Շոտլանդիայի ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդիայի ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
ՏեղագրությունԷդինբուրգ
ՎայրԷդինբուրգ
Մասն էՇոտլանդիայի ազգային պատկերասրահներ
Ղեկավարության նստավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ՀասցեBelford RoadEH2 2ELThe Mound?
Հիմնադրվել է1859
Այցելուներ660 741 մարդ (2021)[3]
Կայքnationalgalleries.org/visit/scottish-national-gallery(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Շոտլանդիայի ազգային պատկերասրահ (Շոտլանդական ազգային պատկերասրահ, անգլ.՝ Scottish National Gallery), ազգային պատկերասրահ Շոտլանդիայում։ Գտնվում է Էդինբուրգի կենտրոնում՝ Մաունդ բլրի վրա, տեղավորված է Ուիլյամ Հենրի Փլեյֆեյրի նեոդասական ոճով նախագծած շենքում։ Թանգարանը հանրության համար բացվել է 1859 թվականին[4]։ Թանգարանի հավաքածուն ներառում է կերպարվեստի շոտլանդական ազգային հավաքածուի, Վերածննդից մինչև XX դարի սկիզբ շոտլանդական և միջազգային արվեստի նմուշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի ազգային պատկերասրահի հիմնադրումը կապված է 1819 թվականին Շոտլանդիայում ստեղծված Կերպարվեստի խրախուսման թագավորական ինստիտուտի հետ։ Հաստատությունը սկսեց ձեռք բերել կտավներ, և 1828 թվականին Մաունդում բացվեց Թագավորական ինստիտուտի շենքը։ 1826 թվականին մի խումբ արվեստագետներ հիմնադրեցին Շոտլանդիայի ակադեմիան՝ որպես Թագավորական ինստիտուտի շառավիղ։ 1838 թվականին այն դարձավ Շոտլանդիայի ազգային ակադեմիա (RSA): Ակադեմիայի հիմնական նպատակն էր ստեղծել ազգային հավաքածու, և 1835 թվականին Թագավորական ինստիտուտի շենքում վարձակալեց ցուցահանդեսային տարածք[4]։

1840-ական թվականներին պլանավորվել է Շոտլանդիայի ազգային ակադեմիան տեղավորել նոր շենքում[4]։ Ուիլյամ Հենրի Փլեյֆեյրն առաջարկ ստացավ նախագծելու շենքը, և 1850 թվականի օգոստոսի 30-ին Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացին դրեց թանգարանի անկյունաքարը[5]։ Ի սկզբանե շենքը մեջտեղից բաժանված էր. արևելյան հատվածում տեղավորված էր Շոտլանդիայի ազգային ակադեմիայի ցուցահանդեսների պատկերասրահը, արևմտյան հատվածում՝ Ազգային պատկերասրահի հավաքածուն[4][5]։ 1912 թվականին Շոտլանդիայի ազգային ակադեմիան տեղափոխվեց Թագավորական ինստիտուտի շենք։ Ներքին հարդարանքներն իրականացրել է Ուիլյամ Թոմաս Օլդրիվը[5]։ Վերաբացումից հետո պատկերասրահն ուշադրությունը կենտրոնացրեց շոտլանդական և եվրոպական մշտական հավաքածուների վրա։

1970 թվականին կառուցվեցին լրացուցիչ նկուղային պատկերասրահներ[5]։ 21-րդ դարի սկզբում Փլեյֆեյրի նախագիծը ենթարկվեց վերակառուցման, պատկերասրահի և ակադեմիայի շենքերի միջև կառուցվեց ստորգետնյա տարածք։ 32 միլիոն ֆունտ ստերլինգ արժեքով շինարարությունը տևեց 5 տարի[6]։ Նոր ստորգետնյա տարածքը 2004 թվականին բացվեց որպես Weston Link[7]: Ջոն Միլեր և գործընկերներ կազմակերպության նախագծած կապ-օղակն այժմ հայտնի է որպես Gardens Entrance, որը նոր մուտք է ապահովում Princes Street Gardens-ի համար, ունի դասախոսության թատրոն, կրթական տարածք, խանութ, ռեստորան և ինտերակտիվ պատկերասրահ[4]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի ազգային պատկերասրահի հետազոտություն հնարավորությունը ներառում է Վերածննդից մինչև ուշ 19-րդ դարի 30000 նմուշների տպագրություն և գծանկարների աշխատանքներ թղթի վրա, ինչպես նաև հետազոտական գրադարանից օգտվելու հնարավորություն։ Գիտական գրադարանն ընդգրկում է 1300-1900 թվականների շուրջ 50000 գրքեր, ամսագրեր, սլայդներ, ինչպես նաև որոշ արխիվային նյութեր, որոնք առնչվում են ազգային պատկերասրահի ժողովածուներին, ցուցահանդեսներին և պատմությանը։ Հետազոտական գրադարանի տպագրության սենյակ կարելի է մուտ գործել նախապես օր նշանակելով։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի ազգային պատկերասրահի կորիզը կազմում է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի շենքից տեղափոխված կտավների խումբը, որտեղ ներառված են Յակոբո Բասսանոյի, Անտոնիս վան Դեյքի, Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի գլուխգործոցները։ Մինչև 1903 թվականն Ազգային պատկերասրահը գնումներ կատարելու դրամաշնորհ չի ստացել։

Պատկերասրահում ներկայացված են նաև Լորենցո Բերնինիի, Սանդրո Բոտիչելլիի, Անտոնիո Կանովայի, Պոլ Սեզանի, Ջամբատիստա Պիտտոնիի, Ժան Բատիստ Շարդենի, Ջոն Կոնստեբլի, Գերհարդ Դեյվիդի, Էդգար Դեգայի, Թոմաս Գեյնսբորոյի, Պոլ Գոգենի, Հուգո վան դեր Գուսի, Ֆրանցիսկո Գոյայի, Էլ Գրեկոյի, Դոմինիկ Էնգրի, Կլոդ Մոնեի, Նիկոլա Պուսենի, Ռաֆայել Սանտիի, Ջոշուա Ռեյնոլդսի, Ժորժ Սյորայի, Ուիլյամ Թըրների, Դիեգո Վելասկեսի, Յան Վերմեերի, Անտուան Վատտոյի և այլոց աշխատանքներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Scottish National Gallery - History & Architecture». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 HL:27679, the%20mound «THE MOUND, NATIONAL GALLERY OF SCOTLAND WITH RAILINGS (Ref:27679)». Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Playfair Project». National Galleries of Scotland. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Opening day for gallery project». BBC News. 2009 թ․ օգոստոսի 4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]