Նայիմ Ֆրաշերի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրաշերի
Նայիմ Ֆրաշերի Naim Frashëri | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1846[1][2] |
Ծննդավայր | Ֆրաշեր, Ioannina Eyalet, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 20, 1900[1][2] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] |
Գերեզման | Ֆրաշեր |
Գրական անուն | D. Keto |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ, լրագրող, քաղաքական գործիչ և պատմաբան |
Լեզու | հունարեն, ալբաներեն, պարսկերեն և թուրքերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Teqe of Frashër? և Զոսիմայա դպրոց |
Ստեղծագործական շրջան | 1881-1923 |
Ժանրեր | քնարերգություն |
Գրական շարժումներ | Ռոմանտիզմ, սուֆիական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Սկանբերգի պատմություն» և «Կերբելա» |
Ազգականներ | Midhat Frashëri? և Ali Sami Yen? |
Naim Frashëri Վիքիպահեստում |
Նայիմ Ֆրաշերի (ալբ․՝ Naim Frashëri, մայիսի 25, 1846[1][2], Ֆրաշեր, Ioannina Eyalet, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 20, 1900[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3]), ալբանացի բանաստեղծ ու արձակագիր, ալբանական վերածննդի վաստակավոր գործիչ։ Ճանաչված է որպես Ալբանիայի ժողովրդական բանաստեղծ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նայիմ Ֆրաշերին ծնվել է Ալբանիայի հարավում գտնվող Ֆրաշերի գյուղում։ Տասը տարեկանից նա գրում էր բանաստեղծություններ։ 1865 թվականին ընտանիքով տեղափոխվում է Յանինա, որտեղ ընդունվում է հունական ուսումնարան։ Այնտեղ դասավանդումն իրականացվում էր ֆրանսիական լուսավորական գաղափարներով[5]։ Այստեղ նա սովորում է նաև գրել պարսկերեն բանաստեղծություններ (առաջին անգամ հրատարակվել են Ստամբուլում՝ 1885 թվականին)։ Ուսումնարանում նա սովորում է հունարեն, ֆրանսերեն, իտալերեն[6]։ Հայրենիք վերադարձել է եղբոր՝ Աբդուլ Ֆրաշերիի հետ, մասնակցել է Պրիզրենի լիգայի պատերազմում, Օսմանյան կառավարության օժանդակությամբ ստեղծված ալբանական ժողովրդական կազմակերպության կազմում։ Վերջինս հետագայում հակամարտության մեջ է մտնում Ստամբուլի իշխանությունների հետ։ Այն ավարտվում է կազմակերպության սատարողների ձերբակալությամբ։
1882 թվականին Նայիմ Ֆրաշերին լքում է Ալբանիան և հեռանում Թուրքիա, որտեղ Օսմանյան կայսրության կառավարության անդամություն է ստանում։ Սակայն նա չի դադարում աշխուժորեն մասնակցել ալբան ժողովրդի հասարարակական-քաղաքական և մշակութային կյանքին։
Ֆրաշերին հրատարակում է գրքեր, սակայն դրանցում որպես հեղինակ նշվում է կեղծանվամբ[6]։ Նայիմ Ֆրաշերին գրել է հունարեն հայրենասիրական բանաստեղծություն՝ «Ալբանների իրական ցանկությունը», մասնակցություն է ունեցել ալբանական ազգային դպրոցների բացմանը։ Հեղինակել է դասագրքեր, այբբենարաններ, ընթերցանության ձեռնարկներ[7], թարգմանել Հոմերոսի «Իլիականը»[8], Ժան դը Լաֆոնտենի առակները, գրել է հոդվածներ դիդակտիկայի և իսլամական պրակտիկայի մասին։
1898 թվականին հրատարակվում են Նայիմ Ֆրաշերիի ամենահայտնի բանաստեղծությունները՝ «Սկանբերգի պատմություն» և «Կերբելա»։ ԽՍՀՄ տարիներին բազմացվել և տարածվել են դրանց ռուսերեն թարգմանությունները՝ Էմիլիա Ալեքսանդրովայի, Դավիդ Սամոյլովի և Տատյանա Սկորիկովայի կողմից[9]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նայիմ Ֆրաշերին գրել է քսաներկու մեծ աշխատություններ՝ թուրքերեն, հունարեն, ալբաներեն, պարսկերեն լեզուներով։ Առաջին շրջանի հայրենասիրական բանաստեղծությունների վրա զգալի ազդեցություն է թողել պարսից, ինչպես նաև՝ ֆրանսիական գրականությունը։ Մինչդեռ իր ամբողջ ստեղծագործական ճանապարհը զուգակցվում էր սուֆիական պանթեիզմով, որը հաստատում էր Աստծո գոյությունը, աստվածային եղեկությունն ու ներկայությունը կենդանի ու անկենդան բնության մեջ։
- Kavâid-i farisiyye dar tarz-i nevîn (հայ. Պարսկերենի քերականություն), Ստամբուլ, 1871
- Ihtiraat ve kessfiyyat (հայ. Изобретения и открытия), Ստամբուլ, 1881
- Fusuli erbea (հայ. Տարվա եղանակներ), Ստամբուլ, 1884
- Tahayyülat (հայ. Հույսեր), Ստամբուլ, 1884
- Bagëti e Bujqësi (հայ. Նախիրներ և հացահատիկ), Բուխարեստ, 1886
- E këndimit çunavet (հայ. Տղաների ընթերցանության ցանկ), Բուխարեստ, 1886
- Istori e përgjithshme për mësonjëtoret të para (հայ. Առաջին կուրսի ընդհանուր պատմություն), Բուխարեստ, 1886
- Vjersha për mësonjëtoret të para (հայ. Առաջին պոեզիա), Բուխարեստ, 1886
- Dituritë për mësonjëtoret të para (հայ. Առաջին կուրսի ընդհանուր գիտելիքներ), Բուխարեստ, 1886
- O alithis pothos ton Skypetaron (հայ. Ալբանների իրական ցանկություն), Բուխարեստ, 1886
- Luletë e Verësë (հայ. Ամռան գույներ), Բուխարեստ, 1890
- Mësime (հայ. Պարապմունքներ), Բուխարեստ, 1894
- Parajsa dhe fjala fluturake (հայ. Դրախտ և թռչող աշխարհ), Բուխարեստ, 1894
- Gjithësia (հայ. Տիեզերք), Բուխարեստ, 1895
- Fletore e bektashinjët (հայ. Բեքթաշի գրառումներ), Բուխարեստ, 1895
- O eros (հայ. Սեր), Ստամբուլ, 1895
- Iliadh' e Omirit (հայ. Հոմերոսի Իլիական), Բուխարեստ, 1896
- Istori e Skënderbeut (հայ. Սկանդերբեգի պատմություն), Բուխարեստ, 1898
- Qerbelaja (հայ. Կերբելա), Բուխարեստ, 1898
- Istori e Shqipërisë (հայ. Ալբանիայի պատմություն), Սոֆիա, 1899
- Shqipëria (հայ. Ալբանիա), Սոֆիա, 1902
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 Фрашери Наим // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Who popular». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ Նայիմ Ֆրաշերի, կենսագրություն(ռուսերեն)
- ↑ 6,0 6,1 Նայիմ Ֆրաշերի, կենսագրություն Արխիվացված 2012-02-02 Wayback Machine (անգլերեն)
- ↑ Европейская поэзия девятнадцатого века; Библиотека Всемирной Литературы, серия вторая, том 85. — М։ Художественная литература, 1977. — 928 с.
- ↑ studymode.com - Naim Frasheri
- ↑ «Московская Городская Организация Союза Писателей России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Европейская поэзия девятнадцатого века; Библиотека Всемирной Литературы, серия вторая, том 85. — Москва։ Художественная литература, 1977. — С. 928.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայիմ Ֆրաշերի» հոդվածին։ |
|