Jump to content

Նիկոլաե Չաուշեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաե Չաուշեսկու
 
Կուսակցություն՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն[1]
Կրթություն՝ Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս, Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա[2] և Բուխարեստի տնտեսական հետազոտությունների ակադեմիա[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, cobbler և Ռումինիայի նախագահ
Ծննդյան օր հունվարի 26, 1918(1918-01-26)[3][4][5][…]
Ծննդավայր Սկրոնիչեշտի, Olt County, Ռումինիայի թագավորություն[3]
Վախճանի օր դեկտեմբերի 25, 1989(1989-12-25)[4][5][6][…] (71 տարեկան)
Վախճանի վայր Տըրգովիշտե, Ռումինիա
Թաղված Ghencea Cemetery
Քաղաքացիություն  Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն
Ամուսին Ելենա Չաուշեսկու
Զավակներ Զոյա Չաուշեսկու, Նիկու Չաուշեսկու և Վալենտին Չաուշեսկու
 
Կայք՝ ceausescu.org
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ելենա և Նիկոլաե Չաուշեսկուների գնդակահարումը (դեկտեմբերի 25, 1989)

Նիկոլաե Չաուշեսկու (ռումիներեն՝ Nicolae Ceaușescu, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), հունվարի 26, 1918(1918-01-26)[3][4][5][…], Սկրոնիչեշտի, Olt County, Ռումինիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 25, 1989(1989-12-25)[4][5][6][…], Տըրգովիշտե, Ռումինիա), ռումինացի կոմունիստ քաղաքական գործիչ[13]։

1932 թվականից մասնակցել է Երկրում կոմունիստական վարչակարգի հաստատմանը։ Եղել է Կոմունիստական երիտասարդական միության (ԿԵՄ) անդամ՝ 1933 թվականից, Ռումինիայի կոմկուսի (ՌԿԿ) անդամ՝ 1936 թվականից։ 1939-1940 թվականներին զբաղեցրել է ԿԵՄ Բուխարեստի քաղկոմի քարտուղարի և ՌԿԿ ԿԿ-ին կից երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների կենտրոնական հանձնաժողովի անդամի պաշտոնները։ վաղ տարիքից ընդհատակյա կոմունիստական գործունեությունների համար բազմաթիվ առիթներով ձերբակալվել է։ 1944-1945 թվականներին՝ ԿԵՄ ԿԿ քարտուղար։ 1945 թվականին ընտրվել է ՌԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ 1945-1954-ին կատարել է կուսակցական, պետական ղեկավար աշխատանքներ։ 1952 թվականից դարձել է ՌԿԿԿԿ անդամ, 1954 թվականիցքաղբյուրոյի անդամության թեկնածու և ՌԿԿ ԿԿ քարտուղար (1955 թվականից՝ քաղբյուրոյի անդամ)։ 1965 թվականի մարտին ընտրվել է ՌԿԿ ԿԿ առաջին քարտուղար, հուլիսին՝ գլխավոր քարտուղար։ 1965-1974 թվականներին զբաղեցրել է ՌԿԿ ԿԿ գործկոմի և մշտական նախագահության անդամ։ 1969 թվականի օգոստոսից եղել է ՌԿԿ գլխավոր քարտուղար։ 1967 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՌԱՀ Պետական խորհրդի նախագահ, իսկ 1974 թվականի մարտին՝ ՌԱՀ նախագահ։ Սոցիալիստական գործունեության համար պարգևատրվել է Հանրապետության սոցիալիստական աշխատանքի հերոս (1964), ՌԱՀ հերոս (1971) և Լենինի շքանշանով (1978)։

Համեմատաբար կարճատև խաղաղ կառավարումից հետո, Չաուշեսկուիի վարչակարգը շուտով ձեռք է բերում առավել դաժան և ռեպրեսիվ բնույթ։ Համաձայն որոշ ակնարկների, Չաուշեվսկուիի ստալինիստական վարչակարգը ամենակոշտն էր ողջ սոցիալիստական ճամբարում[14]։ Չաուշեվսկուի գործունեությունը խիստ դաժան էր համարվում նույնիսկ խորհրդային չափանիշներով։ Չէր հանդուրժվում ցանկացած տեսակի ներքին անհամաձայնություն։ Չաուշեվսկուին պատկանող Սեկուրիտատեն համարվում էր աշխարհի ամենադաժան գաղտնի ոստիկանությունը։

1982 թվականին, նպատակադրվելով վճարել Ռումինիայի խոշոր արտաքին պարտքը, Չաուշեսկուն հրամայեց արտահանել երկրի գրեթե ամբողջ գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքը, ինչը հանգեցրեց սննդի, վառելիքի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի կրիտիկական սակավության և խորապես նվազեցրեց երկրի կենսամակարդակը։ Տվյալ քաղաքականության հետևանքով երկրում ծայր առան զանգվածային խռովություններ։

Չաուշեսկուի կառավարման տարիներն ուղեկցվել են նաև անձի պաշտամունքով, ազգայնականությամբ, ընտանեվարությամբ և արտաքին հարաբերությունների շարունակական վատթարացմամբ (նույնիսկ Խորհրդային Միության հետ)։

1989 թվականի դեկտեմբերի 17-ին, Երբ Չաուշեսկուն անվտնագության ուժերին կարգադրեց կրակ բացել Տիմիշոարայում բռնկված հակակառավարական ցույցի մասնակցիների վրա, երկրի կոմունիստական կառավարությունը վերջնականորեն տապալվեց[15]։ Ռեժիմի դեմ պայքարը հետագայում ձեռք բերեց զանգվածային բնույթ՝ հասնելով մինչև մայրաքաղաք Բուխարեստ[16]։ Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ողջ Ռումինիայում զոհվածների թիվը գերազանցեց 1000-ը[17]։ Հաջորդ օրը ռումինական բանակն անցավ համաժողովրդական շարժման կողմը։ Չաուշեսկուն կնոջ՝ Ելենա Պետրեսկուի հետ փորձեց ուղղաթիռով հեռանալ մայրաքաղաքից, սակայն ճանապարհին ամուսինները գերեվարվեցին զինված ուժերի կողմից։ Զինվորական հատուկ տրիբունալի կողմից դեկտեմբերի 25-ին անցկացվեց հապշտապ դատավարություն՝ Չաուշեսկուին մեղադրելով սեփական ժողովրդի ցեղասպանության, ժողովրդի և պետության դեմ զինված հարձակման, ազգային ինստիտուտների վերացման և երկրի տնտեսության թուլացման (սաբոտաժի) մեջ[17][18]։ Չաուշեսկուն ոչ միայն չընդունեց իր դեմ առաջադրված մեղադրանքները, այլ նաև չճանաչեց դատարանի լեգիտիմությունը։ Ընդամենը մեկ ժամ տևած դատավարության արդյունքում Չաուշեսկուն և իր կինը դատապարտվեցին մահապատժի։ Նույն օրը, մի քանի բարձրաստիճան զինվորականների և հարյուրավոր կամավորականների կողմից Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուները գնադկահարվեցին[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.washingtonpost.com/archive/politics/1989/12/26/ceausescu-ruled-with-an-iron-grip/6703726a-bc5f-4565-acd3-45fccd82492d/
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.capital.ro/adevaruri-nestiute-despre-nicolae-ceausescu-ce-salariu-avea-fost.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Чаушеску Николае // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. Ceausescu er fratatt St. Olav // AftenpostenSchibsted Media, 1989. — ISSN 0804-3116; 0807-2027
  8. Real Decreto 1282/1979, de 21 de mayo, por el que se concede el Collar de la Orden del Mérito Civil al excelentísimo señor Nicolae Ceaucescu, Presidente de la República Socialista de Rumania (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 1979. — Iss. 132. — P. 12245. — ISSN 0212-033X
  9. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  10. Anfragebeantwortung 10542/AB XXIV. GP (գերմ.) / Hrsg.: Österreichisches Parlament — 2012. — S. 277. — 2038 p.
  11. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
  12. https://www.lexpress.fr/monde/europe/nicolae-ceausescu-toujours-distingue-par-l-universite-francaise_840284.html
  13. Behr, E. (1991). Kiss the hand you cannot bite: the rise and fall of the Ceausescus. London: Hamish Hamilton.
  14. «Ծնվելով ու մահանալով Ռումինիայում, հոկտեմբեր, 1986՝ կերտելով պատմությունը 1989-ին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  15. [https://www.britannica.com/biography/Nicolae-Ceausescu Nicolae Ceaușescu. President of Romania, «Encyclopædia Britannica»
  16. Ratesh, N. (1991). Romania: The Entangled Revolution. Praeger Publishers.
  17. 17,0 17,1 ««27 տարի առաջ այս օրը գնդակահարվեցին Չաուշեսկու ամուսինները»». «Hayastan24». 2016 թ․ դեկտեմբերի 25.
  18. http://www.biography.com/people/nicolae-ceausescu-38355
  19. Boyes, Roger (2009 թ․ դեկտեմբերի 24). «Ceausescu looked in my eyes and he knew that he was going to die». The Times. London.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Չաուշեսկու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 676