Քորբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Քորբի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես80,28 կմ²
Բնակչություն54 927 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01536
Փոստային դասիչNN17-NN18
Պաշտոնական կայքcorby.gov.uk
Քորբի (Միացյալ Թագավորություն)##
Քորբի (Միացյալ Թագավորություն)

Քորբի (անգլ.՝ Corby), արդյունաբերական քաղաք և վարչական շրջան Անգլիայի Նորթհեմփթոնշիր կոմսությունում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Նորթհեմփթոնշիրի հյուսիսում՝ Նորթհեմփթոնից երեսուն կիլոմետր հյուսիս։ Որպես շրջան՝ այն արևելքում և հարավ-արևմուտքում սահմանակից է Արևելյան Նորթհեմփթոնշիր և Քեթերինգ շրջանների հետ Նորթհեմփթոնշիրում, հյուսիս-արևմուտքում՝ Լեսթերշիր նահանգի Հարբորո շրջանի հետ, հյուսիսում՝ Ռութլենդի ունիտար շրջանի հետ։

Քորբին գտնվում է Լոնդոնից 72 մղոն (116 կմ) հյուսիս-արևմուտք, 23 մղոն (37 կմ) հյուսիս-արևելք Նորթհեմփթոնից, 28 մղոն (45 կմ) հարավ-արևելք Լեսթերից, 51 մղոն (82 կմ) արևելք Բիրմինգհեմից և 19 մղոն (31 կմ) արևմուտք՝ Պիտերբորո նրա մոտակա քաղաքը։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսին Քորբիի քաղաքային խորհուրդը մեղավոր էր ճանաչվել այն բանում, որ նա անհոգորեն հղի կանանց ենթարկել էր թունավոր թափոնների ազդեցությանը Բրիտանական պողպատաձուլական կորպորացիայի նախկին պողպատե գործարանի ռեկուլտիվացիայի ժամանակ՝ առաջացնելով բնածին արատներ նրանց երեխաների մոտ[2]։

Դատավորը վճիռ է կայացրել հօգուտ 18 դիմումատուներից 16-ի, որոնցից ամենատարեցը վճռի կայացման պահին 22 տարեկան էր։ Այս որոշումը կարևոր էր, քանի որ այն աշխարհում առաջինն էր, որը հայտնաբերեց, որ օդի աղտոտվածությունը կարող է առաջացնել նման բնածին արատներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզոլիթյան և նեոլիթյան արտեֆակտներ են հայտնաբերվել Քորբիի շրջակայքում, իսկ բրոնզի դարից թվագրվող մարդկային մնացորդներ հայտնաբերվել են 1970 թվականին[3]։

Շրջանի բնակչությունը կազմում է 53174 բնակիչ, որից 49222-ը ապրում է հենց քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ձևավորվել է մեծ մետալուրգիական գործարանի շուրջ, որը գտնվում էր երկաթի հանքավայրի մոտ։ 1950-ական թվականներից այն եղել է պողպատի արտադրության և արտահանման կարևոր կենտրոն։ 1978 թվականին Մարգարետ Թետչերի բարեփոխումների առաջին արդյունքներից մեկը եղել է Քորբիի մետաղագործական գործարանի փակումը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորբիի երկաթուղային կայարանը գտնվում է «Oakham to Kettering Line» գծի վրա։ Կայանով անցնում է «East Midlands Trains» ընկերության (Մելթոն Մոուբրի, ԼեսթերշիրՕկեմ — Քորբի — Սենտ Պանկրաս, Լոնդոն) երթուղին[4]։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթիվեն Ֆրայ, անգլիացի դերասան
  • Ջեք Լյուսեն, անգլիացի երգիչ
  • Ջո Ուիլի, BBC ռադիոկայանի հաղորդավար
  • Ֆիլ Հոուպ, անգլիացի քաղաքական գործիչ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/UK-Cities.html
  2. «Corby council found liable for children's exposure to toxic waste». the Guardian (անգլերեն). 2009 թ․ հուլիսի 29. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2006 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Расписание маршрутов компании «East Midlands Trains»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «Town twinning | Corby». web.archive.org. 2012 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]