Ֆուտբոլային կարիերան Նետոն սկսել է բրազիլական«Կրուզեյրո» ֆուտբոլային ակումբում, բայց մեկ տարի անց տեղափոխվել է «Ատլետիկո Պարանէնսե» ակումբ։ Վերջինիս հետ մարզիկը կնքել է մասնագիտական առաջին պայմանագիրը։ Հիմնական թիմի կազմում Նետոն նորամուտը նշել է 2009 թվականի օգոստոսի 17-ին՝ «Գրեմիո Բարուերի» ակումբի դեմ խաղում։ Խաղն ավարտվում է 3:0 հաշվով, իսկ Նետոն գոլ բաց չի թողել։ 2009 թվականին Նետոն ևս մեկ անգամ մասնակցեց հանդիպման, այս անգամ «Ատլետիկո»-«Բոտաֆագո» խաղին, որում նրանք դարձյալ հաղթեցին[3]։
2010 թվականին Նորբերտո Նետոն դառնում է «Ատլետիկո» ակումբի հիմնական դարպասապահը, ով մրցաշարի 34 խաղերից 33-ում մասնակցություն է ունենում։
2011 թվականի հունվարի 5-ին Նորբերտո Նետոն տեղափոխվում է Ֆլորենցիա քաղաքի «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել էր € 3,5 միլիոն[4][5]։ Պայմանագիրը կնքվում է 3 օր անց[6][7]։
Նոյեմբերի 24-ին Նետոն Իտալիայի գավաթի 4-րդ փուլում, երբ իտալական ակումբը խաղում էր Էմպոլիի դեմ իր նորամուտն է նշում թիմի հիմնական կազմում, իսկ ակումբը հաղթում է 2:1 հաշվով։
А սերիայի առաջնությունում բրազիլացի դարպասապահը դեբյուտում է 35-րդ տուրում՝ «Ատալանտայի» դեմ խաղում։ Առաջին խաղն ավարտվում է ակումբի պարտությամբ՝ 0:2, սակայն 38-րդ տուրում՝ «Կալյարի» ակումբի դեմ, Նետոն դարպասը կարողանում է անառիկ պահել։
2014 թվականի մայիսի 3-ին Իտալիայի գավաթի հերթական փուլում «Նապոլի» ակումբի դեմ խաղում Նորբերտո Նետոն բաց է թողնում 3 գոլ. խաղն ավարտվում է 3:1 հաշվով[8]։ Ֆիորենտինայի կազմում ֆինանսական տարաձայնություններ են առաջանում ակումբի ղեկավարության և մարզիկի միջև[9]։ Արդյունքում մեկ տարի անց մարզիկը լքում է թիմը։
«Ֆիորենտինայի» կազմում վերջին խաղը տեղի է ունենում 2015 թվականի մայիսի 24-ին. «Պալերմո» – «Ֆիորենտինա» խաղն ավարտվում է 2:3 հաշվով[10]։ Այդ խաղում յուվենտուսցի ֆուտբոլիստներ Պաուլո Դիբալան և Նորբերտո Նետոն խաղում էին հակառակ ակումբներում։
2015 թվականի ապրիլի 30-ին տեղի է ունենում «Ֆիորենտինա»-«Յուվենտուս» մրցավեճը։ Խաղն ավարտվում է 2:3 արդյունքով՝ Ֆիորենտինայի պարտությամբ[11]։ Երկու ամիս անց պայմանագիրը լրանալուց հետո Նորբերտո Նետոն հեռանում է ակումբից[12]։ Դարպասապահին առաջարկություններով հանդես են գալիս ֆրանսիական«ՊՍԺ»-ն, իսպանական«Ռեալ Մադրիդը» և անգլիական«Լիվերպուլը»[13]։
2015 թվականի հուլիսի 3-ին Թուրինի«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հետ դարպասապահը կնքում է քառամյա պայմանագիր[14]։ Նոր դարպասապահին ակումբը ձեռք է բերում անվճար, քանի որ նրա պայմանագիրը Ֆիորենտինայի հետ արդեն ավարտվել էր[15]։ Սեպտեմբերի 23-ին Նետոն կատարում է իր առաջին դեբյուտը՝ Ֆրոզինոնե ակումբի դեմ խաղում[16]. խաղն ավարտվում է 1:1 հաշվով։ Դեկտեմբերի 16-ին Նետոյի մասնակցությամբ Յուվենտուսը 4:0 հաշվով կարողանում է հաղթել նույն քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբին՝ «Տորինոյին»[17]։
2016 թվականի սկզբին Նորբերտո Նետոն, ինչպես և իր հայրենակից Ռուբինյոն պատրաստակամություն էին հայտնել հունիսին լքել թիմը՝ խաղերին քիչ մասնակցություն ունենալու համար[18]։ Սակայն մի քանի օր անց պարզ էր դարձել, որ նա կմնա ակումբում, ինչին դարպասապահը պատասխանել էր, որ երջանիկ է Բուֆֆոնի փոխարինողը լինելու համար[19]։
Նոր տարին դարպասապահը դիմավորում է հաղթական. Իտալիայի գավաթի առաջնությունում հունվարի 20-ին «Յուվենտուս»-«Լացիո» խաղն ավարտվում է 1:0[20], իսկ հունվարի 27-ին՝ «Յուվենտուս»-«Ինտեր» խաղը՝ 3:0 հաշվով[21]։
Բրազիլական թիմը հասնում է եզրափակիչ փուլ, սակայն այդտեղ պարտվում Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Այդպիսով Նետոն դառնումն է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
2015 թվականի Պանամերիկյան ֆուտբոլային խաղերի ժամանակ նա աչքի է ընկնում իր կատարողունակությամբ[22]։ Խաղերին մասնակցում է այն ժամանակ, երբ հավաքանի դարպասապահ Դիեգո Ալվեսը վնասվածք է ստանում ծնկի շրջանում[23]։ Շնորհիվ դարպասապահի լավ խաղի՝ Բրազիլիայի հավաքականը կարողանում է հասնել քառորդ եզրափակիչ։