Ումբերտո Սաբա
Ումբերտո Սաբա իտալ.՝ Umberto Saba | |
---|---|
Ծննդյան անուն | իտալ.՝ Umberto Poli |
Ծնվել է | մարտի 9, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Տրիեստ, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1957[4][1][5] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Գորիցիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա |
Գրական անուն | Umberto Saba և Umberto Chopin Poli |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, ակնարկագիր և լրագրող |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Պիզայի համալսարան |
Ժանրեր | Կանցոն, սոնետ, Terza rima?, էսսե և վեպ |
Պարգևներ | |
Զավակներ | Linuccia Saba? |
Ումբերտո Սաբա Վիքիքաղվածքում | |
Umberto Saba Վիքիպահեստում |
Ումբերտո Սաբա (իտալ.՝ Umberto Saba, իսկական ազգանունը՝ Պոլի, Poli, մարտի 9, 1883[1][2][3][…], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 25, 1957[4][1][5], Գորիցիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի գրող, բանաստեղծ։ 1910 թվականին վերցրել է «Սաբա» գրչանունը, 1928 թվականից հայտնի է եղել որպես Ումբերտո Սաբա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ումբերտոն ծնվել է Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ մտնող Տրիեստ քաղաքում, վենետիկյան ազնվական ընտանիքից առևտրային գործակալ Ուգո Էդուարդո Պոլիի և հրեա Ֆելիցիա Ռահիլի Կոենի ընտանիքում։ Ֆելիցիայի հետ ամուսնանալու համար Ուգոն ընդունել է հուդայականություն։ Սակայն ծնողները բաժանվել են նախքան Ումբերտոյի ծնվելը։ Հայրը ստիպված է եղել հեռանալ Տրիեստից, քանի որ Իտալիայի քաղաքացի էր և իրրեդենտիզմի կողմնակից։ Ումբերտոն հորը հանդիպել է 20 տարեկան հասակում։
Սաբայի կյանքում կարևոր դեր է խաղացել նրա սլովենացի ստնտուն՝ Ժոզեֆա Գաբրովիչ Շկոբարը («Պեպպա»)։ Մի քանի տարի Սաբան ապրել է Պեպպայի տանը, ով կորցրել էր որդուն և դարձել Սաբայի երկրորդ մայրը։ Ավելի ուշ իր չափածո ստեղծագործություններում Սաբան Պեպպայի տանն անցկացրած ժամանակը նկարագրում է որպես երջանիկ տարիներ։
Կոենների ընտանիք վերադառնալով՝ Սաբային դաստիարակում են մայրն ու երկու մորաքույրները, ովքեր իրենց խանութում զբաղվում էին կահույքի առևտրով։ Դպրոցում ունենալով ցածր առաջադիմություն՝ որոշվել է, որ նա առևտրով պետք է զբաղվի (ինչպես ընդունված էր Կոեն ընտանիքում)։ Տրիեստի առևտրի տներից մեկում մի որոշ ժամանակ աշխատել է որպես աշակերտ (երրորդ կամ չորրորդ դասարանից հետո)։ Միջնակարգ կրթությունն ստացել է առևտրի և նավիգացիայի թագավորական ակադեմիայում։ Որոշ ժամանակ առևտրական նավի վրա եղել է սպասավոր։
1903 թվականին ընդունվել է Պիզայի համալսարան, որտեղ սովորել է իտալական գրականություն, այնուհետև՝ հնագիտություն, գերմաներեն ու լատիներեն։ 20-րդ դարի սկզբում փորձել է ջութակ նվագել, սակայն, 1904 թվականին ընդհարվելով մեկ այլ ջութակահարի հետ, տառապել է ընկճախտով, ունեցել նյարդային խանգարում։ Միաժամանակ, վերադառնալով Տրիեստ, գրել է բանաստեղծություններ, ակնարկներ թերթերի համար։ Առաջին բանաստեղծություններն ստորագրել է Ումբերտո Շոպեն Պոլի։
Վերսիլիայում այցելել է Գաբրիելե Դ՛Աննունցիոյին։ 1905 թվականին թերթում հոդված է հրապարակել Չեռնոգորիայում ոտքով կատարած ճանապարհորդության մասին։ Այդ տարիներին այցելել է «Ռոսսետի» սրճարան, որը երիտասարդ մտավորականների հավաքատեղի էր։ Այստեղ հանդիպել է ապագա բանաստեղծ Վերգիլիո Ջիոտտոյին։ Հաջորդ տարի երկու տարով տեղափոխվել է Ֆլորենցիա, հանդիպել Ջովանի Պապինիի, Ջուզեպպե Պրեդզոլինին, գրել «Voce» թերթում։
Լինելով Իտալիայի քաղաքացի՝ 1907-1908 թվականներին ծառայել է իտալական բանակում Սալեռնոյում։
1910 թվականի նոյեմբերին լույս է տեսնում Ումբերտոյի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը նա ստորագրում է «Սաբա» գրական անվամբ, որը 1928 թվականից դառնում է նրա ազգանունը[6]։ Անվան այս ընտրությունը (կազմված հրեական երկու բառերից՝ «սովա» (שובע)՝ «կուշտ», «սաբա»՝ պապիկ) շատ գիտնականներ կապում են նրա հրեական ծագման հետ՝ որպես հարգանքի տուրք մոր հիշատակին[7], իսկ ոմանք ազգանունը կապում են նրա ստնտուի ազգանվան հետ՝ Շկոբար[8]։
Տրիեստ կատարած այցելություններից մեկի ժամանակ ծանոթացել է Կառոլինա Վելլերի հետ (ստեղծագործություններում՝ Լինա), ում հետ 1909 թվականին ամուսնացել է։ 1910 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լունուչչան։
1911 թվականին կնոջ հետ վեճը հանգեցնում է խոր ճգնաժամի, որի արդյունքում գրում է բանաստեղծությունների երկու նոր գրքեր։ 1910-1913 թվականներին բացի բանաստեղծություններից, գրում է նաև պատմություններ հրեական կյանքից, տեղական թատրոնում բեմադրում է պիես (միակը իր գործունեության ընթացքում)։ Ընտանեկան ճգնաժամը հաղթահարելու համար 1913 թվականին ընտանիքով տեղափոխվում է նախ Բոլոնիա, որտեղ համագործակցում է Il Resto del Carlino թերթի հետ, ապա Միլան, որտեղ ղեկավարում է Էդեմ թատրոնի սրճարանը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Սաբան չհետաքրքրվելով քաղաքականությամբ, աջակցում է Մուսոլինիի կողմից հրապարկվող «Il Popolo d'Italia» թերթին։ Զինվորական ծառայության է զորակոչվել ավստրիական ռազմագերիների Կասալմաջորե ճամբարում որպես գրագիր։
1919 թվականից Տրիեստում ունեցել է անտիկ գրախանութ։
Պատերազմից հետո 9 ամիս ապրել է Հռոմում, այնուհետև՝ 10 տարի Միլանում, համագործակցել «Corriere della Sera» իտալական օրաթերթի հետ։ 1946 թվականին դարձել է Վիարեջջո մրցանակի հետպատերազմյան առաջին դափնեկիրը։
1955 թվականին կնոջ մահից հետո տեղափոխվել է Գորիցիայի հիվանդանոց։ Մահացել է 74 տարեկան հասակում, սրտի կաթված ստանալուց 9 ամիս հետո։
Հրեական ծագման ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին գրված "Storia e cronistoria del Canzoniere" («Երգ գրելու պատմություն և ժամանակագրություն») արձակ էսսեն ներկայացնում է ինքնակենսագրական տարրեր։ "Gli Ebrei" («Հրեաները»), որը 1956 թվականին գրված "Ricordi-Racconti 1910-1947" թվականների («1910-1947 թվականների ակնարկներ և պատմություններ») մաս է կազմում, նկարագրում է Սաբայի մանկությունը Տրիեստի հրեական համայնքում։ 1952 թվականին գրած "Vignette di vita giudaica" («Դրվագներ հրեական կյանքից») գրքում նկարագրում է իր մայրական նախնի Սամուել Դավիդ Լուցցատոյին։ Սաբայի ստեղծագործություններում առկա են հրեական և տրիեստական բարբառներ[9]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալերեն հրատարակումներ՝
- Tutte le poesie, ed. A Stara, Milano, Mondadori, 1988
- Tutte le prose, ed. A. Stara, Milano, Mondadori, 2001
- Prose, ed. L. Saba, Milano, Mondadori, 1964
Անգլերեն թարգմանություններ՝
- Thirty-one Poems, trans. F. Stefanile, New York, The Elizabeth Press, 1978/ Manchester, Carcanet, 1980
- Ernesto, trans. M. Thompson, New York, Carcanet, 1987
- The Stories and Recollections, trans. E. Gilson, New York, Sheep Meadow Press, 1993
- History and Chronicle of the Songbook, trans. S. Sartarelli, New York, The Sheep Meadow Press, 1998
- Song-book: Selected Poems from the Canzoniere of U. S., New York, The Sheep Meadow Press, 1998
- Poetry and Prose, trans. with commentary, V. Moleta, Bridgetown, Aeolian Press, 2004
- ′′ Songbook, The Selected Poems of Umberto Saba ′′ translated by George Hochfield and Leonard Nathan, Yale University Press, 2008. Paperback edition, 2011.
Ուսումնասիրություններ՝
- La gallina di Saba, M. Lavagetto, Torino, Einaudi, 1989
- Gli umani amori. La tematica omoerotica nell'opera di Umberto Saba, M. Jattoni Dall'Asén, Reading, The Italianist, n.1, 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Lavezzi G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 84.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Bocelli A. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1936. — Vol. III Appendice.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Moleta, Vincent (2004) Umberto Saba – Poetry and Prose. Bridgetown, Western Australia: Æolian Press
- ↑ Joseph Cary, Three Modern Italian Poets: Saba, Ungaretti, Montale (Chicago: University of Chicago Press, 1992) p. 35.
- ↑ Sartarelli, Stephen (1998) Songbook: Selected Poems from the Canzionere of Umberto Saba. Riverdale-on-Hudson: Sheep Meadow Press. p, xv
- ↑ Hebrew Encyclopedia, Jerusalem, 1974, Vol. 25 p. 419 (in Hebrew)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու բանաստեղծությունների անգլերեն թարգմանություն Guernica կայքում Արխիվացված 2012-03-02 Wayback Machine
- Սաբայի Ulysses-ի անգլերեն թարգմանություն
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Սաբա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Սաբա» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մարտի 9 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Տրիեստ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1957 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Պիզայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի վիպասաններ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Իտալացի բանաստեղծներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի լրագրողներ
- Կաթվածից մահացածներ