Նաթան Ամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նաթան Ամիրխանյան
Ծնվել էմարտի 17 (29), 1872[1] կամ մարտի 30, 1872(1872-03-30)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] կամ Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Օսմանյան կայսրություն և  Բուլղարիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 4, 1949(1949-10-04)[1] (77 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար, երաժշտության ուսուցիչ և դիրիժոր
Գործիքներերգեհոն և երգեհոն
ԱշխատավայրՕդեսայի օպերայի և բալետի թատրոն և Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոն
ԿրթությունՍիբելիուս ակադեմիա (1896)[1] և Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց[1]

Նաթան Աբրահամի Ամիրխանյան (Կնյազև, մարտի 17 (29), 1872[1] կամ մարտի 30, 1872(1872-03-30), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] և Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1949(1949-10-04)[1], Սոֆիա, Բուլղարիա), հայ կոմպոզիտոր, խմբավար, երգեհոնահար, մանկավարժ։ Գրվել է նաև Կնյազև։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, Աբրահամ Ամիրխանյանի ընտանիքում։ Փոքր հասակից տեղափոխվել է Թավրիզ, ապա Թիֆլիս։ Երաժշտական կրթությունը կատարելագործել է Հելսինկիի կոնսերվատորիայում։ 1897 թվականին մեկնել է Մյունխեն, սովորել տեղի երաժշտական ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո համերգներ է տվել եվրոպական մի շարք քաղաքներում։ Ապա մեկնել է Օդեսա, որտեղ աշխատել է որպես երգեհոնահար և երաժշտության պրոֆեսոր։ Եղել է Օդեսայի օպերայի փոխդիրիժորը։ Օդեսայից մեկնելով Բաքու, ստեղծել է հայկական երգչախումբ և համերգներ է տվել։ Այնուհետև մեկնել է Բուլղարիա, ծնողների մոտ, նշանակվել Սոֆիայի օպերայի նվագախմբի ղեկավար։

1912 թվականին անցել է ԱՄՆ, Բոստոնում ղեկավարել է 360 հոգուց բաղկացած մի երգչախումբ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վերադարձել է Բուլղարիա, ղեկավարել Սոֆիայի օպերայի նվագախումբը։ Այս շրջանում գրել է իր գլուխգործոց «Իվանքո» օպերան բուլղարական պատմական կյանքից վերցրած, որը 1932-1933 թատերաշրջանում մեծ հաջողությամբ բեմադրվել է Սոֆիայի պետական օպերայում։ Ունի տարբեր բնույթի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում Խրիստո Բոտևի մի շարք բանաստեղծությունների եղանակավորումը։ Գրել է «Հաջի Դիմիտր» բալետը և մի այլ օպերա «Ռալիցա» վերնագրով, դարձյալ բուլղարական կյանքից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 84.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթան Ամիրխանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 322