Նիագարա (Չըրչի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Նիագարա
Niagara by Frederic Edwin Church, 1857 - Corcoran Gallery of Art - DSC01135.JPG
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Էդվին Չըրչ[1]
տարի1857[1]
բարձրություն101,6 սանտիմետր
լայնություն229,9 սանտիմետր
ստեղծման երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ուղղությունՀուդզոն գետի դպրոց
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ և Կորկորան արվեստի պատկերասրահ[2]
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Sketches of Niagara Falls by Frederic Edwin Church Վիքիպահեստում

«Նիագարա» (անգլ.՝ Niagara), ամերիկացի նկարիչ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի (Frederic Edwin Church, 1826-1900 թվականներ) նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1857 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 101,6 × 229,9 սմ[3]։ «Նիագարա» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահ (Վաշինգտոն, ԱՄՆ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նիագարա» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Ֆրեդերիկ Էդվին Չըրչը պատկերել է Նիագարայի ջրվեժը Կանադայի կողմից։ Ավելի կոնկրետ հեղինակը նկարել է այսպես կոչված «Պայտ» (անգլ.՝ Horseshoe Falls) հատվածը։ Բուն ջրվեժի տեսարանը զբաղեցրել է կտավի մեծ մասը։ Նկարում չկա մարդածին ոչ մի լանդշաֆտ՝ միայն բնության գեղեցկությունն է և կախարդանքը։ Հեղինակը կարողացել է այնպես պատկերել ջրվեժը, որ ասես ջրերը շարժվում են։ Շառաչող ջրերի վրա նկատելի է ձևավորված ծիածանը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Էդվին Չըրչը նկարի ուրվանկարներն առաջին անգամ արել է 1856 թվականին։ Նույն թվականի մարտ ամսին նա նկարում է «Նիագարայի ջրվեժը Գոութ կղզուց։ Ձմեռ» (Niagara from Goat Island, Winter «Այծի կղզի»)։ 1856 թվականին Չըրչը երկու անգամ այցելում է Նիագարայի ջրվեժի մոտ՝ հուլիսին ու օգոստոսի վերջին։ Երկու կողմից էլ հեղինակը դիտել է ջրվեժը։ Շատ մատիտանկարներ է կատարել այստեղ, ինչպես նաև բազմաթիվ էտյուդներ յուղաներկով։ Իր ստուդիա վերադառնալուց հետո հեղինակը սկսում է կտավի ստեղծումը։ Չըրչը կտավի վրա աշխատեց գրեթե երկու ամիս և պատրաստի աշխատանքը կոչեց «Նիագարայի ջրվեժ» (Niagara Falls)[5]:

«Նիագարա» ստեղծագործությունն առաջին անգամ ցուցադրվել է Նյու Յորքում 1857 թվականի ապրիլին[5] (ըստ այլ աղբյուրներով՝ 1857 թվականի մայիսի 1-ին[6]): Նկարի ցուցադրությունը տեղի է ունեցել «Williams, Stevens, and Williams» պատկերասրահում։ Առաջին երկու օրերը ցուցադրությունն անվճար էր և ավելի քան հազար մարդ այցելեց այստեղ[5]։

Դրանից հետո, 1857 թվականի հունիսին նկարը ցուցադրվել է Լոնդոնում, որից հետո Գլազգոյում, Մանչեստրում և Լիվերպուլում, իսկ 1858 թվականին վերադառնում է կրկին Նյու Յորք։ Այստեղ կտավը գնում է «Williams, Stevens, and Williams» պատկերասրահը 4500 ամերիկական դոլարով (2500 բուն նկարի, իսկ 2000 հեղինակային իրավունքների համար)[5]։ Այս գործարքի շնորհիվ Չըրչը դարձավ ԱՄՆ-ի ամենահարուստ նկարիչներից մեկը[7]։

Հաջորդ տարում նկարը ցուցադրվել է Բալթիմորում, Վաշինգտոնում, Ռիչմոնդում և Նոր Օրլեանում։ 1867 թվականին այն ուղարկվում է Փարիզ՝ Համաշխարհային ցուցահանդեսին։ Նկարը շրջագայում էր «Նիագարա» անվանումով[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.166436.html
  2. https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.166436.html
  3. «Frederic Edwin Church, Niagara, 1857» (HTML)։ National Gallery of Art։ Վերցված է 2016-10-30 
  4. John Grant and Ray Jones Niagara Falls: An Intimate Portrait. — Globe Pequot, 2006. — 153 с. — ISBN 978-0-762-74025-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Linda Lee Revie The Niagara Companion: Explorers, Artists and Writers at the Falls. — Wilfrid Laurier University Press, 2003. — 212 с. — ISBN 978-0-889-20433-1
  6. John Grant and Ray Jones Niagara Falls: An Intimate Portrait. — Globe Pequot, 2006. — 153 с. — ISBN 978-0-762-74025-3
  7. John Grant and Ray Jones Niagara Falls: An Intimate Portrait. — Globe Pequot, 2006. — 153 с. — ISBN 978-0-762-74025-3