Jump to content

Ուղիղ ծագում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղիղ ծագումը (կապույտ) և թեքումը (կանաչ) դիտելով երկնոլորտից դուրս գտնվող կետից։

Ուղիղ ծագում (α, R. A. - անգլ.՝ Right Ascension եզրից), երկնոլորտի աղեղի չափը, որը ձգվում է գարնանային գիշերահավասարի կետից մինչև լուսատուի թեքման պրոյեկցիան երկնային հասարակածի վրա, աստղագիտության մեջ հասարակածային կոորդինատային համակարգի կոորդինատներից մեկը։ Երկրորդ կոորդինատն է թեքումը։

Ուղիղ ծագումը հաշվարկվում է արևելյան ուղղությամբ գարնանային գիշերահավասարի կետից սկսած։ Ուղիղ ծագման մեծության համար կամ օգտագործում են աստիճաններ (0° - 360°), կամ ժամային չափում (0h - 24h), ընդ որում 24h = 360°։

Ուղիղ ծագումը հանդիսանում է երկրային երկայնության համարժեքը աստղագիտական կոորդինատային համակարգերում։ Եվ ուղիղ ծագումը, և երկայնությունը չափում են «արևելք-արևմուտք» անկյունը հասարակածի երկայնքով, և երկուսն էլ սկսում են չափվել հասարակածի վրա գտնվող զրոյական կետից։ Երկայնության չափման սկիզբ է համարվում Գրինվիչի միջօրեականը, իսկ ուղիղ ծագման համար դա գարնանային գիշերահավասարի կետն է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]