Ռոբերտ Էվանս
Ռոբերտ Էվանս անգլ.՝ Robert Evans | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1930[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Մահացել է | հոկտեմբերի 26, 2019[3][1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | դերասան, կինոպրոդյուսեր, հաղորդավար, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, գրող, հնչյունավորող և պրոդյուսեր |
Ամուսին | Շերոն Հագենի, Քամիլա Սպարվ, Էլի Մաքգրաու, Ֆիլլիս Ջորջ[4], Քեթրին Օքսենբերգ, անհայտ և Victoria White? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0263172 |
Ռոբերտ Էվանս (իսկական ազգանունը Շապիրա, հունիսի 29, 1930[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 26, 2019[3][1], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, որը 1967-1974 թվականներին կառավարել է Paramount Pictures կինոարտադրական ստուդիան։ Եղել է Ռ. Պոլանսկու և Ֆ.Ֆ.Կոպոլայի ֆիլմերի պրոդյուսեր, որոնցից են «Ռոզմարիի երեխան», «Չինական թաղամաս» և «Կնքահայրը»։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարլեմ քաղաքից ատամնաբույժի որդուն՝ 26-ամյա Ռոբերտ Շապիրային, Նորմա Շիրերը նկատել է Բևեռլի Հիլզի լողավազանում և «Հազար դեմքով մարդը» (1957 թվական) ֆիլմում առաջարկել իր հանգուցյալ ամուսնու՝ Իրվինգ Թալբերգի դերը։ Մեկ տարի անց Դերիլ Զանուկը պնդել է, որ Էվանսին դեր տան Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» վեպի հիման վրա նկարահանված կինոնկարում՝ չնայած գրողի ընդդիմությանը։ Էվանսի դերասանական վերջին նշանավոր աշխատանքը եղել 1959 թվականին նկարահանված մելոդրաման՝ «Ամեն ինչի լավագույնը»։
1966 թվականին Էվանսը գնել է Ռ. Տորպի «Դետեկտիվ» գրքի էկրանավորման իրավունքը։ Վեպի նկարահանման հաջողված աշխատանքը Ֆրենկ Սինատրայի հետ տպավորել է կինոարտադրության դիլերներին, որոնք հենց այդ պահին աշխատանքից հեռացրել էին Paramount Pictures կինոընկերության նախկին ղեկավարությանը։ Քիչ հայտնի Էվանսը ստացել է կինոարտադրության ղեկավարի աթոռը։ Նրա վերահսկողության ներքո Ամերիկայի ամենամեծ 9-րդ ստուդիան վերածվել է Հոլիվուդի ամենահաջողված ձեռնարկության։ 1969 թվականին նա ամուսնացել է Էլի Մակգրոուի՝ իր նկարահանած «Սիրո պատմություն» ֆիլմի աստղի հետ։
Ժամանակի ընթացքում Էվանսը ստացել է ստուդիայի սեփականատերերի աննախադեպ թույլտվությունը ՝ աշխատելու նաև որպես անկախ պրոդյուսեր։ Նրա առաջին ինքնուրույն պրոդյուսերական աշխատանքը՝ «Չինական թաղամաս», ստացել է բազմաթիվ կինոմրցանակներ և մեծ հաջողություն է ունեցել։
Տասնամյակի երկրորդ կեսին Էվանսի գործելաձևն ու արտադրողականությունը թուլացել են, և դա եղել է հատկապես թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով:1980 թվականին Էվանսն ու նրա եղբայրը մեղադրվել են կոկաինի վաճառքի մեջ. որպեսզի ապացուցեր դատարանում, որ զղջացել է իր արարքի համար, Էվանսը նույնիսկ նկարահանել է հեռուստատեսային գովազդ թմրանյութի վնասակարության մասին[5]։ 1983 թվականին բռնկվել է նոր սկանդալ՝ Ռոյ Ռեդինի պատվիրված սպանությունը, ում հետ Էվանսը աշխատել է «Կոտոն ակումբ» ֆիլմում։ Էվանսը հայտնվել է կասկածյալների ցուցակում, բայց կտրականապես հրաժարվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված[6]։
2010-ական թվականներին Էվանսը վարել է թոք-շոու «Sirius Satellite Radio» ռադիոընկերությունում։ 1994 թվականին հրատարակել է իր ինքնակենսագրությունը՝ «The Kid Stays in the Picture վերնագրով։
Ռոբերտ Էվանսը մահացել է 2019 թվականի հոկտեմբերի 26-ին[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվանսն ամուսնացել է յոթ անգամ, այդ թվում՝ Քամիլա Սպարվի հետ 1965 թվականին, իր հովանավոր Էլի Մաքգրոուի հետ՝ 1969-1973 թվականներին, «միսս Ամերիկա» Ֆիլիս Ջորջի հետ՝ 1977-1978 թվականներին, և Քեթրին Օքսենբերգի հետ՝ 1998 թվականին։ Մաքգրոուի և իր որդին՝ Ջոշ Էվանսը (ծնված 1971 թվականին), հայտնի է «Հուլիսի չորսին ծնվածը» ֆիլմում իր խաղացած դերով։
Էվանսի էքսցենտրիկ և տարբերվող պահվածքը հաճախ է գրավել ստեղծագործող մարդկանց ուշադրությունը։ Նա Օրսոն Ուելսի «Քամու հակառակ կողմը»[8] ֆիլմում եղել է անսկզբունքային կինոգործչի, «Խաբեբայություն» ֆիլմի հերոս Դասթին Հոֆմանի և «Անտուրաժ» հեռուստասերիալի[9] հերոս Մարտին Լանդաուի նախատիպը։
Եղբայրը՝ Չարլզ Էվանսը, եղել է ձեռնարկատեր(1926—2007 թվականներ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FamilySearch Family Tree — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 Natale R., Dagan C. Robert Evans, ‘Chinatown’ Producer and Paramount Chief, Dies at 89 — New York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2019. — ISSN 0042-2738
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ A Mogul’s Moguls Life’s Been A Bumpy Ride For Producer Robert Evans, Who Went, In His Words, From «Legend To Leper.» It’s All In His New Book, Even The Part About His Getting …
- ↑ «Producer Evans Refuses to Testify». Associated Press, 13 May 1989.
- ↑ «Умер продюсер фильма "Китайский квартал" Роберт Эванс». ТАСС. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Ronald Gottesman (ed.) Focus on Orson Welles. Prentice-Hall, Englewood Cliffs, New Jersey, 1976. P. 196.
- ↑ Robert Evans Fumes Over 'Entourage' Character | TV News | Hollywood.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Էվանս» հոդվածին։ |
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 2019 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Աուդիոգիրք կարդացողներ
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի հնչյունավորողներ