Jump to content

Ամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամիրխանյան, հայկական ազգանուն[1]։

Ամիրխանյանները Կոթիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիրխանյանները համարվում են Կոթի գյուղի հիմնադիր հնագույն տոհմերից մեկը։ Ազգանվան հիմքը արաբական Ամիր, և մոնղոլական Խան բառերն են, որոնք երկու լեզվում էլ նշանակում են տիրակալ։

Գյուղից մոտ 2 կմ հեռու` արևմտյան ուղղությամբ, կա մի հանդամաս, որն անվանում են Ամիրխանանց տներ

Կոթի գյուղի արևմուտք` Ամիրխանանց տներ հանդամաս տանող ճանապարհին` գյուղից և հանդամասից մոտավորապես հավասար հեռավորության վրա գտնվում է Ամիրխանյանների հնագույն և մինչև այժմ գործող տոհմային գերեզմանոցը։

Ամիրխանյանները բազմանալով տեղափոխվել են այլ վայրեր, մասնավորապես` Սարիգյուղ, Գոշ, Իջևան, Դիլիջան, Ալավերդի, Վանաձոր, Երևան, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ և այլ վայրեր։ Ամիրխանյանների մի ճյուղը կոչվում է Օնանանց, մյուսը` Կուշնանց, մյուսը` Գնդզանց։

Ամիրխանյան տոհմի մի խոշոր գերդաստանի եղբայրներ համերաշխ չեն եղել։ Եղբայրների թշնամությունն անհանգստացրել է Սահակ նահապետին և նա, քննության առնելով այդ գործը, բացահայտում է, որ մեղավորը նրանց կանայք են։ Նա պահանջում է եղբայրներից, որ յուրաքանչյուրը վերցնի իր ընտանիքը և հեռանա գյուղից։ Եղբայրներն այդ որոշմանը դեմ գնալ չեին կարող։ Մեծ եղբոր կինը Ալավերդու կողմերից էր, և նա, վերցնելով իր ընտանիքը, տեղափոխվում է Մարց։ Միջնեկ եղբայրն իր ընտանիքով, հարազատներով, կնոջ բարեկամներով և այլ գյուղացիներով հեռանում է գյուղից, բնակության վայր ընտրում Ջողազ գյուղից արևմուտք գտնվող մի բարձունք և նոր հիմնած գյուղն անվանում Նորաշեն։ Փոքր եղբայրը նույնպես իր հարազատներով, բարեկամներով ու այլ գյուղացիներով հեռանում է և Գոշավանքի մոտ հիմնում Գոշ գյուղը։

Այստեղ հարկ եմ համարում ավելացնել, որ եղբայրներից ավագը եղել է իր մահացած եղբոր որդու խնամակալը և իր հետ Մարց է տարել եղբորորդուն, որը 10֊12 տարեկան պատանի էր։ Հետագայում, ավագ եղբոր սերունդները վերցնելով մայրական կողմի ազգանունը, գրվել են Մելիքսեթյան։ Պատանին, որի անունը Սարգիս էր, պահպանում է իր տոհմական Ամիրխանյան ազգանունը։ Սարգիսը հիմք է դնում Մարցի Ամիրխանյանների տոհմին։ 1831թ գրված Մարց գյուղի ծխամատյանում նշված է Սարգիս Ամիրխանյանը, որպես ծխի տեր։

Ամիրխանյաններից են ճյուղավորվել.

Շահնազարյանները, Մանեսյանները, Ռևազյանները, Երկնափեշյանները[2]։

Ազգանունը կրողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տիգրան Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2010, էջ 15:
  2. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջեր 261֊263. ISBN 9789939865959.
  3. 1 2 3 4 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 556։
  4. Արգամ Այվազյան, Նախիջևան․ բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Ե․, 1995, էջ 224։
  5. 1 2 Նորբայազետցիներ, Ե., Ասողիկ, 2000, էջ 250, 454։
  6. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., 1986, էջ 41։
  7. 1 2 3 4 5 Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 97։
  8. Գրական տեղեկատու, Ե․, Վան Արյան, էջ 16։