Ետոն Քելմենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ետոն Քելմենդի
Ետոն Քելմենդի
Ծնվել էնոյեմբերի 27, 1978(1978-11-27) (45 տարեկան)
ԾննդավայրԿոսովոն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ
Քաղաքացիություն Կոսովո
ԿրթությունՊրիշտինայի համալսարան և Vrije Universiteit Brussel?
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններպոստմոդեռնիստական գրականություն
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԱշխատավայրAAB University?
Изображение автографа
 Jeton Kelmendi Վիքիպահեստում

Ետոն Քելմենդի (նոյեմբերի 27, 1978(1978-11-27), Պեչ, ՀՍՖՀ), ալբանացի գրող, բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականին Կոսովոյի Պեյա քաղաքում։ Սկզբնական կրթությունը հայրենի քաղաքում ստանալուց հետո ուսումը շարունակել է Պրիշտինայի համալսարանում, որտեղ զանգվածային հաղորդակցության լիցենզավորված դիպլոմ է ստացել։ Այնուհետև ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում՝ մասնագիտանալով միջազգային անվտանգություն մասնագիտության մեջ։ Դիվանագիտության մագիստրոսի աստիճան ստանալուց հետո՝ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով Անվտանգություն քաղաքականության դոկտորի գիտական աստիճան։ Տարիներ շարունակ գրել է պոեզիա, արձակ, էսսեներ ու պատմվածքներ։ Մշակութային ու քաղաքական թեմաներով, մասնավորապես միջազգային հարաբերությունների վերաբերյալ իր հոդվածներով աշխատակցում է տարբեր լրատվամիջոցների՝ Ալբանիայում և Բելգիայում։ Ետոն Քելմենդին Կոսովոյում ճանաչում ձեռք բերեց իր առաջին՝ «Խոստումների դարը» գրքի հրատարակումից հետո՝ 1999 թվականին։ Դրան հետևեցին նրա մյուս գրքերը։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են 22 լեզուներով ու տպագրվել բազմաթիվ միջազգային գրական անթոլոգիաներում։ Նա Եվրոպայում ամենահայտնի ու ամենաշատը թարգմանված ալբան բանաստեղծն է։ Ըստ մի շարք ականավոր գրաքննադատների՝ նրա ստեղծագործությունն իր տեղն ունի ալբանական մոդեռն պոեզիայում։ Նրա ստեղծագործության մասին շատ էսսեներ են գրել տարբեր բանաստեղծներ ու գրականագետներ՝ նրան եվրոպական մեծ գրողի համարում տալով։ Նա պոեզիայի մի շարք միջազգային ակումբների անդամ է և տպագրվում է բազմաթիվ միջազգային գրական հանդեսներում, հատկապես անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն։ Նրա գրական որոնումների առանցքը կազմում են բանաստեղծական արտահայտչականությունն ու գրական տեքստի ոչ բացահայտ ուղերձների ուսումնասիրությունը։ Առանձնակի աչքի է ընկնելով սիրային քնարերգություն ժանրում՝ նա հավասարապես գրում է նաև էլիպտիկ, մետաֆորներով ու սմվոլիզմով հարուստ բանաստեղծություններ։ Քելմենդին Կոսովոյի ազատություն համար 1998-1999 թվականներին մղված պատերազմի վետերան է։ Ապրում և աշխատում է Բրյուսելում (Բելգիա

Տպագրված գրքերը`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խոստումների դարը» (1999 թ., պոեզիա)[1]
  • «Լռությունից այն կողմ» (2002 թ., պոեզիա)
  • «Եթե այս է վաղը» (2004 թ., պոեզիա)
  • Ների՛ր ինձ, ի՛մ հայրենիք» (2005 թ., պոեզիա)
  • «Որտեղ են գնում ժամանողները» (2007 թ., պոեզիա)
  • «Դու գալիս ես քամու հետքերին» (2008 թ., պոեզիա)
  • «Ժամանակ ունենալու ժամանակ» (2009 թ., պոեզիա)[2]
  • «Շրջիկ մտքերը» (2010 թ., պոեզիա)[3]
  • «Ոգու մկրտությունը» (2012 թ., պոեզիա)
  • «Ես անվանում եմ մոռացված իրերը» (2013 թ., պոեզիա)

Պիեսներ`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տիկին Խոսք», 2007 թ.[4]
  • «Պիես և հակապիես», 2011 թ.

Քաղաքական ուսումնասիրությունները`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ԵՄ առաքելությունը Կոսովոյում` նրա անկախացումից հետո», 2010 թ., ԱՄՆ
  • «Փորձառություն վատ ժամանակները», 2011 թ., Պրիշտինա, Կոսովո
  • «ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաքելությունները. համագործակցություն և մրցակցություն», 2012 թ., Տիրանա, Ալբանիա

Միջազգային մրցանակները`[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոֆեսիոնալ լրագրողների եվրոպական ասոցիացիայի անդամ (Բրյուսել, Բելգիա)
  • Գիտության, արվեստի և գրականության Եվրոպական Ակադեմիայի անդամ (Փարիզ, Ֆր.)
  • Ուկրաինայի բարձրագույն կրթության ակադեմիայի անդամ (Կիև, Ուկրաինա)
  • Միջազգային ՊԵՆ ակումբի անդամ, (Բրյուսել, Բելգիա)
  • Ուկրաինայի գիտությունների և բարձրագույն կրթության ակադեմիայի՝ Ուկրաինա-կովկասյան գիտական ինստիտուտի պատվավոր դոկտոր, 2012 թ.
  • SOLENZARA միջազգային մրցանակ, Փարիզ, Ֆրանսիա, 2010 թ.[5]
  • Նիկոլայ Գոգոլ միջազգային մրցանակ, Ուկրաինա, 2013 թ.
  • Ալեքսանդր Մեծ միջազգային մրցանակ, Հունաստան, 2011 թ.
  • Աշխարհի պոեզիա 3-րդ միջազգային մրցանակ, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա, 2013 թ.
  • «Տարվա թարգմանիչ 2013», Չինաստան, 2013 թ.[6]
  • Մայր Թերեզա միջազգային մրցանակ՝ պոեզիայում հումանիզմի համար, Գյակովա, Կոսովո, 2014 թ.
  • Ուդմուրտիայի ՊԵՆ ակումբի Լյուդվիգ Նոբել միջազգային մրցանակ, ՌԴ, 2014 թ.[7]
  • Վաստակի Նաջի Նաաման միջազգային մրցանակ, Լիբանան, 2014 թ.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Books». Jeton Kelmendi. 2009 թ․ հուլիսի 15. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  2. «Koha kure te kete kohe - Picture». Unitedworldpoets.com. 2013 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  3. «RRUGÀTIMI I MENDIMEVE». Վերցված է 2010-ին.
  4. «ZONJA FJALÀ - DRAMÀ». Վերցված է 2007-ին.
  5. «Jeton Kelmendi» (ֆրանսերեն). Institutcultureldesolenzara.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Translator of the year». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. «Ludwig Nobel».