1909/1910 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը բրիտանական ազգային հավաքականների միջև անցկացված քսանյոթերորդ մրցաշարն էր։ Համառ պայքարում չնչին առավելությամբ հաղթող դարձավ Շոտլանդիայի հավաքականը։
Մրցաշարը մեկնարկեց Իռլանդիա-Անգլիա խաղով, որում գրանցված անակնկալ ոչ-ոքին մեծացրեց շոտլանդացիների հնարավորությունները, որոնք իրացվեցին ուելսցիների նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակի շնորհիվ։ Սակայն հաջորդ խաղում շոտլանդացիները պարտվեցին իռլանդացիներին, ինչի արդյունքում անգլիացիները հաղթեցին ուելսցիներին և իռլանդացիների հետ միասին 3-ական միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։
Սակայն այս երկու թիմերի հույսերն ի դերև ելան, քանի որ Շոտլանդիա-Անգլիա խաղում շոտլանդացիները հաղթեցին 2-0 հաշվով և վաստակելով 4 միավոր, շրջանցեցին այս երկու թիմերին՝ միևնույն ժամանակ ոսկե հնարավորություն տալով իռլանդացիներին։ Եթե Իռլանդիայի հավաքականը հաղթեր, միանձնյա կնվաճեր տիտղոսը, ոչ-ոքի խաղալու դեպքում այն կկիսեր շոտլանդացիների հետ։ Սակայն մրցաշարում հաղթելու որևէ հնարավորություն չունեցող Ուելսի հավաքականը 4-1 հաշվով տարավ ջախջախիչ հաղթանակ, ինչը միանձնյա հաղթանակ պարգևեց շոտլանդացիներին։