Յանուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանուս (այլ կիրառումներ)
Յանուս
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն և liminal deity?
Դիցաբանությունհին հռոմեական կրոն և Հռոմեական դիցաբանություն
Սեռարական
ՀայրՍատուրն[1] և Caelus?
ՄայրEntoria?[1] և Հեկատա
Քույր/ԵղբայրHymnus?[1], Felix?[1] և Faustus?[1]
ԱմուսինJuturna? և Venilia?
ԶավակներCanens?, Fontus? և Crano?
ԱսպարեզՑանք, սկիզբ, դարբասներ, transition?, Ժամանակ, Դուալիզմ, corridor? և doorway?
 Ianus Վիքիպահեստում

Յանուս (լատին․՝ Janus, janua` դուռ), մուտք ու ելքի, դռների և բոլոր սկիզբների աստվածը հին հռոմեական դիցաբանության մեջ։

Համարվել է ճանապարհների, ինչպես նաև ուղևորների հովանին։ Յանուսին են նվիրվել դռները, դարպասները, անցումները։ Գլխավոր տաճարը կառուցված էր Հռոմի ֆորումում, որի դարպասները խաղաղ ժամանակներում փակել են, պատերազմ հայտարարելիս՝ բացել։ Արշավանքներից առաջ հռոմեացի լեգեոններն անցել են այդ դարպասով։ Հուլիոս Կեսարի տոմարական բարենորոգումից հետո Յանուսի անունով է կոչվել տարվա առաջին ամիսը՝ հունվարը, որից հետո (մ․ թ․ ա․ I դ․) տարեմուտի տոները ձուլվել են նրան նվիրված տոներին։ Այդ օրերին են սկսել իրենց պաշտոնավարությունը հռոմ․ կոնսուլները։ Յանուսը պատկերվել է երկու դեմքով այր մարդու կերպարանքով (մեկով՝ դեպի անցյալը, մյուսով՝ ապագան)։

«Երկդիմի Յանուս» դարձվածքը փոխաբերական առումով նշանակում է կեղծավոր, քծնող մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 118