Նեմանյա Վիդիչ
Նեմանյա Վիդիչ սերբական կիրիլիցա՝ Немања Видић | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | սերբ | ||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Մականուն | Վիդա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 21, 1981[2][3] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուժիցե, Հարավսլավիա | ||
Հասակ | 189 սմ[1] | ||
Քաշ | 84 կգ[1] | ||
Դիրք | Պաշտպան | ||
Համար | 15 | ||
Պատանեկան կարիերա | |||
1989-1993 1994–1996 1996-2000 |
Եդինստվո (Ուժիցե) Սլոբոդա (Ուժիցե) Ցրվենա Զվեզդա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2000-2004 2000-2001 2004-2006 2006-2014 2014-2016 |
Ցրվենա Զվեզդա → Սպարտակ (Սուբոտնիցա) Սպարտակ (Մոսկվա) Մանչեսթեր Յունայթեդ Ինտեր |
67 (12) 27 (6) 39 (4) 211 (15) 10 (1) | |
Ազգային հավաքական | |||
2002 2002-2006 2006-2011 |
Հարավսլավիա Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա |
3 (0) 17 (1) 36 (1) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նեմա՛նյա Վի՛դիչ (սերբ.՝ Немања Видић, սերբական արտասանությամբ՝ ně̞maɲa v̞ǐːditɕ, հոկտեմբերի 21, 1981[2][3], Ուժիցե, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, եղել է անգլիական Մանչեսթեր Յունայթեդ թիմի ավագ, Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեմանյա Վիդիչը ծնվել է պղնձաձուլական գործարանի նախկին աշխատող Դրագոլյուբի և բանկի ծառայող Զորայի ընտանիքում։ Սկսել է զբաղվել ֆուտբոլով 7 տարեկանից։ Ավագ եղբայր Դուշանի հետ Նեմանյան մարզվում էր տեղական «Եդինստվո Ուժիցե» ակումբում։ Վիդիչն արագ առաջադիմում էր և արդեն 12 տարեկանում տեղափոխվեց մեկ այլ՝ «Սլոբոդա» (Ուժիցե) ակումբ[4][5]։ Նրա վաղ պատանեկության տարիներին բռնկվեց Հարավսլավական պատերազմը, որի ընթացքում նրա ընտանիքը մշտական ռմբակոծությունների պայմաններում ապրում էր վախի մթնոլորտում[6]։
«Ցրվենա Զվեզդա» և «Սպարտակ» Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկուս ու կես տարի անց, 15-ամյակից քիչ առաջ Վիդիչը պայմանագիր կնքեց «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ պատանեկան կարգավիճակով[6]։ 2000 թվականից սկսեց հանդես գալ պրոֆեսիոնալ մակարդակով՝ վարձավճարով անցկացնելով 2000/2001 մրցաշրջանը «Սպարտակ Սուբոտնիցա» ակումբում։ Արդեն հաջորդ մրցաշրջանում նա վերադարձավ «Ցրվենա Զվեզդա», ուր արագ տեղ գրավեց հիմնական կազմում և սկսեց հաճախակի հանդես գալ Հարավսլավիայի առաջնությունում։ 2001/02 թվականներին «Ցրվենա Զվեզդայի» հետ Վիդիչը նվաճեց Հարավսլավիայի գավաթը[7][8]։ Շատ չանցած Վիդիչը նշանակվեց թիմի ավագ։ «Ցրվենա Զվեզդայում» իր ավագության 3 տարիների ընթացքում Վիդիչը 67 խաղում խփեց 12 գոլ և հանդիսավոր ավարտեց իր կարիերան սերբական ակումբում՝ առաջնորդելով թիմին կրկնակի հաղթանակի (հաղթանակներ առաջնությունում և Սերբիայի ու Չեռնոգորիայի գավաթում 2004 թվական)։
2004 թվականի հուլիսին Վիդիչը տեղափոխեց ռուսական Պրեմիեր լիգայի «Սպարտակ» ակումբ[4][9]։ Տեղափոխության արժեքը չհրապարակվեց, սակայն ըստ որոշ աղբյուրների Վիդիչը դարձավ ամենաթանկ պաշտպանը Ռուսական Պրեմիեր լիգայի պատմության մեջ[10]։
«Մանչեսթեր Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկովյան «Սպարտակում» 2 մրցաշրջան անցկացնելուց հետո Վիդիչը տեղափոխվեց անգլիական Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ։ «Յունայթեդը» տաղանդավոր սերբ պաշտպանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել էր դեռևս 2003 թվականի ամռանը[11], բայց տեղափոխությունը կայացավ միայն երկուս ու կես տարի անց՝ 2006 թվականի հունվարի 5-ին։ Գործարքի արժեքը կազմում էր 7 միլիոն ֆունտ[12]։ Նոր ակումբում ստանալով «15» համարի մարզաշապիկը՝ Վիդիչն առաջին անգամ խաղաց «Յունայթեդի» կազմում 2006 թվականի հունվարի 25-ին Լիգայի գավաթի պատասխան կիսաեզրափակիչ հանդիպմանը՝ ընդդեմ «Բլեքբեռն Ռովերսի»՝ փոխարինելով Ռուդ վան Նիստելռոյին խաղի վերջին րոպեներին։ Յունայթեդը հաղթանակ տարավ 2-1 հաշվով[13][14]։
2006/07 մրցաշրջանում Վիդիչը հաստատուն կերպով տեղ նվաճեց հիմնական կազմում, կենտրոնում ամուր հանգույց կազմելով Ռիո Ֆերդինանդի հետ, ով հետագայում դարձավ անգլիական ֆուտբոլի ուժեղագույններից մեկը[9][15][16]։ 2006/07 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայում անցկացրեց 25 հանդիպում և ակումբի հետ նվաճեց չեմպիոնական մեդալներ[17][18]։
«Յունայթեդի» կազմում առաջին գոլը Վիդիչը խփեց 2006 թվականի հոկտեմբերի 14-ին «Ուիգանի» դեմ խաղում, որը «կարմիր սատանաները» հաղթեցին 3-1 հաշվով[19]։ Նոյեմբերի 4-ին Վիդիչը կրկին աչքի ընկավ գոլով, այս անգամ արդեն «Պորտսմուտի» դարպասին։ Դա Վիդիչի առաջին գոլն էր «Օլդ Թրաֆորդում»։ Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[20]։ Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին գոլը Նեմանյան խփեց դեկտեմբերի 6-ին «Բենֆիկայի» դեմ խմբային խաղում, այդ հանդիպումը լոնդոնյան ակումբը հաղթեց 3-1 հաշվով[21]։
Երկար ժամանակ Վիդիչը համարվում էր անգլիական Պրեմիեր լիգայի և Եվրոպայի լավագույն պաշտպաններից մեկը[15][22]։ Վիդան, ինչպես անվանում էին նրան թիմակիցները[23][24], առանձնանում էր բացառիկ ֆիզիկական տվյալներով՝ կարողանալով խաղալ գլխով պաշտպանությունում, նաև հարձակման գծում ստանդարտ իրադրություններում, ինչպես և իր անվեհերությամբ[23][25][26][27][28][29]։ Այդ կարողությունների շնորհիվ Նեմանյան մեծ սեր և պաշտամունք ձեռք բերեց «Յունայթեդի» երկրպագուների շրջանում[25][30][31][32] և խաղային որակների նմանության համար հաճախ էր համեմատվում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Սթիվ Բրյուսի հետ[23][33]։
2007 թվականին Նեմանյան նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ երկարաձգելով այն մինչև 2012 թվականը[34]։ 2007/08 մրցաշրջանում Վիդիչը կրկին դարձավ Անգլիայի չեմպիոն[35]։ Սերբ պաշտպանը թիմի կազմում էր 2008 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելով լոնդոնյան «Չելսիին»[36]։ Եվրոպական չեմպիոնների գավաթը դարձավ Վիդիչի առաջին եվրոպական գավաթը։ 2007/08 մրցաշրջանում Վիդիչն անցկացրեց 32 խաղ առաջնության ընթացքում և խփեց մեկ գոլ[37]։ 2010 թվականի օգոստոսին Նեմանյան նոր պայմանագիր կնքեց մանչեսթերյան ակումբի հետ՝ ժամկետը երկարաձգելով մինչև 2014 թվականի հունիս[38]։
2010 թվականի սեպտեմբերին Վիդիչը նշանակվեց ժամանակավոր, իսկ 2011 թվականի փետրվարին (Գարի Նևիլի կարիերայի ավարտից հետո) «Մանչեսթեր Յունայթեդի» մշտական ավագ[39][40]։ 2010/11 մրցաշրջանում ճանաչվեց Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ[41]։ 2011 թվականի դեկտեմբերին «Բազելի» դեմ խաղում Վիդիչն ստացավ ծնկի ջլի վնասվածք և շարքից դուրս եկավ կես տարով[42]։ Ֆուտբոլիստը վերադարձավ դաշտ 2012 թվականի օգոստոսին, սակայն 2 ամիս կրկին չխաղաց աջ ոտքի ծնկի մակակորության վիրահատության պատճառով[43]։ Կրկին վերադարձավ դաշտ 2011-ի դեկտեմբերին և անցկացրեց իր 250-րդ խաղը «կարմիր սատանաների» մարզաշապիկով[44]։ 2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ ակումբն ու ֆուտբոլիստը որոշել են չերկարաձգել պայմանագիրը[45]։
«Ինտեր» (Միլան)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 5-ին Նեմանյան Վիդիչը պայմանագիր կնքեց իտալական «Ինտեր» ակումբի հետ[46]։ Մրցաշրջանի սկզբին Վիդիչն «Ինտերի» մեկնարկային կազմի խաղացող էր, սակայն Ռոբերտո Մանչինիի՝ մարզիչ նշանակվելուց հետո կորցրեց տեղը հիմնական կազմում։ Չնայած դրան՝ 2015 թվականի հունվարի 11-ին Նեմանյան խփեց իր առաջին գոլը «սև-երկնագույնների» կազմում՝ նվաճելով «Ջենոայի» դարպասը։ 2015/16 մրցաշրջանում Վիդիչը ոչ մի խաղի չմասնակցեց և 2016 թվականի հունվարի 19-ին լուծարեց պայմանագիրն ակումբի հետ[47]։
2016 թվականի հունվարի 29-ին Վիդիչը հայտարարեց գործունեության ավարտի մասին[48]։
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիդիչը Հարավսլավիայի երիտասարդական հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 2002 թվականի հոկտեմբերի 12-ին Անգլիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում (մինչև 21 տարեկան)[4][49]։ Նեմանյան Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականի «հայտնի քառյակի» անդամներից մեկն էր[50] Մլադեն Կրստաիչի, Իվիցա Դրագուտինովիչի և Գորան Գավրանչիչի հետ միասին, որոնք 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 10 խաղում ընդամենը 1 գոլ էին բաց թողել՝ ռեկորդ սահմանելով ընդունած գոլերի նվազագույն քանակով։ Վիդիչը մեծ դեր է խաղացել ընտրական փուլի Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ հանդիպման ժամանակ։ Սերբիա և Չեռնոգորիան հաղթեց 1-0 հաշվով և ապահովեց իր մասնակցությունն աշխարհի առաջնությանը՝ չնայած հանդիպման ավարտից 5 րոպե առաջ Վիդիչն ստացավ կարմիր քարտ[4]։ Նեմանյան բաց թողեց Սերբիա և Չեռնոգորիայի առաջին խաղն առաջնության ժամանակ ընդդեմ Նիդերլանդների հավաքականի ընտրական փուլում կարմիր քարտի պատճառով[51], իսկ 2006 թվականի հունիսի 12-ին սերբը մարզումների ժամանակ ձախ ծնկի վնասվածք ստացավ, որի արդյունքում բաց թողեց 2006 թվականի աշխարհի առաջնության մնացած բոլոր հանդիպումները[52]։
Առաջնության ավարտից հետո Վիդիչը շարունակեց խաղալ ազգային հավաքականի կազմում, այդ ժամանակ արդեն՝ Սերբիայի անկախ հանրապետության։ Հոկտեմբերի 11-ին, այն բանից հետո, երբ նրա հավաքականը ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ, դուրս մնաց Եվրոպայի առաջնության մրցաշարից, իսկ Վիդիչը, որն այդ խաղում չիրացրեց 11 մետրանոցը, որոշեց ավարտել կարիերան ազգային հավաքականի կազմում[53]։
Գոլեր հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Խաղի արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 2005 օգոստոսի 15 | Դինամո, Կիև, Ուկրաինա | Լեհաստան | 3:2 | 3:2 | Վալերի Լոբանովսկու հուշամրցաշար |
2 | 2006 նոյեմբերի 15 | Ցրվենա Զվեզդա, Բելգրադ, Սերբիա | Նորվեգիա | 1:0 | 1:1 | Ընկերական խաղ |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հուլիսի 17-ին Վիդիչն ամուսնացավ Բելգրադի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Անա Իվանովիչի հետ (չշփոթել համանուն սերբ թենիսիստուհու հետ)։ Զույգն ունի երեք որդի՝ Լուկան, Ստեֆանը և Պետարը[54][55]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերբիա և Չեռնոգորիայի առաջին լիգայի չեմպիոն, 2004
- Ֆուտբոլի Հարավսլավիայի գավաթակիր, 2002
- Ֆուտբոլի Սերբիա և Չեռնոգորիայի գավաթակիր, 2004
- Ընդհանուր՝ 3 տիտղոս
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, 2005
- Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն (5), 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13
- Ֆուտբոլային լիգայի գավաթակիր (3), 2006, 2009, 2010
- ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 2008
- Անգլիայի սուպերգավաթի մրցանակակիր (5), 2007, 2008, 2010, 2011, 2013
- Աշխարհի ակումբային մրցաշարի չեմպիոն, 2008
- Ընդհանուր՝ 15 տիտղոս
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերբիայի տարվա ֆուտբոլիստ(2), 2005, 2008
- Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խաղացող (2), 2008/09, 2010/11
- Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող, 2009 հունվար
- Ներառվել է ՊՖԱ վարկածով «տարվա հավաքականի» կազմում (4), 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11
- Ներառվել է FIFPro վարկածով «տարվա հավաքականի» կազմում (2), 2009, 2011
- Սըր Մեթ Բասբիի անվան տարվա լավագույն խաղացող, 2009
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ[56] | Եվրագավաթներ[57] | Այլ[58] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Սպարտակ (Սուբոտնիցա) (վարձավճար) |
2000/01 | 27 | 6 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 27 | 6 |
Ընդհանուր | 27 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 6 | |
Ցրվենա Զվեզդա | 2001/02 | 22 | 2 | 5 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 29 | 2 |
2002/03 | 25 | 5 | 4 | 1 | 6 | 0 | 0 | 0 | 35 | 6 | |
2003/04 | 20 | 5 | 5 | 0 | 6 | 3 | 0 | 0 | 31 | 8 | |
Ընդհանուր | 67 | 12 | 14 | 1 | 14 | 3 | 0 | 0 | 95 | 16 | |
Սպարտակ (Մոսկվա) | 2004 | 12 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 2 |
2005 | 27 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 2 | |
Ընդհանուր | 39 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 4 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2005/06 | 11 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 15 | 0 |
2006/07 | 25 | 3 | 5 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 38 | 4 | |
2007/08 | 32 | 1 | 3 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 45 | 1 | |
2008/09 | 34 | 4 | 8 | 0 | 9 | 1 | 4 | 2 | 55 | 7 | |
2009/10 | 24 | 1 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 33 | 1 | |
2010/11 | 35 | 5 | 2 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 47 | 5 | |
2011/12 | 6 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 10 | 0 | |
2012/13 | 19 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 23 | 1 | |
2013/14 | 25 | 0 | 2 | 1 | 6 | 1 | 1 | 0 | 34 | 2 | |
Ընդհանուր | 211 | 15 | 29 | 1 | 52 | 3 | 8 | 2 | 300 | 21 | |
Ինտեր Միլան | 2014/15 | 23 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 28 | 1 |
2015/16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 23 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 1 |
Ամբողջ կարիերայում | 367 | 38 | 45 | 2 | 71 | 6 | 8 | 2 | 491 | 48 |
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիայի ազգային հավաքական | ||
---|---|---|
Տարի | Փոխանցումներ | Գոլեր |
2002 | 3 | 0 |
2003 | 3 | 0 |
2004 | 3 | 0 |
2005 | 9 | 1 |
2006 | 4 | 1 |
2007 | 5 | 0 |
2008 | 9 | 0 |
2009 | 8 | 0 |
2010 | 9 | 0 |
2011 | 3 | 0 |
Ընդամենը | 56 | 2 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Խաղացողի անձնագիր. Նեմանյա Վիդիչ» (անգլերեն). Premier League. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Նեմանյա Վիդիչի էջ». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Rođen za Mančester». Glas javnosti (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2013-09-30-ին. Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Moreton, Cole (2011 թ․ հուլիսի 30). «'Fergie? Mellowed? I've seen the hairdryer myself a few times': Nemanja Vidic on facing Alex Ferguson in full fury». Daily Mail. Վերցված է 2011 թվական հուլիսի 30-ին.
- ↑ VIDIĆ (Nemanja Vidić). Footballdatabase.com.
- ↑ Yugoslavia Cup 2001/02. Rec.Sport.Soccer Statistics Foundation.
- ↑ 9,0 9,1 Նեմանյա Վիդիչի կենսագրությունը ManUtd.com.
- ↑ «Spartak swoop for Vidic». UEFA.com. Union of European Football Associations. 2004 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29-ին.
- ↑ Nada Grkinic. Vidic boosts Man Utd hope. BBC Sport. 04.06.2003.
- ↑ «Oliver Kay. United clear to sign Vidic but mystery surrounds fee. Times Online. 28.12.2005». Արխիվացված է օրիգինալից 2005-12-30-ին. Վերցված է 2015-04-18-ին.
- ↑ Vidic makes reserves appearance. BBC Sport. 27.01.2006.
- ↑ Man Utd 2-1 Blackburn (3-2 agg). BBC Sport. 25.01.2006.(չաշխատող հղում)
- ↑ 15,0 15,1 Paul Fletcher. How Man Utd ousted Chelsea. BBC Sport. 06.05.2007.
- ↑ Alan Hansen’s column. BBC Sport. 05.06.2007.
- ↑ Man Utd season’s appearances and scorers summary. StretfordEnd.co.uk.
- ↑ Man Utd secure Premiership title. BBC Sport. 06.05.2007.
- ↑ Jonathan Stevenson. Wigan 1-3 Man Utd. BBC Sport. 14.10.2006.
- ↑ Paul Fletcher. Man Utd 3-0 Portsmouth. BBC Sport. 14.11.2006.
- ↑ Sam Lyon. Man Utd 3-1 Benfica. BBC Sport. 06.12.2006.
- ↑ Fergie hails stalwart Vidic. Sky Sports.
- ↑ 23,0 23,1 23,2 Vida delight at killer blow. Manutd.com. 15.09.2007.
- ↑ Vida wants Pompey fillip. Manutd.com. 12.08.2007.
- ↑ 25,0 25,1 Report: Everton 0 United 1. Manutd.com. 15.09.2007.
- ↑ «Half-time report - Top of the class. ESPN». Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին. Վերցված է 2015-04-18-ին.
- ↑ «Eurosport.com's 2006 top 10 prospects. Eurosport». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Champions League - Champions League team of the year. Eurosport.
- ↑ Review: Nemanja Vidic. Manutd.com.
- ↑ Vidic on cult status. Manutd.com. 23.01.2007.
- ↑ Vidic Loving Life At United. Eurosport.
- ↑ Warrior Vidic set goals target. Manutd.com. 21.09.2007.
- ↑ Iron men. TimesOnline.co.uk.
- ↑ Vidic signs new Man Utd contract. BBC Sport. 08.11.2007.
- ↑ Phil McNulty. Phil Wigan 0-2 Man Utd. BBC Sport. 11.05.2008.
- ↑ Phil McNulty. Man Utd earn dramatic Euro glory. BBC Sport. 22.05.2008.
- ↑ Man Utd season’s appearances and scorers summary. StretfordEnd.co.uk.
- ↑ [1] Nemanja Vidic signs four-year contract extension with Manchester United
- ↑ Bostock, Adam (2010 թ․ սեպտեմբերի 13). «Neville replaced as Reds skipper» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Neville retires» (անգլերեն). ManUtd.com. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Видич и Фергюсон - лучшие в премьер-лиге по итогам сезона
- ↑ Фергюсон подтвердил, что Видич выбыл до конца сезона
- ↑ Капитан "Манчестер Юнайтед" Видич выбыл из строя на два месяца
- ↑ Видич записал в свой актив 250-й матч за "Манчестер Юнайтед"
- ↑ Видич покинет "Манчестер Юнайтед" по окончании сезона
- ↑ Վիդիչը պաշտոնական պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ
- ↑ Նեմանյա Վիդիչը հեռացավ «Ինտերից»
- ↑ Վիդիչն ավարտեց կարիերան
- ↑ Wright-Phillips saves England. BBC Sport. 06.09.2002.
- ↑ Vidic completes Man Utd transfer. BBC Sport. 05.01.2006.
- ↑ Banned Vidic vows to help Serbia. BBC Sport. 06.06.2006.
- ↑ Injured Vidic out of tournament. BBC Sport. 13.06.2006.
- ↑ «Видич завершил карьеру в сборной». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Lawrence, Amy (2006 թ․ նոյեմբերի 26). «Profile: Nemanja Vidic». The Observer. London. Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Nemanja Vidić – Biografija». nemanjavidic.com. 2005 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Հարավսլավիայի գավաթ, Սերբիայի գավաթ, Ռուսաստանի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ.
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
- ↑ Անգլիայի սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական էջ Sky Sports կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի անձնական էջը Goal.com կայքում Արխիվացված 2015-04-17 Wayback Machine (անգլ.)
- Ֆուտբոլիստի անձնական էջը Արխիվացված 2015-06-12 Wayback Machine Inter.it կայքում (իտալ.)
- Ֆուտբոլիստի անձնական էջը soccerbase.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմանյա Վիդիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սերբիայում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ