարզ[3] - նոյեմբերի 13, 1868[1][2][2][…], Պասի, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), իտալացի կոմպոզիտոր։ Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոակինո Ռոսսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում։ Ռոսսինիի հայրը շեփորահար էր, մայրը՝ երգչուհի, և տղան մեծացավ երաժշտական միջավայրում։ Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնը մշակելու։ 1807 թվականին Ռոսսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար։
Ռոսսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, Վենետիկի «Սան Մոզե» թատրոնում, 1810 թվական) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, 1811 թվական)։ Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսսինին գործի լծվեց և 1812 թվականին արդեն գրեց հինգ օպերա։ Հաջորդ տարի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի բեմում բեմադրվեց «Տանկրեդ»-ը, ապա «Իտալուհին Ալժիրում» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան։
Բայց Ռոսսինիին մեծ հաղթանակ բերեց Հռոմի «Արջենտինա» թատրոնում 1816 թվականին բեմադրված նրա «Սևիլյան սափրիչը»։ Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանի որ մարդիկ համարձակություն համարեցին այն, որ ինչ-որ մեկը հանդգնել է Ջովանի Պաիզիելլոյից հետո նույն սյուժեով օպերա գրել։ Ռոսսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին։ Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն։ Հասարակությունն այդ առիթով նույնիսկ ջահերով երթ կազմակերպեց։
Նույն տարում Նեապոլում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «Մոխրոտը»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» 1817 թվականին Միլանում։ 1815-1823 թվականներին Ռոսսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի՝ տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել։ Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև Միլանի «Լա Սկալա» թատրոնը և Վիեննայի Իտալական թատրոնները։
1821 թվականին Ռոսսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելլա Կոլբրանի հետ։ 1823 թվականին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ սթերլինգ։ 1824 թվականին Ռոսսինին Փարիզում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը։
Ռոսսինիի ստեղծագործության բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսսինիի օպերային երկու գլուխգործոցները իտալական երաժշտական թատրոնի ավանդույթային՝ կոմիկական և հերոսական ժանրերում հեղինակի որոնումների գագաթն են մարմնավորում։ Եթե «Սևիլյան սափրիչը» ամբողջացնում, ավարտում է բուֆֆա օպերայի զարգացումը, ապա «Վիլհելմ Տելլ»-ով դրվում է 19-րդ դարի հերոսական-ռոմանտիկական օպերայի սկիզբը։
Ստեղծագործական առաջին փուլում Ռոսսինին տարվեց կոմիկական ժանրով։ Մինչ 1816 թվականը Ռոսսինիի գրած 16 օպերաներից 9-ը բուֆֆա էին։ Այս ժանրով ստեղծագործելն ավելի հեշտ էր ստացվում, քան հերոսական ժանրով։ Պատճառը հավանաբար բուֆֆա օպերայի բնույթի (որը տիպիկ ժանր էր երրորդ դասի համար) և Ռոսսինիի էության ներքին նմանությունն էր։ Ռեալիստիկ-կենցաղային սյուժեն, անհոգ հումորը, գործողությունների զարգացման դինամիկան և ամենակարևորը՝ երաժշտական լեզվի ժողովրդայնությունը շատ մոտ էին կոմպոզիտորի տաղանդին։ Ռոսսինին մնաց որպես բուֆֆա օպերայի անգերազանցելի վարպետ, Բեթհովենը խորհուրդ էր տվել նրան (նրանք հանդիպել էին Վիեննայում, 1822 թվականին) ստեղծագործել միայն կոմիկական ժանրում՝ վստահեցնելով, որ այլ կերպ ստեղծագործելու բոլոր փորձերը բռնություն կդառնան սեփական էության դեմ։ Իր վերջին կոմիկական ստեղծագործությունից 40 տարի անց հեղինակը գրեց «Տոնական մեսսան», որտեղ կան հումորային տարրեր (հումորային դիմելաձև Աստծուն, որտեղ խոսում էր իր մասին, թե ինքը ստեղծվել է կոմիկական թատրոնի համար)։ Ռոսսինիի բնավորության ամենավառ գծերից էին խանդավառությունը ու կենսուրախությունը և անսպառ սրամտությունը։
Հիմնական օպերաները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սինյոր Բրուսկինո (Il Signor Bruschino (or Il figlio per azzardo) - 1813
- Տանկրեդ (Tancredi) - 1813
- Իտալուհին Ալժիրում (L’Italiana in Algeri) - 1813
- Թուրքը Իտալիայում (Il Turco in Italia) - 1814
- Եղիսաբեթ, Անգլիայի թագուհի (Elisabetta regina d’Inghilterra) - 1815
- Ալմավիվա, կամ Անօգուտ նախազգուշություն (Սևիլյան սափրիչը) (Almaviva ossia L’inutile precauzione (Il Barbiere di Siviglia)) - 1816
- Օթելլո, կամ Վենետիկի մավրը (Otello o Il moro di Venezia) - 1816
- Մոխրոտը, կամ Առաքինության հաղթանակը (La Cenerentola o sia La bontà in trionfo) - 1817
- Գող-կաչաղակ (La gazza ladra) - 1817
- Արմիդե (Armida) - 1817
- Մովսեսը Եգիպտոսում (Mosè in Egitto) - 1818
- Հերմիոնե (Ermione) - 1819
- Լճի օրիորդը (La donna del lago) - 1819
- Մահմուդ Երկրորդ (Maometto secondo) - 1820
- Մաթիլդա դի Շաբրան (Matilde di Shabran, or Bellezza e Cuor di Ferro) - 1821
- Շամիրամ (Semiramide) - 1823
- Ճանապարհորդություն դեպի Ռեյմս (Il viaggio a Reims) - 1825
- Կորնթոսի պաշարումը (Le Siège de Corinthe) - 1826
- Մովսեսը և Փարավոնը, կամ Կարմիր ծովով անցումը (Moïse et Pharaon (Le passage de la Mer Rouge) - 1827 ( «Մովսեսը Եգիպտոսում» օպերայի հիման վրա)
- Կոմս Օրի (Le Comte Ory) - 1828
- Վիլհելմ Տել (Guillaume Tell) - 1829
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Grove Music Online — OUP.
- ↑ http://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6547447g/f190
- ↑ Le nozze di Rossini (իտալ.) — la Repubblica, 2013.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոակինո Ռոսսինի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոակինո Ռոսսինի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Փետրվարի 29 ծնունդներ
- 1792 ծնունդներ
- Նոյեմբերի 13 մահեր
- 1868 մահեր
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իտալացի կոմպոզիտորներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Իտալացի երաժիշտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ