Մժնկերտ Ներքին (Ստորին Բասենի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մժնկերտ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մժնկերտ Ներքին | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Մաժանկերտ, Մանազկերտ,Մջնկերտ, Պժնկերտ | |
ԲԾՄ | 1830±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մժնկերտ Ներքին, գյուղ (քաղաք, գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, Սարիղամիշ տանող ճանապարհին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ղևոնդ Ալիշանի բնակավայրի անվանումը կապված է հայոց Արտաշես Ա թագավորի որդի Մաժանի անվան հետ։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Մաժանկերտ, Մանազկերտ, Մեժինկերտ, Մեջենգերդ, Մեջենգերտ, Մեջենկերտ, Մեջենկերտ Ներքին, Մեջենկիրտ, Միջինգերտ, Մեջինկերտ, Մեջինկերտ Ներքին, Մընժընկերտ, Մժնկերտ, Մժնկերտ Ստորին, Միճինկիրտ, Միջինկիրտ, Մծնկերտ, Մնժնկերտ, Մնջընկերտ, Մջնկերտ, Պժնկերտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը (XIII դար)։ Միջին դարերում եղել է եպիսկոպոսանիստ։
Ըստ թուրքական աղբյուրներ XVII դարում գյուղը հանդիսանում էր Մժնկերտի վագառի (Ստորին Բասեն) կենտրոնը։
Մեզ է հասել 1336 թվականին գրված մի Ավետարան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականին ուներ 79 բնակիչ։ Ըստ իտալացի ճանապարհորդ Ջեմելիի Մժնկերտ Ներքինն եղել է բազմամարդ բնակավայր՝ ուր բնակվել են 500 տուն հայ բնակիչ։ Գյուղը դատարկվել է XIX դարի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով։ XX դարի սկբներին այն ուներ ընդամենը մի քանի տասնյակ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկարգործությունն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մժնկերտ Ներքինի մոտ գտնվում են 6-7 մետր հաստություն ունեցող հին բերդի ավերակներ։ Բերդի ամրոցի արևելյան կողմում՝ լեռան մեջ փորված են մի քանի եկեղեցիներ։ Գյուղն ունեցել է 7 գերեզմանոց, որոնցից մեկում թաղված է տաղասաց Խաչատուր Կեչառեցին (XIII դար)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 814
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն