Պրիզրեն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պրիզրեն | |||||
| |||||
Երկիր | Կոսովո Սերբիա | ||||
Համայնք | Prizren Municipality? | ||||
Մակերես | 854 կմ² | ||||
ԲԾՄ | 450 մետր | ||||
Բնակչություն | 186 986 մարդ (1996)[1] | ||||
Փոստային դասիչ | 20000 | ||||
Պաշտոնական կայք | kk.rks-gov.net/prizren | ||||
| |||||
Պրիզրեն (ալբաներեն՝ Prizreni, սերբերեն, կյուրեղագիր՝ Призрен, թուրքերեն՝ Prizren), քաղաք և համայնք Կոսովոյում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 177.781, բուն քաղաքինը՝ 85.119[2]:
Քաղաքն ընկած է Կոսովոյի հարավային մասում՝ Պրիզրենի Բիստրիցա գետի ափերին, Շար սարի լանջերին, Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեից 99 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից 85 կիլոմետր դեպի հարավ, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 175 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Համայնքի սահմանագծերը համընկնում են Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ Կոսովոյի ունեցած պետական սահմաններին[3]։
Քաղաքի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է 2011 թվականից ի վեր ամեն տարի անցկացվող ժողովրդական երաժշտության NGOM Fest փառատոնը[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հազարամյակների պատմություն ունի. հիշատակվել է դեռևս Պտղոմեոսի «Աշխարհագրության» մեջ՝ որպես հին հռոմեական Theranda բնակավայր (մեր թվականության 2-րդ դար)[6][7]։ Պրոկոպիուս Կեսարացու (5-րդ դար) De aedificiis աշխատության IV գրքի 4-րդ գլխում հիշատակված է արդեն որպես հինհռոմեական Դարդանիա մարզի կազմում գտնվող, վերակառուցված բնակավայր, Petrizên անվանումով[8]։ Մի որոշ ժամանակ էլ կրել է Justiniana Prima անվանումը։ Ենթադրվում է, որ քաղաքի ներկայիս անվանումն առաջացել է կամ Պրոկոպիուսի հիշատակած Petrizên-ից, կամ էլ հին սերբերեն Призрѣнь բառից՝ при-зрѣти, նկատի առնելով բերդը, որը տեսանելի է բավականին հեռվից[9] (համեմատել չեխական Brno Přízřenice-ի կամ Ozren-ի հետ)[10]։
Պրիզրենի պատմական կենտրոնում գտնվող պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններից, որոնք հաճախ վտանգվել են նոր կառուցապատումներ իրականացնելու ցանկության, պատերազմների, հրդեհների, քաղաքային իշխանությունների անտարբերության և այլ պատճառներով[11][12], հիշատակության են արժանի հատկապես հետևյալները.
Շատրվան (Shadervan, (թուրքերեն՝ Şadırvan)[13][14][15]
Սերբիայի արքա Ստեֆան Միտուլինի կառուցած, Լևիշկայի Աստվածամայր անվանումը կրող, 14-րդ դարի սերբական ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո՝ որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շկոդեր (Ալբանիա)
- Ստամբուլ (Թուրքիա)
- Տիրանա (Ալբանիա)
- Դուրես (Ալբանիա)
- Վլորա (Ալբանիա)
- Սարանդա (Ալբանիա)
- Զագրեբ (Խորվաթիա)
- Օսյեկ (Խորվաթիա)
- Մոստար (Բոսնիա և Հերցեգովինա)
- Հռենոսի Բինգեն (Գերմանիա)
- Ուլցին (Չեռնոգորիա)
- Մամուշա (Կոսովո)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Muzeum Prizrenské ligy
-
Kostel sv. Jiří
-
Kamenný most
-
Pevnost Kaljaja
-
Sinan Pašova mešita u řeky Prizrenska Bistrica.
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման խոնավ մերձարևադարձային է. հունվարի միջին ջերմաստիճանը՝ 3.3 °C (37.9 °F), հուլիսինը՝ 28.5 °C (83.3 °F), տեղումների միջին տարեկան քանակությունը՝ 850 մմ։
Պրիզրեն (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.2 (68.4) |
22.4 (72.3) |
26.0 (78.8) |
31.3 (88.3) |
33.8 (92.8) |
40.6 (105.1) |
40.8 (105.4) |
37.3 (99.1) |
35.8 (96.4) |
31.4 (88.5) |
25.6 (78.1) |
23.7 (74.7) |
40.8 (105.4) |
Միջին բարձր °C (°F) | 3.3 (37.9) |
6.8 (44.2) |
11.9 (53.4) |
17.2 (63) |
22.5 (72.5) |
26.0 (78.8) |
28.5 (83.3) |
28.3 (82.9) |
24.5 (76.1) |
18.0 (64.4) |
11.1 (52) |
5.0 (41) |
16.9 (62.4) |
Միջին օրական °C (°F) | 0.0 (32) |
2.8 (37) |
7.1 (44.8) |
11.9 (53.4) |
16.8 (62.2) |
20.2 (68.4) |
22.2 (72) |
21.8 (71.2) |
18.1 (64.6) |
12.3 (54.1) |
6.9 (44.4) |
1.8 (35.2) |
11.8 (53.2) |
Միջին ցածր °C (°F) | −3.0 (26.6) |
−0.6 (30.9) |
2.7 (36.9) |
6.9 (44.4) |
11.3 (52.3) |
14.4 (57.9) |
15.8 (60.4) |
15.4 (59.7) |
12.1 (53.8) |
7.3 (45.1) |
3.2 (37.8) |
−1.0 (30.2) |
7.1 (44.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −23.6 (−10.5) |
−19.1 (−2.4) |
−11.7 (10.9) |
−2.6 (27.3) |
−0.4 (31.3) |
3.8 (38.8) |
7.3 (45.1) |
7.0 (44.6) |
−0.8 (30.6) |
−4.3 (24.3) |
−12.6 (9.3) |
−17.4 (0.7) |
−23.6 (−10.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 76.2 (3) |
54.1 (2.13) |
63.5 (2.5) |
61.1 (2.406) |
66.7 (2.626) |
69.7 (2.744) |
58.6 (2.307) |
127.4 (5.016) |
58.2 (2.291) |
55.1 (2.169) |
88.3 (3.476) |
81.1 (3.193) |
860.0 (33.858) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 12.8 | 12.1 | 12.1 | 12.8 | 12.3 | 11.6 | 8.9 | 7.5 | 8.1 | 9.3 | 12.6 | 13.5 | 133.6 |
Միջ. ձնառատ օրեր | 7.6 | 5.6 | 3.8 | 0.4 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.1 | 2.1 | 5.8 | 25.4 |
% խոնավություն | 81 | 75 | 68 | 64 | 64 | 61 | 58 | 59 | 67 | 74 | 79 | 82 | 69 |
Միջին ամսական արևային ժամ | 100.2 | 92.0 | 139.4 | 176.2 | 224.5 | 290.7 | 300.8 | 285.7 | 220.7 | 163.4 | 89.7 | 54.1 | 2137,4 |
աղբյուր: Republic Hydrometeorological Service of Serbia[21] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ «Preliminary Results of the Kosovo 2011 population and housing census». The statistical Office of Kosovo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Vickers, Miranda (1999). The Albanians: A Modern History. I.B.Tauris. էջ 97. ISBN 978-1-86064-541-9.
- ↑ «Southeast Europe: People and Culture: NGOM Festival». www.southeast-europe.eu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ THERANDA (Prizren) Yugoslavia, The Princeton Encyclopedia of Classical Sites, A Roman town about 76 km (47.22 mi) SW of Priština on the Bistrica river. It lay on the direct route from Lissos in Macedonia to Naissus in Moesia Superior. The town continued to exist during the 4th to 6th century, but was of far greater significance during the mediaeval period and was even capital of Serbia for a short time during the 14th century.
- ↑ THERANDA (Prizren) Yugoslavia,The Princeton Encyclopedia of Classical Sites, "A Roman town ca. 76 km SW of Priština on the Bistrica river in the region of Kosovo. It lay on the direct route from Lissos in Macedonia to Naissus in Moesia Superior. The town continued to exist during the 4th to 6th centuries, but was of far greater significance during the medieval period and was even capital of Serbia for a short time during the 14th century."
- ↑ «LacusCurtius • The Buildings of Procopius — Book 4, Part 2». penelope.uchicago.edu.
- ↑ Detelić, Mirjana : Градови у хришћанској и муслиманској епици, Belgrade, 2004, 86-7179-039-8.
- ↑ Procopius. "Buildings". LacusCurtius. The Buildings, glish translation (Dewing, 1935) at LacusCurtius.
- ↑ «Report of Forum #2, Museum of Kosovo». Government of Kosovo, Ministry of Culture, Youth, and Sports. 2009 թ․ մարտի 5.
- ↑ «Cultural Heritage Without Borders, Workshop "Integrated conservation"; preservation and urban Planning" in Prizren November 2002». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Eclectic Prizren: "A city of everyone"». SETimes.com. 2010 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Walkable Map of Pristina – Future Of Pristina – Kosovo – ESI». Esiweb.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ «VirtualTourist.com ceased operations». www.virtualtourist.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Kosovo and Metohija». Kosovo.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Споменици културе у Србији». Spomenicikulture.mi.sanu.ac.rs. 1955 թ․ մայիսի 14. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Full text of "Grammatik der serbo-kroatischen sprache"». archive.org.
- ↑ Elsie, Robert (2004). Historical dictionary of Kosova. Rowman & Littlefield Publishers, Inc. էջ 145. ISBN 0-8108-5309-4.
- ↑ «Cultural Heritage in Kosovo» (PDF). UNESCO. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Monthly and annual means, maximum and minimum values of meteorological elements for the period 1961–1990» (Serbian). Republic Hydrometeorological Service of Serbia. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Prizrenին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Պրիզրեն viewkosova.com
- Պրիզրենի համայնքապետարան by Republic of Kosovo
- Prizren, Serbian capital Արխիվացված 2021-06-14 Wayback Machine
- Պրիզրենի համալսարան Արխիվացված 2015-06-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիզրեն» հոդվածին։ |
|