Սիբելիուս ակադեմիա
Սիբելիուս ակադեմիա ֆիններեն՝ Taideyliopiston Sibelius-Akatemia | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան և Կոնսերվատորիա |
Հիմնադրված է | 1882 |
Հիմնադրիր | Մարտին Վեգելիուս |
Անվանված է | Յան Սիբելիուս |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հելսինկի |
Կայք | uniarts.fi/siba(ֆին.)(շվեդ.)(անգլ.) |
![]() ![]() Սիբելիուս ակադեմիա, Ֆինլանդիա | |
![]() |
Սիբելիուս ակադեմիա (ֆիններեն՝ Sibelius-Akatemia, շվեդերեն՝ Sibelius-Akademin), Հելսինկիի արվեստի համալսարանի 3 համալսարաններից մեկը, համալսարանական մակարդակի երաժշտական դպրոց Հելսինկիում և Կուոպիոյում։ Ունի չափահասների ուսուցման կենտրոն Յարվենպյաայում և վերապատրաստումների կենտրոն Սեյնյայոկիում։ Ակադեմիան Ֆինլանդիայի միակ երաժշտական համալսարանն է[1][2]։
Սիբելիուս ակադեմիան Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթի կազմակերպիչներից է[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան հիմնադրվել է 1882 թվականին Մարտին Վեգելիուսի կողմից որպես Helsingfors musikinstitut («Հելսինկիի երաժշտական ինստիտուտ»), ակադեմիա դարձել է (Sibelius-Akatemia) 1939 թվականին[4], ի պատիվ իր նախկին ուսանող և Ֆինն հանրահայտ ջութակահար Յան Սիբելիուսի` կրում է նրա անունը։ 2013 թվականին ակադեմիան միավորվեց երկու անկախ համալսարանների հետ` Հելսինկիի թատերական ակադեմիայի և Հելսինկիի գեղարվեստի ակադեմիայի հետ, և կազմավորվեց Հելսինկիի արվեստի համալսարանը[5]։
Կոչումներ, գիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիբելիուս ակադեմիան տրամադրում է որակավորված երաժշտի կոչում, ունի նաև հետբուհական կրթության և հետազոտական աշխատանքի հնարավորություններ։ Հետբուհական կոչումներից են արվեստի լիցենզավորված մասնագետ և երաժշտության արվեստի դոկտոր։
Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան առաջարկում է հետևյալ ծրագրերը[6]
- Եկեղեցական երաժշտություն
- Երաժշտության տեսության և կոմպոզիցիայի ծրագիր
- Ժողովրդական երաժշտություն
- Ջազային երաժշտություն
- Նվագախմբային և երգչախմբային դիրիժորություն
- Երաժշտական կրթություն
- Երաժշտական տեխնոլոգիա
- Երաժշտական կատարում
- Վոկալ երաժշտություն
- Արվեստի կառավարում
Ականավոր ուսանողներ և դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպոզիտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կալևի Ախո
- Էրիկ Բերգման
- Պաավո Հեյնինեն, կոմպոզիցիայի նախկին պրոֆեսոր
- Տուոմաս Կանտելինեն
- Մագնուս Լինդբերգ[7]
- Ջաակո Մանտջարվի
- Էրկի Մելարտին
- Վելի-Մատի Պումալա
- Կաիջա Սաարիահո
- Աուլիս Սալինեն[8]
- Յան Սիբելիուս[4]
Դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեո Ֆունտեկ (1885–1965), ջութակահար, դիրիժոր, երաժշտության պրոֆեսոր
- Պիետարի Ինկինեն, ջութակահար, դիրիժոր
- Սաշա Մակիլա
- Սակարի Օրամո[9]
- Ջորմա Պանուլա
- Էսա-Պեկա Սալոնեն
- Ջուկա-Պեկա Սարաստե[9]
- Դավիթ Սիրլե[10]
- Լեյֆ Սեգերստամ
- Օսմո Վանսկա
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Higher education in the Helsinki region»։ City of Helsinki։ 2010-01-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2010-07-31
- ↑ «Sibelius Academy – Welcome»։ Sibelius Academy։ Վերցված է 2010-07-31
- ↑ «10th International Jean Sibelius Violin Competition Nov. 21 – Dec. 2, 2010»։ Sibelius Academy։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2010
- ↑ 4,0 4,1 «Sibelius Academy – History»։ Sibelius Academy։ Վերցված է հուլիսի 31, 2010
- ↑ «Finnish Academy of Fine Arts + Sibelius Academy + Theatre Academy Helsinki = University of the Arts Helsinki»։ University of the Arts Helsinki։ Վերցված է փետրվարի 26, 2013
- ↑ «Sibelius Academy – Degree Programmes»։ Sibelius Academy։ Վերցված է 2010-07-31
- ↑ Smith Steve (սեպտեմբերի 25, 2009)։ «Embracing the Orchestra as Alive»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է հուլիսի 31, 2010
- ↑ Koppinen Mari (2004)։ «Aulis Sallinen: "Hyvä taide on aina selkeätä"» (Finnish)։ Finnish Music Information Centre FIMIC։ Վերցված է հուլիսի 31, 2010
- ↑ 9,0 9,1 «Department of Orchestral Instruments – Studies»։ Sibelius Academy։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-28-ին։ Վերցված է հուլիսի 31, 2010
- ↑ «David Searle Director of Orchestral Activities and Conducting Studies - School of Music»։ The Catholic University of America։ Վերցված է հուլիսի 31, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sibelius Academy
- Sibelius Academy official Facebook page
- Effects of the Bologna Declaration on Professional Music Training in Europe Archived 2005-09-30 at the Wayback Machine.
- European Association of Conservatoires (AEC)
|