Պավլիկ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլիկ Ռազմիկի Մանուկյան
մարտի 3, 1964(1964-03-03) (60 տարեկան) -
ԾննդավայրԲուժական
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ1985-1987
ԽՍՀՄ ԶՈՒ
1988-1991 կամավորական զինյալ ջոկատներ
1991-1994 Արցախյան պատերազմ
1994-2002 ՀՀ ԶՈՒ
ԿոչումՀՀ ԶՈՒ կապիտան (1996թ.)
Մարտեր/
պատերազմներ
Բերձորի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի ինքնապաշտպանություն
Շուշիի ազատագրում
Կրկժանի, Մալիբեկլուի,
Ղուշչուլարի, Բերձորի մարդասիրական միջանցքի բացում
Պաշտոնաթող2002 թվականից
ՊարգևներՄարտական մեդալներ

Պավել (Պավլիկ) Մանուկյան (մարտի 3, 1964(1964-03-03), Բուժական, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի մարտի 3-ին Բուժական գյուղում (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզում)։ 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը, սակայն կարճ ժամանակ անց, համարելով ՀՅԴ-ն ազգակործան կառույց, հեռացել է վերջինիս շարքերից։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1991 թվականներին անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում։ Սակայն, հիվանդության պատճառով ազատ է արձակվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1988-1994 թվականներին Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, Կրկժանի, Մալիբեկլուի, Ղուշչուլարի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Քելբաջարի (Քարվաճառ) (Օմարի լեռնանցք), Մարտակերտի, Ասկերանի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը։ 1991-1992 թվականներին Պավլիկ Մանուկյանը եղել է «Սեդրակ Ջալալյան» մարտական ջոկատի, 1992-1993 թվականներին՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար՝ միաժամանակ լինելով նաև Մարտակերտ – Քարվաճառ (Քելբաջար) ինքնապաշտպանական շրջանի պարետը։ 1993-1996 թվականներին Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999 թվականներին և 2000-2002 թվականներին՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար թիկունքի գծով։ 1999-2000 թվականների Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն էր, 2000-2001 թվականներին՝ Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալը։ 2002 թվականին զորացրվել է պահեստազոր։

Քաղաքական ակտիվությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլիկ Մանուկյանը անդամագրվեց «Հիմնադիր Խորհրդարան» կազմակերպությանը, հանդես եկել «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շրջանակներում։

100-ամյակն առանց ռեժիմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլիկ Մանուկյանը 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման է ենթարկվել[1][2][3]։

ՊՊԾ գնդի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլիկ Մանուկյանը (մեջտեղում) գրավված ՊՊԾ գնդում

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Պ. Մանուկյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի գրավմանը։

Սասնա Ծռեր խմբավորման անունից ՊՊԾ գնդի տարածքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք պահանջում են «Հայաստանի Հանրապետության տվյալ ժամանակվա իշխանությունների հեռացում, այդ թվում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարական, նրանց քրեական պատասխանատվության ենթարկում, երկրում անցումային կառավարության ձևավորում, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն, սոցիալ-տնտեսական առաջընթաց, երկրում արդարության վերականգնում»[4]։

2016 թվականի հուլիսի 26-ի ուշ երեկոյան՝ ՊՊԾ գնդի գրավման 10-րդ օրը ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ ազդրերի շրջանում վիրավորել և ձերբակալել է Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն[5]։

2018 թվականի հոկտեմբերի 10-ին դատարանի վճռով մեկ միլիոն ՀՀ դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել[6]։

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականությանը, որոնց լեգիտիմությունը նա չի ընդունում[7]։ Սակայն 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո հետ է ընդունել բոլոր պարգևները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  2. Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»:
  3. «Բերձորի ծեծը հակառակորդի վերջի սկիզբն է։». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Սասնա ծռեր»-ը հայտարարում են, որ չեն լքելու ՊՊԾ գնդի տարածքը:
  5. «Հարձակում ՊՊԾ գնդի վրա. Պավել Մանուկյանն ու որդին վիրավորվել են։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Պավլիկ Մանուկյանն ազատ արձակվեց» (արխիվացված
  7. Ազատամարտիկները հետ են հանձնում իրենց մեդալները. «Ժողովրդական հերոս լինելու համար մետաղ պետք չէ»: