Jump to content

Մստիսլավ Կելդիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մստիսլավ Կելդիշ
Мстислав Келдыш
Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 10), 1911[1][2]
Ռիգա, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհունիսի 24, 1978(1978-06-24)[4][5] (67 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[6]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ճարտարագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ[4], Keldysh Institute of Applied Mathematics?[7], Keldysh Research Center?, Մոսկվայի պետական համալսարան[4], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[8] և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գործունեության ոլորտմաթեմատիկա և մեխանիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և president of the Russian Academy of Sciences?
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[9][8], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Լեհական գիտությունների ակադեմիա, Ամերիկյան մաթեմատիկական ընկերություն, Տիեզերագնացության միջազգային ակադեմիա, Ռումինական ակադեմիա և Բուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1931)[4] և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ (1937)[4]
Կոչումակադեմիկոս և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[10]
Գիտական ղեկավարՄիխայիլ Լավրենտև
Եղել է գիտական ղեկավարՍերգեյ Մերգելյան[11], Վլադիմիր Բելեցկի[11], Ալեքսեյ Զաբրոդին, Դմիտրի Օխոցիմսկի[11], Թիմուր Էնեև, Ռադի Ֆեդորենկո, Ջալալ Ալլահվերդիև, Ivan Aleksandrovich Kipriyanov?[11] և Georgii Polozii?
Հայտնի աշակերտներՋալալ Ալլահվերդիև
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՎսեվոլոդ Կելդիշ
Ստորագրություն
Изображение автографа
 Mstislav Keldysh Վիքիպահեստում

Մստիսլավ Վսելովոդովիչ Կելդիշ (ռուս.՝ Мстислав Всеволодович Келдыш, հունվարի 28 (փետրվարի 10), 1911[1][2], Ռիգա, Ռուսական կայսրություն[3] - հունիսի 24, 1978(1978-06-24)[4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, 1960-1961 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, 1961-1975 թվականներին՝ նախագահ, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (1956, 1961, 1971

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աարտել է Մոսկվայի համալսարանը (1931

Աշխատել է Կենտրոնական աէրոհիդրոդինամիկայի ինստիտուտում, Մոսկվայի համալսարանում, ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում, 1953 թվականիից եղել է ԽՍՀՄ ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Կելդիշի մեծարժեք հետազոտություններ ունի մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, աէրոհիդրոդինամիկայի, տատանումների տեսության բնագավառներում։ Ավիացիոն կոնստրուկցիաների տատանման կամ ինքնատատանման վերաբերյալ աշխատանքներում Կելդիշը մշակել է ինքնաթիռի ֆլատերի տեսությունը, ստեղծել այդ երևույթի թվային հաշվարկի և աէրոդինամիկ խողովակումնրա մոդելավորման մեթոդներ։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինն է հետազոտել շրջահոսուն մարմինների աերոդինամիկ բնութագրի վրա միջավայրի սեղմելիության ազդեցությունը, ընդհանրացրել վերամբարձ ուժի վերաբերյալ Ժուկովսկու թեորեմը։ Կելդիշին են պատկանում հեղուկի մակերեույթի տակով մարմնի շարժման հիդրոդինամիկայի և ալիքային դիմադրության, տատանվող թևի և պտուտակի տեսությունների վերաբերյալ հիմնավոր արդյունքները։ Կելդիշի մաթեմատիկական հիմնական աշխատանքները վերաբերում են իրական և կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսություններին, մասնակիածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիոնալ անալիզին։ Առաջադրել և լուծել է Լապլասի հավասարման համար Դիրիխլեի խնդրի լուծման կայունության հիմնական հարցերը։ Լուծել է փակ տիրույթում ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու խնդիրը։ Առաջինն է ապացուցել սեփական և կցված ֆունկցիաների համակարգի լրիվությունը մասնակի ածանցյալներով անինքնահամալուծ օպերատորների համար։ Կելդիշը եղել է ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ, ինչպես նաև արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելդիշիի կարդացած դասախոսությունները Երևանի համալսարանում, ինչպես նաև նրա հետագա սերտ կոնտակտները հայ մաթեմատիկոսների հետ, վճռական նշանակություն ունեցան կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության հայկական դպրոցի կազմավորման և զարգացման գործում։ ԽՍՀՄ 6-8-րդ դարեր գումարումների Գերագույն խորհուրդի պատգամավոր։ ԽՍՀՄ պետական (1942, 1946) և Լենինյան (1957) մրցանակների դափնեկիր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мстислав Всеволодович Келдыш, «Успехи математических наук», 1971։
  • Космонавтика. Энциклопедия / В. П. Глушко. — М.: Советская энциклопедия, 1985. — 528 с. — 75 000 экз.
  • Корнеев С. Г. Советские учёные — почётные члены научных организаций зарубежных стран. — М.։ Наука, 1981.
  • М. В. Келдыш. Творческий портрет по воспоминаниям современников. — М.։ Наука, 2001. — ISBN 5-02-022758-7 ; переизд. 2002. — ISBN 978-5-02-022742-2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=24591&l=1
  2. 2,0 2,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 Келдыш Мстислав Всеволодович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #124999689 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Птушенко В. В., Ляпунова Е. А. История отечественной науки в переписке семьи Ляпуновых (1955–1962 гг.), The history of Russian science through the correspondence of the Lyapunov family (1955–1962) (ռուս.) // Историко-биологические исследования — 2021. — Т. 13, вып. 4. — С. 150—168. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24412/2076-8176-2021-4-150-168
  8. 8,0 8,1 Колчинский Э. И. Реорганизационные пертурбации: историки биологии в БИНе в 1970-х гг., Challenges of Restructuring: Historians of Biology in the Komarov Botanical Institute in the 1970s (ռուս.) // Историко-биологические исследования — 2014. — Т. 6, вып. 3. — С. 95—107. — ISSN 2076-8176; 2500-1221
  9. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-50679.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  10. CONOR.Sl
  11. 11,0 11,1 11,2 11,3 Mathematics Genealogy Project — 1997.
  12. 12,0 12,1 12,2 https://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-50679.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  13. http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մստիսլավ Կելդիշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 356