Jump to content

Շատելրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շատելրո
ֆր.՝ Châtellerault[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքarrondissement of Châtellerault?, canton of Châtellerault-Nord?, canton of Châtellerault-Ouest?, canton of Châtellerault-Sud? և Վյեն
Մակերես51,93 կմ²
ԲԾՄ60 մետր, 42 մետր, 134 մետր, 78 մետր
Բնակչություն31 105 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ86100[3]
Պաշտոնական կայքville-chatellerault.fr(ֆր.)
Շատելրո (Ֆրանսիա)##
Շատելրո (Ֆրանսիա)

Շատելրո ( ֆր.՝ Châtellerault ), քաղաք Ֆրանսիայում՝ Պուատու-Շարանտ վարչական տարածաշրջանի Վիեն դեպարտամենտում,Պուատիե քաղաքից դեպի հյուսիս, Փարիզից Բորդո տանող պատմական ճանապարհի՝ Վիեն գետի հետ հատվելու վայրի մերձակայքում (ի դեպ՝ գետն այդտեղից նավարկելի է դառնում)։ Բնակավայրն զբաղեցնում է 51,93 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31902։

Ստղծվել է 952 թվականին տեղի վիկոնտի կողմից հիմնադրված ամրոցի շուրջ, ով իր անունը տվել է ամբողջ քաղաքին։ Միջնադարում վիկոնտ դը Շատելրո տիտղոսը կրել են Լուսինյանները և Լա Ռոշֆուկոները։ Ֆրանցիսկոս I-ը Շատլրոյի կոմսությունը բարձրացրել է դքսության աստճանի և այն շնորհել ոստիկանապետ / կոնետաբլ Կարլ Բուրբոնին։ Լուիզա Սավոյացու մահից հետո այդ դքսությունը կցվել է ֆրանսիական թագին։ Հետագայում Շատելրոյի դուքի տիտղոսը կրել են շոտլանդացի Ջեյմս Համիլտոնը և արքայադուստր Դիանա դը Շատելրոն։

14-րդ դարից ի վեր Շատելրոն եղել է Ֆրանսիայի զինագործության գլխավոր կենտրոններից մեկը։

Քաղաքի տեսարժան վայրերից են ավտոմեքենաների թանգարանը, Հենրիխ IV-ի անունը կրող, Վերածննդի ոճով կառուցված կամուրջը (1575-1611) և 16-րդ դարի կառույց հանդիսացող այն առանձնատունը, որտեղ փիլիսոփա Դեկարտն անցկացրել է իր մանկությունը։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատելրո» հոդվածին։