Պեսակ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պեսակ | |||
ֆր.՝ Pessac[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Բորդո (շրջան), Bordeaux Métropole? և Ժիրոնդ | ||
Մակերես | 38,82 կմ² | ||
ԲԾՄ | 35 մետր, 12 մետր, 56 մետր, 47 մետր | ||
Բնակչություն | ▲66 874 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 33600[3] | ||
Պաշտոնական կայք | pessac.fr(ֆր.) | ||
| |||
Պեսակ ( ֆր.՝ Pessac, օքս.՝ Peçac ), քաղաք և համայնք Հարավարևմտյան [[Ֆրանսիա|Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի]] Ժիրոնդ դեպարտամենտի Բորդոյի շրջանում։ Պեսակ 1 և Պեսակ 2 կանտոնների վարչական կենտրոնն է։
Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեսակը Բորդո քաղաքի հարավ-արևմտյան արվարձանն է և նրա հետ կապված է ավտոբուսային և տրամվայի երթուղիներով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեսակում են հատվում Եվրոպական համայնքի ֆրանսիական մետաղադրամները։
Գինեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեսակը գտնվում է Բորդոյի գինեգործական տարածաշրջանի Օ-Գրավ մարզում։ Համայնքի գինեգործարական տնտեսություններից մեկը՝ Շատո Օ-Բրիոնը / Château Haut-Brion-ը, Գրավում միակն է, որի արտադրանքը 1855 թվականին ներառվել է բորդո գինիների դասակարգման մեջ։ Ընդ որում՝ բնորոշվել է որպես առաջին crus: Այդպիսով այն ներառվել է Բորդոյի մեծագույն գինիների քառյակի մեջ (ներկայումս դրանք հինգն են)։ 1953 թվականին Շատո Օ-Բրիոն գինին և մերձակա տնտեսությունում արտադրևվող Շատո Պապ-Կլեմանը ընդգրկվել են Գրավի լավագույն գինիների ցանկում։ Համայնքում են գտնվում նաև Շատո լը Կարմ Օ-Բրիոն տեսակի խաղողի այգիները, որոնք ժամանակին մտել են Օ-Բրիոն կալվածքի կազմի մեջ։ Շատո լը Կարմ Օ-Բրիոն անվանումը կրող գինեգործարանը տարածաշրջանում միակն է է, որ իրական հասցե ունի Բորդո քաղաքում։
1987 թվականին, իրենց որակի շնորհիվ, Պեսակի և մերձակա Տալանսի ու հարևան մի քանի այլ համայնքների գինիներն առանձնացվել են մի հատուկ ապելասիոնի մեջ, որը հայտնի է Պեսակ-Լեոնյան անվանումով։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Էուստաշ (1938-1981) - ֆրանսիացի կինոռեժիսոր
- Ֆերնան Դյուշասո (1942) - Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեսակ» հոդվածին։ |
|