Համո Ամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համո Ամիրխանյան
Համո Ամիրխանյան.jpg
Ծննդյան անունՀամո Ազիզի Ամիրխանյան
Ծնվել է1906 մայիսի 10
ԾննդավայրՄաշտակ, Երվանդունիք
Վախճանվել էնոյեմբերի 16, 1986(1986-11-16) (տարիքը 80)
Վախճանի վայրԲաքու
Մասնագիտությունգրականագետ, լրագրող և խմբագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Համո Ամիրխանյան Վիքիդարանում

Համո Ազիզի Ամիրխանյան (1906, մայիսի 10, Մաշտակ, Արևմտյան Հայաստան - 1986, նոյեմբերի 16, Բաքու), հայ գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Մաշտակ գյուղում։ Ապրել ու դաստիարակվել է մանկատներում։ 1923-1925 թվականներին որպես գործավար աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում։ 1925 թվականին եղել է Երևանի Երիտասարդական ակումբի վարիչը և ԼԿԵՄ Երևանի կոմիտեի ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը, 1927-1929 թվականներին՝ Նոր Բայազետի և Էջմիածնի լուսավորության աշխատողների արհմիության գավառային կոմիտեի պատասխանատու քարտուղար, իսկ 1929-1931 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի ագիտացիայի և տեսական ուսուցման բաժնի վարիչի տեղակալ։

1931 թվականին տեղափոխվել է Բաքու և սովորել տեղի գիտահետազոտական ինստիտուտ-ասպիրանտուրայում։ 1933-1934 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ, խմբագիր (1941 թվականից)։ 1944-1948 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ լուսավորության նախարարի տեղակալ, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի մամուլի սեկտորի աշխատակից։ 1948-1954 թվականներին նորից աշխատել է որպես Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագիր։ 1945 թվականին ավարտել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948 թվականին, Երևանում, «Սովետահայ գրականության զարգացումը Ադրբեջանում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1954-1968 թվականներին աշխատել է Ադրբեջանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ Միաժամանակ 1964-1967 թվականներին եղել է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ 1968 թվականից աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես ավագ գիտաշխատող։ Եղել է ԽՍՀՄ III գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[1]:

Օգտագործել է Ա., Հ. Ամ., Ազիզյան, Հ. Ազիզյան, Հ. Լուսինյան, Հ. Ա., А. Азизян ծածկանունները[2]:

Հ. Ամիրխանյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովետահայ գրականության զարգացումը Ադրբեջանում, Բաքու, Ազերնեշր, 1949, 172 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 41 
  2. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 556: