Մենդելեևյան միջազգային օլիմպիադա
Մենդելեևյան միջազգային օլիմպիադա (ՄՄՕ, ռուս.՝ Международная Менделеевская олимпиада, ММО, անգլ.՝ International Mendeleev Olympiad, IMO), ամենամյա մրցաշար քիմիա առարկայից ավագ դպրոցի աշակերտների համար, որը սովորաբար անց է կացվում մայիս ամսվա ընթացքում։ Այն ի սկզբանե նախատեսված էր ԱՊՀ, Մերձբալթյան և հարավարևելյան Եվրոպայի երկրների աշակերտների համար, բայց վերջին տարիների օլիմպիադաները ներգրավեցին նորանոր երկրներ։ ՄՄՕ-ն հանդիսանում է Սովետական քիմիայի օլիմպիադայի հետնորդը և շարունակում է նրա ավանդույթներն ու համարակալումը։ Օլիմպիադան անվանվել է ի պատիվ ռուս մեծ քիմիկոս Դմիտրի Մենդելեևի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առարկայական օլիմպիադաների շարքում ՄՄՕ-ն յուրահատուկ դեր է գրավում։ Բանն այն է, որ քիմիկոսները բնագետների մեջ այն եզակիներն էին, ովքեր կարողացել են պահպանել դեռ սովետական օլիմպիադայի ավանդույթները և արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակել այն երկու տարբեր ուղղություններով՝ համառուսաստանյան օլիմպիադա և ՄՄՕ։ 2004 թվականից ՄՄՕ-ում սկսեցին մասնակցել նաև Բուլղարիան, Մակեդոնիան և Ռումինիան, և տարեցտարի մասնակից երկրների թիվն աճում է։ Ներկայումս օլիմպիադային մասնակցում է ավելի քան 22 երկիր (այդ թվում նաև Հայաստանը)։
ՄՄՕ-ն անցկացվել է Երևանում 1997, 2006 և 2015 թվականներին։
Անցկացման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիադային իրավունք ունեն մասնակցելու ավագ դպրոցի այն աշակերտները, որոնք կցուցադրեն ամենափայլուն գիտելիքները հանրապետական օլիմպիադաների ժամանակ։ Յուրաքանչյուր երկիր ունի հստակ սահմանված մասնակիցների քանակ, սակայն ընդունող երկիրը կարող է ուղարկել մաքսիմալ քանակությամբ աշակերտներ։ Օլիմպիադայի պաշտոնական լեզուն ռուսերենն է, սակայն ցանկության դեպքում ղեկավարները կարող են թարգմանել խնդիրներն իրենց մայրենի լեզվով։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիադան կազմված է 3 փուլերից՝
- Առաջին տեսական փուլ` բաղկացած է ութ պարտադիր տեսական խնդիրներից, որն համապատասխանում է քիմիայի թեքությամբ դասարանների ծրագրին։ Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 10 միավոր (առավելագույնը 80 միավոր)։
- Երկրորդ տեսական փուլ (ընտրողական փուլ)` բաղկացած է հինգ բաժիններից՝ անօրգանական քիմիա, օրգանական քիմիա, անալիտիկ քիմիա, ֆիզիկական քիմիա, քիմիան և կյանքը (կենսաքիմիա և պոլիմերների քիմիա)։ Յուրաքանչյուր բաժին բաղկացած է երեք խնդիրներից, որոնցից գնահատվում է մաքսիմալ միավոր հավաքած խնդիրը։ Երկրորդ փուլի խնդիրները ունեն ավելի բարձր կարգ և բարդության ավելի մեծ աստիճան, քան առաջին փուլի խնդիրները։ Յուրաքանչյուր խնդիր գնահատվում է 15 միավոր (առավելագույնը 75 միավոր)։
- Փորձնական փուլ` սա պահանջում է քիմիական լաբորատորիայից օգտվելու հմտություններ։ Այս փուլը բաղկացած է երկու առաջադրանքներից` անալիտիկ և սինթեզ, որոնք սովորաբար ուղեկցվում են թեմայի հետ կապված տեսական հարցերով. առավելագույնը 75 միավոր։
Օլիմպիադայի առավելագույն միավորն է 230 բալը։
Հայաստանի աշակերտների մեդալները Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ոսկե մեդալ | Արծաթե մեդալ | Բրոնզե մեդալ | ! Ընդհանուր |
---|---|---|---|---|
2024 | - | 1 | 2 | 3 |
2023 | - | 1 | 1 | 2 |
2022 | - | 1 | 1 | 2 |
2021 | - | - | 2 | 2 |
2020 | - | 1 | 1 | 2 |
2019 | - | 1 | 1 | 2 |
2018 | - | - | - | - |
2017 | - | 1 | 1 | 2 |
2016 | - | - | 1 | 1 |
2015 | - | - | 1 | 1 |
2014 | - | - | 1 | 1 |
2011 | - | - | - | - |
2008 | - | - | 2 | 2 |
2007 | - | - | 2 | 2 |
2006 | - | - | 2 | 2 |
2005 | 1 | - | 2 | 3 |
2004 | - | 1 | 2 | 3 |
2003 | - | 1 | 2 | 3 |
2002 | - | - | 3 | 3 |
2001 | - | - | 3 | 3 |
1999 | - | - | 1 | 1 |
1998 | - | - | 3 | 3 |
1997 | - | - | 1 | 1 |
Ընդհանուր | 1 | 8 | 35 | 44 |
Հայաստանի աշակերտների արդյունքները Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի |
Ազգանուն Անուն |
Դպրոց |
Դասարան |
Մեդալ |
---|---|---|---|---|
2024 | Թադևոսյան Սերգեյ | Քվանտ վարժարան | XII | Բրոնզե մեդալ
|
Արաբաչյան Արտավազդ | Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հտ/դ | XII | Բրոնզե մեդալ
| |
Խառատյան Արման | Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հտ/դ | XI | Արծաթե մեդալ | |
Հայրապետյան Բենիամին | Գեղարքունիքի մարզ, Սևանի ավագ դպրոց | XII | ||
2023 | Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | XII | Արծաթե մեդալ |
Մխիթարյան Տիգրան | Գյումրու «Ֆոտոն» վարժարան | XII | Բրոնզե մեդալ
| |
Պետրոսյան Յուրի | Քվանտ վարժարան | XII | ||
Խառատյան Արման | Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հտ/դ | X | ||
2022 | Աղեկյան Հայկ | «Հերացի» ավագ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
|
Հարությունյան Տիգրան | Արագածոտնի մարզ, Նորաշենի մ/դ | XII | ||
Սաղեյան Սոնա | Քվանտ վարժարան | XII | ||
Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | XI | Արծաթե մեդալ | |
2021 | Աղեկյան Հայկ | «Հերացի» ավագ դպրոց | XI | Բրոնզե մեդալ
|
Ներսիսյան Սևադա | Կոտայքի մարզ, Հրազդանի N13 ա/դ | XII | ||
Ասատրյան Լեոնիդ | Քվանտ վարժարան | X | Բրոնզե մեդալ
| |
Հարությունյան Տիգրան | Արագածոտնի մարզ, Նորաշենի մ/դ | XI | ||
2020 | Խառատյան Լևոն | Վանաձորի N:11 ավագ դպրոց | XII | Արծաթե մեդալ |
Պետրոսյան Արտյոմ | Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հտ/դ | XII | Բրոնզե մեդալ
| |
Թադևոսյան Գագիկ | «Հերացի» ավագ դպրոց | XII | ||
Հակոբյան Արեն | Ֆիզմաթ դպրոց[1] | XI | ||
2019 | Աղեկյան Մովսես | «Հերացի» ավագ դպրոց | XII | Արծաթե մեդալ |
Մաթևոսյան Հովհաննես | «Հերացի» ավագ դպրոց | XII | Բրոնզե մեդալ
| |
Խառատյան Լևոն | ք․Վանաձորի N:11 ա/դ | XI | ||
2018 | Պետրոսյան Նարեկ | Գյումրու «Ֆոտոն» վարժարան | XII | |
Մաթևոսյան Հովհաննես | «Հերացի» ավագ դպրոց | XI | ||
Աղեկյան Մովսես | «Հերացի» ավագ դպրոց | XI | ||
Հարությունյան Հրաչուհի | Ֆիզմաթ դպրոց[1] | XI | ||
2017 | Սաղյան Սպարտակ | «Էվրիկա» վարժարան[2] | XII | Արծաթե մեդալ |
Խաչատրյան Համլետ | «Էվրիկա» վարժարան[2] | XII | Բրոնզե մեդալ
| |
Կիրակոսյան Սուսաննա | Երևանի N 184 ավագ դպրոց | XII | ||
2016 | Խաչատրյան Համլետ | «Էվրիկա» վարժարան[2] | XI | Բրոնզե մեդալ
|
Բատիկյան Սամվել | Ա. Շիրակացու անվան ճեմարան[3] | XII | ||
Սաղյան Սպարտակ | «Էվրիկա» վարժարան | XI | ||
2015 | Կոստանդյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց[1] | XII | Բրոնզե մեդալ
|
Ադոնց Հովհաննես | Ա. Շիրակացու անվան ճեմարան</ref> | XII | ||
Չիթչյան Արթուր | «Քվանտ» վարժարան[4] | XII | ||
Փալանջյան Աշոտ | Գյումրու թիվ 3 ա/դ | XII | ||
Բալասյան Վիկտոր | ԵՊԲՀ «Հերացի» ա/դ[5] | XII | ||
Սիմոնյան Արման | Ֆիզմաթ դպրոց | XI | ||
Բատիկյան Սամվել | Ա. Շիրակացու անվան ճեմարան | XI | ||
Սաղյան Սպարտակ | «Էվրիկա» վարժարան | X | Հատուկ մրցանակ Ամենափոքր մասնակից | |
Խաչատրյան Համլետ | «Էվրիկա» վարժարան | X | ||
2014 | Խաչատրյան Հրաչյա | Նոր Գեղիի թիվ 1 մ/դ | XII | Բրոնզե մեդալ
|
Դալլաքյան Օլգերտ | «Էվրիկա» վարժարան | XII | ||
Հարությունյան Արամ | Ա. Շիրակացու անվան ճեմարան | XII | ||
Կոստանդյան Ռուբեն | Ֆիզմաթ դպրոց | XI | ||
2011 | Գալոյան Ալեքսեյ | «Քվանտ» վարժարան | XI | |
Առաքելյան Աշխեն | «Էվրիկա» վարժարան | XI | ||
Գրիգորյան Լիլիթ | Ա. Շիրակացու անվան ճեմարան | X | ||
Ծերունյան Վարդգես | Ֆիզմաթ դպրոց | X | ||
2008 | Դշխունյան Նարեկ | Ա. Շիրակացու անվան ճեմարան | X | Բրոնզե մեդալ
|
Ղահրամանյան Արշավիր | Քվանտ վարժարան | X | Բրոնզե մեդալ
| |
2007 | Բարդախչյան Սամվել | Ֆիզմաթ դպրոց | X | Բրոնզե մեդալ
|
Դշխունյան Նարեկ | Ա. Շիրակացու անվան ճեմարան | IX | Բրոնզե մեդալ
| |
2006 | Դավինյան Անդրանիկ | X | Բրոնզե մեդալ
| |
Եպիսկոպոսյան Դավիթ | Քվանտ վարժարան | X | Բրոնզե մեդալ
| |
2005 | Հարությունյան Բորիս | Ֆիզմաթ դպրոց | X | Ոսկե մեդալ |
Գրիգորյան Վահե | Քվանտ վարժարան | X | Բրոնզե մեդալ
| |
Մովսիսյան Լևոն | X | Բրոնզե մեդալ
| ||
2004 | Հակոբյան Կորյուն | X | Արծաթե մեդալ | |
Հայրապետյան Դավիթ | X | Բրոնզե մեդալ
| ||
Հարությունյան Բորիս | Ֆիզմաթ դպրոց | IX | Բրոնզե մեդալ
| |
2003 | Բաղդասարյան Դավիթ | X | Արծաթե մեդալ | |
Սահակյան Ալեքսանդր | X | Բրոնզե մեդալ
| ||
Հակոբյան Կորյուն | IX | Բրոնզե մեդալ
| ||
2002 | Հովհաննիսյան Իշխան | X | Բրոնզե մեդալ
| |
Սահակյան Ալեքսանդր | IX | Բրոնզե մեդալ
| ||
Բաղդասարյան Դավիթ | IX | Բրոնզե մեդալ
| ||
2001 | Հայոցյան Սարգիս | Քվանտ վարժարան | Բրոնզե մեդալ
| |
Ֆահրադյան Վահե | Բրոնզե մեդալ
| |||
Հովհաննիսյան Իշխան | IX | Բրոնզե մեդալ
| ||
1999 | Կտիկյան Տիգրան | Քվանտ վարժարան | X | Բրոնզե մեդալ
|
1998 | Խաչատրյան Արամ | X | Բրոնզե մեդալ
| |
Ֆահրադյան Արթուր | X | Բրոնզե մեդալ
| ||
Կտիկյան Տիգրան | Քվանտ վարժարան | IX | Բրոնզե մեդալ
| |
1997 | Սարոյան Սիսան | Բրոնզե մեդալ
|
Հաջորդ Մենդելեևյան օլիմպիադաները[խմբագրել | խմբագրել կոդը]
No. |
Քաղաք |
Երկիր |
Տարի |
---|---|---|---|
57 | Աստանա | Ղազախստան | 2023 |
Նախորդ մենդելեևյան օլիմպիադաները[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ֆիզմաթ դպրոց (պաշտոնական կայք) Արխիվացված 2013-06-27 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 2,2 «Էվրիկա» վարժարան (պաշտոնական կայք)
- ↑ Անանիա Շիրակացու անվան ճեմարան (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-10-08 Wayback Machine
- ↑ «Քվանտ» վարժարան (պաշտոնական կայք) Արխիվացված 2015-05-03 Wayback Machine
- ↑ ԵՊԲՀ «Հերացի» ա/դ (պաշտոնական կայք)
- ↑ «ՄՄՕ 2024».
- ↑ «ՄՄՕ 2023».
- ↑ «ՄՄՕ 2022». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «ՄՄՕ 2021». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «ՄՄՕ 2020». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ ՄՄՕ 2019
- ↑ ՄՄՕ 2018
- ↑ ՄՄՕ 2017
- ↑ ՄՄՕ 2016
- ↑ ՄՄՕ 2015 (պաշտոնական կայք) Արխիվացված 2018-03-14 Wayback Machine
- ↑ ՄՄՕ 2015
- ↑ ՄՄՕ 2014 (պաշտոնական կայք) Արխիվացված 2018-03-18 Wayback Machine
- ↑ ՄՄՕ 2014
- ↑ ՄՄՕ 2013
- ↑ ՄՄՕ 2012 (պաշտոնական կայք) Արխիվացված 2014-10-04 Wayback Machine
- ↑ ՄՄՕ 2012
- ↑ ՄՄՕ 2011
- ↑ ՄՄՕ 2010
- ↑ ՄՄՕ 2009
- ↑ ՄՄՕ 2008
- ↑ «ՄՄՕ 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ ՄՄՕ 2006
- ↑ ՄՄՕ 2005
- ↑ ՄՄՕ 2004
- ↑ ՄՄՕ 2003
- ↑ ՄՄՕ 2002
- ↑ ՄՄՕ 2001
- ↑ ՄՄՕ 2000
- ↑ ՄՄՕ 1999
- ↑ ՄՄՕ 1998
- ↑ ՄՄՕ 1997
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лунин В.В., Ненайденко В.Г., Рыжова О.Н., Кузьменко Н.Е. Химия XXI века в задачах Международных Менделеевских олимпиад / под ред. В.В. Лунина. – М.։ Изд-во Моск. ун-та, Наука, 2006. – 384 с.
- Lunin V.V., Nenajdenko V.G., Ryzhova O.N., Kuz’menko N.E. Chemistry of 21st Century. International Mendeleev Chemistry Olympiad / Editor V.V. Lunin. – M.։ Moscow University Press, 2007. – 443 p.
- Решетова М.Д., Чуранов С.С. Из истории Менделеевских олимпиад. В сб.։ Современные тенденции развития химического образования։ работа с одаренными школьниками / под общей ред. академика В.В. Лунина. – М.։ Изд-во Моск. ун-та, 2007. – с. 137–145.
- Гладилин А.К. Химия – наука олимпийская. Наука и жизнь, 2010, №5, с. 55 – 58.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|