Միքայել Ամիրխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Ամիրխանյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1932(1932-11-05)[1] (88 տարեկան)
ԾննդավայրՈւրասար, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1960)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1988)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան

Միքայել Դավթի Ամիրխանյան (նոյեմբերի 5, 1932(1932-11-05)[1], Ուրասար, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1990)։ «Ռուսաստան-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Ամիրխանյանը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 5-ին, Պոկրովկա (այժմ՝ Ուրասար՝ Լոռու մարզում) գյուղում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1980 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի դասախոս, 1980-1995 թվականներին՝ Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի դասախոս։ 1995-2000 թվականներին եղել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1991 թվականին հիմնադրել և ղեկավարել է Երևանի հումանիտար ինստիտուտը, որտեղ ուսումնասիրվում են չինարեն, ճապոներեն, հնդկերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն և այլ լեզուներ[2][3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է «Ռուս գեղարվեստական գրականությունը Հայաստանի մասին» (1983), «Ռուս գեղարվեստական գրականությունը և Հայոց ցեղասպանությունը» (1988), «Ռուս գրականության դասականները և Հայաստանը» (1991), «Պուշկինը և Հայաստանը» (1999), «Ռուսաստանն ու Հայաստանը» (2000) և այլ գրքերի։

«Բրյուսովյան ընթերցումներ-1986» (1992), «Պսակ Բրյուսովին» (1996), «Բրյուսովյան ընթերցումներ. Ընտրանի» (1998), «Մի սպանի», «Հայոց ցեղասպանությունը և ռուս պոեզիան» (1996), «Հայոց ցեղասպանությունը և ռուս հրապարակախոսությունը» (մաս 1, 1996, մաս 2, 1998), «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական հրապարակախոսությունը» (2005) ներածական ակնարկների հեղինակ է։

Ամիրխանյանի ուշագրավ հետազոտությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում «Հայերը` Խորհրդային Միության հերոսներ» (2005) փաստավավերագրական ժողովածուն, որը պատրաստվել և հրատարակվել է 1941-1945 թվականների Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 60-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ամիրխանյանը նաև 2004-2005 թվականներին Հայաստանում առաջին անգամ հրատարակված հայ-ճապոնական և հայ-իտալական բառարանների համահեղինակն է։

Երկար տարիներ Ամիրխանյանը գլխավորել է «Ռուսաստան-Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում իրականացվել են մի շարք գրական-մշակութային լայնածավալ և ուշագրավ ծրագրեր, այդ թվում միջազգային գիտապրակտիկ կոնֆերանսների կազմակերպում՝ նվիրված ռուս գրողներին և նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդների փոխազդեցություններին։

Ամիրխանյանի շնորհիվ կազմակերպվել են գիտաժողովներ` նվիրված Նիկոլայ Գոգոլի, Լերմոնտովի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Նեկրասովի, Պուշկինի կյանքին ու ստեղծագործությանը, հայ-ռուսական կապերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армения в русской литературе XIX века. М. Д. Амирханян, Под ред. С. К. Дароняна, Ереван, Знание, 1977.[4]
  • Армения в русской литературе XX века. М. Д. Амирханян, Под ред. С. К. Дароняна, Ереван, Общество «Знание» Армянской ССР, 1978.[5]
  • Русская художественная литература об Армении. М. Д. Амирханян, МВ и ССО АрмССР, Науч.-метод. кабинет, Ереван, Науч.-метод. каб. Минвуза АрмССР, 1983.[6]
  • Русская художественная публицистика об Армении. М. Д. Амирханян, Ереван, Айастан, 1984.[7]
  • Русская художественная литература и геноцид армян. М. Д. Амирханян, Науч. ред. Р. Г. Саакян, Ереван, Айастан, 1988.[8]
  • Классики русской литературы и Армения. М. Д. Амирханян, Государственный комитет по высшему образованию и науке РА. Научно-исследовательский центр проблем высшего образования, Ереван, Б. и., 1991.[9]
  • Карабахский астролог или основание крепости Шуши в 1752 г., П. П. Зубов, Вступ. ст., ред. и послесл. М. Д. Амирханяна, Ереван, Барцрагуйн дпроц, 1993.[10]
  • Не убий !: Геноцид армян и русская поэзия 1895-1918, НАН РА, Музей-институт геноцида армян, [Сост., ред. М. Д. Амирханян], Ереван Б. и., 1996.[11]
  • Венок Брюсову: Стихотворения, Ереванский государственный институт иностранных языков им. В. Я. Брюсова, Ереван, Высшая школа, 1996.[12]
  • Геноцид армян и русская публицистика, Армянская община Москвы, Москва, Христианское изд-во, 1997.[13]
  • «Брюсовские чтения» в критике: [ Публикации период. печати о «Брюсовских чтениях»], Ереванский государственный институт иностранных языков, Ереван, Б. и., 1998.[14]
  • Геноцид армян и русская публицистика: [ Сб. очерков ], Национальная академия наук РА, Музей-институт геноцида армян НАН РА, Ереван, 1998.[15]
  • А. С. Пушкин и Армения. М. Д. Амирханян, Ереван, Тип. "Print Express", 1999.[16]
  • Россия и Армения: Очерки русско-армянских литературных отношений: Ч. 1, М. Д. Амирханян, Ереван, Б. и., 2000.[17]
  • Русская поэзия и Ван - 2825. М. Д. Амирханян, Российско-армянский (Славянский) государственный университет, Ереван, Изд-во РАУ, 2002.[18]
  • Հայերեն-Ճապոներեն բառարան։ 5000 բառ, Երևանի հումանիտար ինստիտուտ, Երևան, «Ոսկան Երևանցի», 2004։
  • Геноцид армян и европейская публицистика: [Очерки свидетелей и очевидцев геноцида армян в Османской Турции], Ереванский гуманитарный институт, Ереван, Асогик, 2005.
  • Հայաստան - Ճապոնիա։ Քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական հարաբերություններ, Արևելագիտության ինստիտուտ, ՀԳԱԱ, Երևանի հումանիտար ինստիտուտ, Երևան, «Զանգակ-97», 2005[19]։
  • Հայերեն-հնդկերեն բառարան։ 5000 բառ, Երևանի հումանիտար ինստիտուտ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006 (համահեղինակ)։
  • Հայերեն-իտալերեն բառարան։ Շուրջ 10000 բառ։ Երևանի հումանիտար ինստիտուտ, Երևան, «Լուսաբաց», 2008 (համահեղինակ)։
  • Геноцид в Западной Армении и русская поэзия . М. Д. Амирханян, Ереванский гуманитарный институт, Ереван, Лусабац, 2008.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1442
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. «Գիտնականի կյանքն ու գործը» 
  4. Ամիրխանյան Միքայել Դավթի (1977)։ Դարոնյան Սերգեյ Կարպի, ed.։ Армения в русской литературе XIX века։ В помощь лектору։ Ереван: Знание 
  5. Ամիրխանյան Միքայել Դավթի (1978)։ Դարոնյան Սերգեյ Կարպի, ed.։ Армения в русской литературе XX века։ В помощь лектору / О-во " Знание " Арм. ССР։ Общество " Знание " Армянской ССР։ Ереван: О-во " Знание " АрмССР 
  6. Ամիրխանյան Միքայել Դավթի (1983)։ Русская художественная литература об Армении։ Ереван: Науч.-метод. каб. Минвуза АрмССР 
  7. Ամիրխանյան Միքայել Դավթի (1984)։ Русская художественная публицистика об Армении։ Ереван: Айастан 
  8. Ամիրխանյան Միքայել Դավթի (1988)։ Саакян Р. Г., ed.։ Русская художественная литература и геноцид армян։ Ереван: Айастан։ ISBN 9785540000642 
  9. Ամիրխանյան Միքայել Դավթի (1991)։ Классики русской литературы и Армения։ Государственный комитет по высшему образованию и науке РА։ Ереван: Б. и 
  10. Зубов Платон Павлович, Ամիրխանյան Միքայել Դավթի (1993)։ Карабахский астролог или основание крепости Шуши в 1752 г։ Ереван: Барцрагуйн дпроц։ ISBN 9785807908452 
  11. Ամիրխանյան Միքայել Դավթի, ed. (1996)։ Не убий ! Геноцид армян и русская поэзия 1895-1918։ Ереван Б. и 
  12. Даниелян Э. С., Геворкян А. В., Ամիրխանյան Միքայել Դավթի և այլք:, eds. (1996)։ Венок Брюсову: Стихотворения։ Ереван: Высшая школа 
  13. Ամիրխանյան Միքայել Դավթի, Армянская община Москвы, eds. (1997)։ Геноцид армян и русская публицистика։ Москва : Христианское изд-во 
  14. Ամիրխանյան Միքայել Դավթի, Ереванский государственный институт иностранных языков им. В.Я. Брюсова, eds. (1998)։ "Брюсовские чтения" в критике: Публикации период. печати о "Брюсовских чтениях"։ Ереван: Б. и 
  15. Ամիրխանյան Միքայել Դավթի, Национальная академия наук РА, Музей-институт геноцида армян НАН РА, eds. (1998)։ Геноцид армян и русская публицистика: [ Сб. очерков ]։ Ереван: Тип. PRINT EXPRESS 
  16. Ամիրխանյան Միքայել Դավթի (1999)։ А.С.Пушкин и Армения։ Ереван: Тип. "Print Express" 
  17. Ամիրխանյան Միքայել Դավթի (2000)։ Россия и Армения: Очерки русско-армянских литературных отношений: Ч. 1։ Ереван: Б. и 
  18. Ամիրխանյան Միքայել Դավթի (2002)։ Русская поэзия и Ван - 2825։ Российско-армянский (Славянский) государственный университет։ Ереван: Изд-во РАУ 
  19. Կարապետյան Ռուբեն Կ, Ամիրխանյան Միքայել Դավթի (2005)։ Հովհաննիսյան Նիկոլայ Հովհաննեսի, ed.։ Հայաստան - Ճապոնիա։ Քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական հարաբերություններ։ Արևելագիտության ինստիտուտ ՀԳԱԱ, Երևանի հումանիտար ինստիտուտ։ Երևան: Զանգակ-97։ ISBN 9789994110100