Կենտրոն-Լուարի հովիտ
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Q88521114? | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Օռլեան | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Centre-Val de Loire? | ||||
Բնակչություն | ▲2 574 863 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||||
Տարածք | 39 151 կմ² | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Իլ-դը-Ֆրանս, Լուարայի երկիր, Նորմանդիա, Օվրեն-Ռոն-Ալպեր, Նոր Ակվիտանիա, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե և Auvergne? | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-F | ||||
regioncentre.fr(ֆր.), regioncentre-valdeloire.fr(ֆր.) և centre-valdeloire.fr(ֆր.) |
Կենտրոն - Լուարի հովիտ ( ֆր.՝ Centre-Val de Loire, Center-Val-de-Loire), Ֆրանսիայի ներկայիս 18 վարչական տարածաշրջաններից մեկը։ Ընկած է երկրի կենտրոնական մասի հյուսիսում։ Վարչական կենտրոնը Օռլեանն է, ամենամեծ քաղաքը՝ Տուրը ։ Բնակչությունը՝ 2 577 435 մարդ (այդ ցուցանիշով 12-րդ տեղն է գրավում Ֆրանսիայի երկրամասերի մեջ)։ Ունի 6 դեպարտամենտ՝ Շեր, Էր և Լուար, Էնդր, Էնդր և Լուար, Լուար և Շեր և Լուար ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքը 39151 քառակուսի կիլոմետր է. այդ ցուցանիշով 4-րդ տեղն է զբաղեցնում Ֆրանսիայի երկրամասերի մեջ։ Նրա տարածքով են հոսում Շեր, Լուար, Լուարա և Լուարե գետերը։
Կենտրոն երկրամասում ընդգրկված են Ֆրանսիայի երեք նախկին պատմական շրջաններ՝ Տուրենը, Բերրին և Անժուի մարզի մի մասը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրամասը նախկինում կոչվել է պարզապես Կենտրոն։ Նվազ տեղեկատվական և անարտահայտիչ Կենտրոն անվանումը Ֆրանսիայում դժգոհություն է առաջացրել շատերի մոտ, ոչ միայն այն պատճառով, որ չէր արտացոլում տարածաշրջանի աշխարհագրական և պատմական առանձնահատկությունները [2], այլ նաև այն պատճառով, որ տարածաշրջանը իրապես չի գտնվում երկրի կենտրոնում։ 2015 թվականի հունվարի 17-ին՝ Ֆրանսիայի տարածաշրջանների վարչատարածքային բարեփոխումների նախաշեմին, երկրամասը պաշտոնապես վերանվանվեց «Կենտրոն- Լուարի հովիտ » ( ֆր.՝ Centre-Val de Loire ), [3] անվանում, որը զուգորդվում է Լուարի հանրահայտ դղյակների, Լուարի գինիների և այլնի հետ։.
Կենտրոնը բազմաթիվ հայտնի մարդկանց ծննդավայրն է։ Նրանց թվում են Բալզակը, Դեկարտը, Ռաբլեն, Ռոնսարը, Ժորժ Սանդը, Շառլ Պեգին, Պրուստը, Ժյուլ Ռոմենը, Անատոլ Ֆրանսը, Մորիս Ժենևուան, Մաքս Ժակոբը ։
Խոշորագույն քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տուր - 136.463 բնակիչ (2018)
- Օռլեան - 116.238 բնակիչ (2018)
- Բուրժ - 64.668 (2018)
- Բլուա - 45,871 (2018)
- Շատորու - 43.442 բնակիչ (2018)
- Շարտր - 38.426 բնակիչ (2018)
- Ժուե լե Տուր - 38.250 բնակիչ (2018)
- Դրյո - 30.664 բնակիչ (2018)
- Վիերզոն - 25.725 բնակիչ (2018)
- Օլիվե - 22.168 բնակիչ (2018)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ [geosfera.org/evropa/franciya/2314-centr-dolina-luary.html История региона]
- ↑ «Journal officiel of 17 January 2015»(ֆր.) 17 января 2015.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Centre-Val de Loire sur Wikivoyage, fr.
- Տարածաշրջան Ֆրանսիայի կենտրոն - Val-de-Loire, նկարագրությունը, ռուսերեն; Լուարի հովիտ և ամրոցներ, ռուս.
- Site du conseil regional, fr. Archived 2006-08-11 at the Wayback Machine.
- Site de l'office du turistike, ֆրանսերեն, անգլերեն
|