Նոր Ակվիտանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր Ակվիտանիա
ֆր.՝ Nouvelle-Aquitaine
flag of Nouvelle-Aquitaine? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էQ88521119?
ԿարգավիճակԵրկրամաս
Մտնում էՖրանսիայի մետրոպոլիս
Ներառում է12 բաժին, 258 կանտոնա և 4505 համայնք
ՎարչկենտրոնԲորդո
Խոշորագույն քաղաքԲորդո Լա Ռոշել Լիմոժ Պուատիե
Ամենաբարձր կետPic Palas?
Խորհրդի նախագահԱլեն Ռուսե
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն (2013)
5 844 177 (4 տեղ)
Խտություն69,52[1] ( 10 տեղ)
Տարածք84 061  (15,45%[1] %, 1[1] տեղ)
Սահմանակցում էԼուարայի երկիր, Լուարի Կենտրոնական Հովիտ, Օվրեն-Ռոն-Ալպեր, Օկսիտանիա, Բասկերի երկիր, Նավառա և Արագոն
Ժամային գոտիUTC+1
ՓոխարինեցԱքվիտանիա, Լիմուզան և Պուատու-Շարանտա
ISO 3166-2 կոդFR-NAQ

Նոր Ակվիտանիա (ֆր.՝ Nouvelle-Aquitaine), Ֆրանսիայի երկրամաս, ստեղծվել է 2014 թվականին[2] Ֆրանսիայի մարզերի տարածքային բարեփոխումների համաձայն`Աքվիտանիայի, Լիմուզանի և Պուատու Շարանտաի շրջանների միավորման արդյունքում։ Նոր տարածաշրջանի ստեղծման ամսաթիվը համարվում է 2016 թվականի հունվարի 1[3]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքը սահմանում է տարածաշրջանի ժամանակավոր անունը, որը կազմված է Աքվիտանիա (ֆր.՝  Aquitaine), Լիմուզան (ֆր.՝  Limousin) և Պուատու Շարանտա (ֆր.՝ Poitou-Charentes) երկրամասերի պատմական շրջանների համադրությունից, որոնք բաժանված են (ֆրանսերենով) տառերով։ 2016 թվականի հուլիսին Աքվիտանիայի նախկին նախագահ, պատմաբան Անն-Մարի Կոկյուլայի (ֆր.՝  Anne-Marie Cocula-Vaillières) գլխավորած աշխատանքային խումբն առաջարկել է «Նոր Ակվիտանիա» անունը (ֆր.՝ Nouvelle Aquitaine)[4]:

2016 թվականի հունիսի 27-ին, վերջնաժամկետից՝ հուլիսի 1-ից ընդամենը մի քանի օր առաջ, տարածքային խորհուրդը գրեթե միաձայն ընդունեց «Նոր Ակվիտանիան» որպես տարածաշրջանի մշտական անուն[5][6]։ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Պետական խորհուրդը հաստատեց «Նոր Ակվիտանիա» (ֆր.՝ Nouvelle-Aquitaine) անունը, որը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 30-ից[7]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեզի բնորոշ լանդշաֆտը

Տարածաշրջանի ընդհանուր տարածքը 84,061 կմ² է, ամենամեծն է Ֆրանսիայի մետրոպոլիտենի տարածքում։ Այն գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, սահմանակից է Լուարայի երկրին, արևելքում գտնվող Օվերն-Ռոն-Ալպիին և հարավային Իսպանիայում գտնվող Օկսիտանիաին ։ Արևմուտքից տարածաշրջանը օղողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։

Տարածաշրջանի տարածքում հոսում է Ֆրանսիայի հինգ մեծ գետերից երկուսը` Գարոնը և Լուարը, ինչպես նաև Դորդոն գետը։ Արևելքից տարածաշրջանը սահմանափակվում է կենտրոնական ֆրանսիական զանգված բլուրներով, իսկ հարավից՝ Պիրենեյներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1790 թվականին Ֆրանսիայի պատմական նահանգները վերածվել են դեպարտամենտների։ 1919 թվականին՝ Երրորդ հանրապետության ընթացքում, Էթյեն Կլեմենտեն ստեղծեց «տնտեսական տարածքներ» և առաջին փորձը տվեց տնտեսական պլանավորմանը։

1941 թվականի հունիսի 30-ին Մարշալ Պետեյնայի կառավարությունը համախմբեց տարածքային ղեկավարության ներքո գտնվող բաժինները։ Նրանք գոյություն ունեին մինչև 1946 թվականը և կրկին ստեղծվեցին 1960 թվականին։ Նման կառուցվածքը անփոփոխ մնաց մինչև 2015 թվականը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքն ընդգրկում է ավելի քան 84 061 կմ² տարածք՝ 5 844 177 բնակչությամբ[8]։ Բնակչության խտությունը (2013 թվականին) կազմում է 69.52 մարդ / կմ²։ Ժամանակավոր վարչական կենտրոնը Բորդոն է, վերջնական վարչական կենտրոնի մասին որոշումը պետք է ընդունվի տարածաշրջանի խորհրդի կողմից մինչև 2016 թվականի հունիսի վերջը[3]։

Դեպարտամենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպարտամենտ Զինանշան Տարածք Բնակչություն Բնակչության խտություն Պրեֆեկտուրա
16 Շարանտ
5956 կմ² 353 657 61,19 մարդ/կմ² Անգուլեմ
17 Ծովափնյա Շարանտ
6864 կմ² 628 733 93,36 մարդ/կմ² Լա Ռոշել
19 Կորեզ
5857 կմ² 241 247 43,07 մարդ/կմ² Տյուլ
23 Կրյոզ
5565 կմ² 121 517 22,99 մարդ/կմ² Գերե
24 Դորդոն
9060 կմ² 416 384 47,09 մարդ/կմ² Պերիգյո
33 Ժիրոնդ
10 725 կմ² 1 483 712 137,93 մարդ/կմ² Բորդո
40 Լանդեր
9243 կմ² 392 884 43,03 մարդ/կմ² Մոն-դը-Մարսան
47 Լո և Գարոն
5361 կմ² 332 119 63,89 մարդ/կմ² Աժեն
64 Ատլանտյան Պիրենեյներ
7645 կմ² 660 871 88,28 մարդ/կմ² Պո
79 Դյու-Սևր
5999 կմ² 371 583 63,44 մարդ/կմ² Նյոր
86 Վյեն
6990 կմ² 430 018 62,74 մարդ/կմ² Պուատիե
87 Վերին Վիեն
5520 կմ² 375 869 69,71 մարդ/կմ² Լիմոժ
Նոր Ակվիտանիայի տարածաշրջանի համայնքները, տարածքները և բաժինները
Նոր Ակվիտանիայի տարածաշրջանի համայնքները, կանտոնները և բաժինները

Ամենամեծ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի ամենամեծ քաղաքները (ավելի քան 30 հազար բնակչությամբ) հետևյալն են.

Քաղաք Դեպարտամենտ Բնակչություն (2013)[9]
1 Բորդո Ժիրոնդ 243626
2 Լիմոժ Վերին Վիեն 135038
3 Պուատիե Վյեն 87427
4 Պո Ատլանտյան Պիրենեյներ 77575
5 Լա Ռոշել Ծովափնյա Շարանտ 74344
6 Մերինիակ Ժիրոնդ 68386
7 Պեսակ Ժիրոնդ 60763
8 Նյոր Դյու-Սևր 57393
9 Բայոնա Ատլանտյան Պիրենեյներ 47492
10 Բրիվ լա Հայարդ Կորեզ 46794
11 Անգուլեմ Շարանտ 41970
12 Տալանս Ժիրոնդ 41517
13 Անգլետ Ատլանտյան Պիրենեյներ 39184
14 Աժեն Լո և Գարեն 34344
15 Մոն-դը-Մարսան Լանդեր 31334
16 Շատելրո Վյեն 31262
17 Վիլնավ դ'Օրնոն Ժիրոնդ 30663
18 Պերիգյո Դորդոն 30036

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Среди регионов метрополии
  2. «Collectivités territoriales : nouvelle organisation territoriale» (ֆրանսերեն). Assemblée Nationale. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  3. 3,0 3,1 «La carte à 13 régions définitivement adoptée» (ֆրանսերեն). Le Monde. 2014 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  4. «La nouvelle grande région s'appellera "Nouvelle Aquitaine"» [The new grand region assumes the name "Nouvelle Aquitaine"]. Le Figaro (ֆրանսերեն). 2016 թ․ հունիսի 9. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  5. Կաղապար:Name="reform law"
  6. Baptiste Bize (2016 թ․ հունիսի 27). «Nouvelle-Aquitaine à la quasi-unanimité» [Nouvelle-Aquitaine in quasi-unanimity]. La Nouvelle République (ֆրանսերեն). Tours. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  7. Կաղապար:Cite French decree
  8. «Populations légales 2013 des régions 2016» (ֆրանսերեն). Institut national de la statistique et des études économiques. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  9. «Populations légales 2013 des départements et des collectivités d'outre-mer» (ֆրանսերեն). Institut national de la statistique et des études économiques. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Ակվիտանիա» հոդվածին։