Նիագարայի ջրվեժն ամերիկյան կողմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիագարայի ջրվեժն ամերիկյան կողմից
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Էդվին Չըրչ[1]
տարի1867
բարձրություն257,5 սանտիմետր[2]
լայնություն227,3 սանտիմետր[2]
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունՀուդզոն գետի դպրոց
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՇոտլանդիայի ազգային պատկերասրահներ
հավաքածուՇոտլանդիայի ազգային պատկերասրահներ և Շոտլանդիայի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Niagara Falls, from the American Side, by Frederic Edwin Church Վիքիպահեստում

«Նիագարայի ջրվեժն ամերիկյան կողմից» (անգլ.՝ Niagara Falls, from the American Side), ամերիկացի նկարիչ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի (Frederic Edwin Church, 1826-1900 թվականներ) նկարներից։ Նկարիչը կտավը վրձնել է 1867 թվականին մի քանի նախնական էսքիզների և լուսանկարների հիման վրա, որոնք արել է ԱՄՆ-ի Նիագարա Ֆոլս քաղաքում։ Ներկայիս դրությամբ «Նիագարայի ջրվեժը ամերիկյան կողմից» կտավը պահպանվում և ցուցադրվում է Էդինբուրգի Շոտլանդիայի ազգային պատկերասրահում[3]։ Ֆրեդերիկ Էդվին Չըրչը համարվում է «Հուդզոն գետի դպրոց»-ի ականավոր նկարիչներից[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիագարա, 1857 թվական, 102 × 230 սմ, Կորկորանի ազգային պատկերասրահ: Ներկա պահին Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում է գտնվում:

Ֆրեդերիկ Էդվին Չըրչն առաջին անգամ այս ջրվեժը կտավին է հանձնել 1857 թվականին։ Նկարիչը 1856 թվականին մի քանի անգամ այցելել է ջրվեժի մոտ հուլիսին և օգոստոսի վերջին։ Հընթացս այս այցելությունների, նա կատարել է բազմաթիվ էսքիզներ և լուսանկարներ տարբեր տեղանքներից[5]։

«Նիագարայի ջրվեժը ամերիկյան կողմից» կտավն արձանագրեց մեծ հաջողություններ. Նյու Յորքի գեղարվեստի պատկերասրահում հազարավոր այցելուներ հիացան այս ստեղծագործությամբ։ Դրանից հետո նկարը ցուցադրությունների հանվեց երկրի արևելյան ափի խոշորագույն քաղաքներում։ Երկու անգամ այն ցուցադրվեց Մեծ Բրիտանիայում։ 1867 թվականին նկարը ցուցադրվեց Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին։ Նույն թվականին նկարը գնվեց Վաշինգտոնի Կորկորան արվեստի պատկերասրահի կողմից։ 2014 թվականին վերոհիշյալ թանգարանի փակվելուց հետո «Նիագարայի ջրվեժը ամերիկյան կողմից» կտավը նվիրեցին Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին[5]։

Մյուս «Նիագարայի ջրվեժը ամերիկյան կողմից» կտավը, որը նկարվել է 1867 թվականին։ Տասը տարի անց՝ 1887 թվականին այս ստեղծագործությունը գնվել է Ջոն Ս. Քենեդու կողմից։ Վերջինս կտավը նվիրել է իր հայրենիքին՝ Շոտլանդիային, ուր ցայսօր էլ նկարը պահպանվում և ցուցադրվում է[3]։ Այս նկարը Ֆրեդերիկ Էդվին Չըրչի միակ ստեղծագործությունն է, որը գտնվում է Եվրոպայում[3][6][7]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նիագարայի ջրվեժը ամերիկյան կողմից» կտավում պատկերված է Նիագարայի ջրվեժը։ Այստեղ ջրվեժը պատկերված է արևելյան՝ Ամերիկյան հատվածից։ Ջրվեժի ցայտերում նկարիչը պատկերել է ծիածան։ Ֆրեդերիկ Էդվին Չըրչը նկարին հաղորդել է բնական անընդմեջ շարժունակության տպավորություն. դիտողը տեսնում ու զգում է, թե ինչպես է ջուրը դղրդյունով թափվում ներքև[8][9]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիագարայի ջրվեժը կտավի տարբերակներից մեկը

«Նիագարայի ջրվեժը ամերիկյան կողմից» ստեղծագործությունը նկարված է ռոմանտիզմի ոճով։ Այն արտացոլում է գեղագիտական սկզբունքները, որոնք բարձրացրել են գեղանկարչական արվեստը[10]։ Չըրչը «Հուդզոն գետի դպրոց»-ի (Hudson River School) ակնառու նկարիչներից է համարվում։ Նրա գեղագիտական տեսունակությունը ռոմանտիզմի ազդեցության հետևանք է։ Ռոմանտիզմի ժանրով կատարած նկարն աչքի է ընկնում խիստ էմոցիաներով։ Այստեղ շարժումն առավել բնական ու էմոցիոնալ է պատկերված, քան ռեալիզմի չոր ու միապաղաղ դարաշրջանին բնորոշ նկարներում[11][12][13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://artuk.org/discover/artworks/niagara-falls-from-the-american-side-209904
  2. 2,0 2,1 https://art.nationalgalleries.org/art-and-artists/4758
  3. 3,0 3,1 3,2 «Niagara Falls, from the American side». nationalgalleries.org. National Galleries Scotland. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Craven, Wayne (2003). American art: history and culture (1st ed.). New York: McGraw-Hill. էջեր 207–209. ISBN 0071415246.
  5. 5,0 5,1 «Niagara». National Gallery of Art. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «American Sublime». www.tate.org.uk. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Romanticism». www.metmuseum.org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. [Linda Lee Revie The Niagara Companion: Explorers, Artists and Writers at the Falls.
  9. «Great Works: Niagara Falls, from the American Side, 1867 (260cm x 231cm), Frederic Edwin Church». The Independent. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. «The University of Chicago: beautiful, sublime». csmt.uchicago.edu. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. «American Sublime: Landscape Painting in the United States 1820–1880 (exhibition in 2002)». tate.org.uk. Tate Press Office. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. «Encyclopedia Britannica article on Romanticism». britannica.com. Encyclopædia Britannica, Inc. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. Burke, Edmund. «On the Sublime and Beautiful». bartleby.com. Bartleby. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джонстон, Кристофер, "Ниагарский водопад с американской стороны 1867", Национальной галереи Шотландии, 1980.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]