Պիեռ-Ժան Դավիդ
Պիեռ-Ժան Դավիդ ֆր.՝ Pierre Jean David | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1788[1][2][3][…] |
Ծննդավայր | Անժե, Մեն և Լուար |
Մահացել է | հունվարի 6, 1856[1][4][5][…] (67 տարեկան) կամ հունվարի 5, 1856[6] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1815)[7] |
Ուսուցիչ | Philippe-Laurent Roland?, Jean-Jacques Delusse?, Ժակ Լուի Դավիդ և Օգյուստեն Պաժու |
Ստեղծագործություն(ներ) | cardiotaph of Jacques Nicolas Gobert?, François-Joseph Lefebvre's tomb? և Statue of Thomas Jefferson? |
Ոճ | նեոդասականություն և ռոմանտիզմ |
Մասնագիտություն | քանդակագործ, քաղաքական գործիչ, մեդալագործ և նկարազարդող |
Աշխատավայր | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ամուսին | Émilie David d'Angers? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the 1848 Constituent Assembly? |
Քաղաքական կուսակցություն | The Mountain? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիայի ինստիտուտ և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Robert David d'Angers? |
Pierre-Jean David Վիքիպահեստում |
Պիեռ-Ժան Դավիդ (մարտի 12, 1788[1][2][3][…], Անժե, Մեն և Լուար - հունվարի 6, 1856[1][4][5][…] կամ հունվարի 5, 1856[6], Փարիզ, Ֆրանսիաֆր.՝ Pierre David, մարտի 12, 1788[1][2][3][…], Անժե, Մեն և Լուար - հունվարի 6, 1856[1][4][5][…] կամ հունվարի 5, 1856[6], Փարիզ, Ֆրանսիա), հայտնի է Դավիդ դը Անժե անունով կամ, նախահեղափոխական գրառմամբ Դավիդ Անժերցի (David d’Angers )[8]։ Ֆրանսիացի քանդակագործ և մեդալակիր։ Ծնվել է 1788 թվականի մարտի 12- ին Անժե քաղաքում, մահացել 1856 թվականին Փարիզում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Ռոլանդի աշակերտը (Philippe-Laurent Roland) քանդակագործության բնագավառում և Լ.Դավիդինը՝ նկարչության մեջ։ 1811 թվականին Փարիզի Արվեստի ակադեմիայից ստանալով հռոմեական մեծ պարգև` «Էպամինդոնդասի մահը» խորագրով աշխատության համար, նա գնաց Հռոմ և այնտեղ ավարտեց իր գեղարվեստական զարգացումը Կանովայի և Թորվալդենի ազդեցության տակ։ 1816 թվականին, Փարիզ վերադառնալուն պես, նա շուտով ձեռք բերեց գերազանց քանդակագործի հեղինակություն։
1828 թվականին ճանապարհորդել է Եվրոպայով, որը շարունակվել է մինչև 1834 թվականը։ Այցելել է Գերմանիայի տարբեր քաղաքներ և քանդակելով այդ ժամանակի հայտնի մարդկանց կիսանդրիները մեծ ճանաչում է ստացել նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս։
1852 թվականին իր հանրապետական համոզմունքների և 1848 թվականի հեղափոխությանը մասնակցելու պատճառով ստիպված է եղել արտագաղթել։ Մեկնել է Բրյուսել, եղել է Հունաստանում, բայց մի քանի տարի անց հնարավորություն է ստացել վերադառնալ Փարիզ, որտեղ մահացավ ժամանակից շուտ։ Թաղված է Պեր Լաշեզ քաղաքում, տարածք 39 ։
Հայտնի աշակերտներից է Իպպոլիտ Լազերժեն։
Օնորե դը Բալզակը քանդակագործին նվիրել է «Տուրի քահանան» վեպը, որը գրել է 1832 թվականին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդ դը Անժեի տաղանդը ավելի հստակ երևում է դիմանկարներում։ Նրա բազմաթիվ արձանները, կիսանդրիներն ու հարթաքանդակ մեդալիոնները, որոնք պատկերում են տարբեր ոլորտների ականավոր դեմքերի, փոխանցում են ոչ միայն նրանց արտաքին առանձնահատկությունները, այլև նրանց բարոյական կերպարը, նրանց հոգևոր կյանքը, հատկապես նրանց բնորոշ արտահայտությունը[9]։ Հեղինակ է ավելի քան 500 բրոնզե դիմանկարային մեդալի («Նապոլեոն», «Բերանժե», «Պագանինի», « Ժորժ Սանդ»)։ Մնացած գործերում, որոնք արված են տեխնիկապես ոչ պակաս վարպետորեն, նրան կարելի է նախատել ռեալիզմի չափազանց մեծ ձգտմամբ, ինչը երբեմն հասցնում էր պլաստիկայի հիմնական օրենքների անտեսման։ Առավել հաջողակներն են.
- Շատոբրիանիի, Կուպերի, Լաֆայետի, Ռոսսինիի, Գյոթեի կիսանդրիները (1829 թվական,գտնվում են Վեյմարում)։ Ինչպես նաև Լամարտինայի, Վիկտոր Հյուգոյի, Վաշինգտոնի, Ռուժե դե Լիլիայի,Կեռատրիի, Գանեմանի, Ժյուսսեի, Ա․ Գումբոլդտի, Օ′Կոննելի, Տիկայի, Շենյեի, Բերնեի, դրամատիկական արտիստուհի Մարսի և շատ ուրիշների։
- արքայազն Կոնդեի ( կանգնած է եղել Փարիզում,Լյուդովիգ XVI-ի կամրջին, 1817 թվական) , թագավոր Ռենե Անժույսկու (1822 թվական, Экс-ан-Прованс հուշարձանի համար),Կյուվյեի (Մեմպելգարդում և Փարիզի բույսերի պարտեզում), Կորնելի (Ռուենում) և Գուտենբերգի (Ստրասբուրգում) արձանները։
- Ֆիլոպեմենի ( Լուվրում), տասներկու առաքյալների (Ֆոնտենբլոյում) և պատերազմի չորս հանճարների (նույն տեղում) , «Հունաստանը սգում է իր հերոս Մարկո Բոզզարիսին» (կատարվել է հունական թագավորի համար) խումբը։
- Բոնշանի,Սյուշեի, գեներալ Ֆլոտտեի, կոմս Բուրկի, կոմսուհի Բրիսսակի, գեներալ Ֆուայի և գրող Ստալի հուշարձանները։
- Մարսելի հաղթական դարպասի ռելիեֆները, Փարիզի Կարուսել հրապարակի կամարները։
- Փարիզյան Պանթեոնի ֆրանտոնի քանդակագործները (ավարտել է 1837 թվականին, որոնք մի ժամանակ բուռն քննարկումներ էին առաջացնում այն ժամանակվա գերիշխող դասականության հետ իրենց հակասության պատճառով)։
- Ողբերգական և զավեշտական բանաստեղծներին պատկերող 150 ոտնաչափ ֆրիզ, որը կատարվեց Փարիզի Օդեոն թատրոնի համար, և «Ռազմական քայլերգ»-ը, Ֆոնտենբլոյի պալատի հարթաքանդակները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Փարիզյան Պանթեոնի ֆրանտոն
-
Ֆրանսուա Արագո, Լուվր, կիսանդրի
-
Վիրավոր Ֆիլոպեմեն, Լուվր
-
Էկս-ան Պրովանս, Ռենե Բարեպաշտին նվիրված արձան
-
Մարկոս Բոցարիս, տապանաքար, Հունաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 3,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «ДАВИД Д'АНЖЕ ПЬЕР ЖАН — информация на портале Энциклопедия Всемирная история». w.histrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դավիդ Պիեռ Ժան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - H. Jouin. David d’Angers, sa vie et son oeuvre.
- Fr. Grille. Notice biographique sur David d’Angers.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ-Ժան Դավիդ» հոդվածին։ |
|
- Մարտի 12 ծնունդներ
- 1788 ծնունդներ
- Հունվարի 6 մահեր
- 1856 մահեր
- Հունվարի 5 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի արվեստագետներ
- Նկարիչներ այբբենական կարգով
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ռոմանտիստ արվեստագետներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի քանդակագործներ