Jump to content

Ռոզմարիի երեխան (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզմարիի երեխան
անգլ.՝ Rosemary's Baby
ԵրկիրԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, հոգեբանական սարսափ, դրամա, սուրբծննդյան ֆիլմ, սատանայական ֆիլմ[1] և միստիկ սարսափ
Թեմագերբնական, մարդու հղիություն և Նեռ
ՀիմքՌոզմարիի երեխան
Թվականհունիսի 12, 1968[2] և 1968
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոման Պոլանսկի
ՊրոդյուսերՈւիլյամ Քասլ
Սցենարի հեղինակՌոման Պոլանսկի և Այրա Լևին
ԴերակատարներՄիա Ֆերրոու և Ջոն Կասսավետիս
ՕպերատորՈւիլյամ Ֆրեյկեր
ԵրաժշտությունԿշիշտոֆ Կոմեդա
ՄոնտաժՍեմ Օ Սթին և Բոբ Վուման
Պատմվածքի վայրՆյու Յորք շրջան
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն137 րոպե[3]
Բյուջե2 300 000 $[4]
ՀաջորդԻնչ պատահեց Ռոզմարիի երեխայի հետ
 Rosemary's Baby (1968) Վիքիպահեստում
Դակոտա
Միա Ֆերրոու

Ռոզմարիի երեխան (անգլ.՝ Rosemary's Baby), Ռոման Պոլանսկու ամերիկյան հոգեբանական թրիլեր՝ նկարահանված 1968 թվականին Այրա Լևինի համանուն վեպի հիման վրա։ «Բնակարանային եռերգության» երկրորդ մասը բաղկացած է «Նողկանք», «Ռոզմարիի երեխան» և «Վարձակալ» ֆիլմերից։ Գլխավոր դերերը կատարել են Միա Ֆերրոուն և Ջոն Կասավետիսը։

Ռութ Գորդոնը «Օսկար» մրցանակի է արժանացել որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Ֆիլմը արժանացել է նաև 8 տարբեր մրցանակների։ Այս ֆիլմը Ռոման Պոլանսկու Հոլլիվուդում նկարած ֆիլմն է և նրա գրական ստեղծագործություն էկրանավորելու առաջին փորձը։ AFI վարկածով 100 տարվա կտրվածքով 100 ամենասուր սյուժեներով ֆիլմերի ցանկում զբաղեցնում է 9-րդ տեղը[5]։ 2014 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է ԱՄՆ-ի Ազգային ֆիլմերի պահոցում՝ ունենալով մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակություն։

Երիտասարդ զույգ Ռոզմարի (Միա Ֆերրոու) և Գայ Վիդհաուսները երեխա չունեին։ Նրանք տեղափոխվում են Բրեմֆորդ (Նյույ-Յորք) և դառնում են տարեց զույգ Մինի և Ռոման Քաստևետների հարևանները։ Նրանց բնակարանները միացված էր իրար։ Ռոզմարիի ամուսինը անհաջողակ դերասան էր և աշխատում էր ռադիոյում և հեռուստատեսությունում։ Ռոզմարին ծանոթանում է հարևանների խորթ աղջկա՝ Թերրիի հետ։ Սակայն շուտով Թերրին դուրս է նետվում պատուհանից։

Որոշ ժամանակ անց Քաստևետները ընթրիքի են հրավիրում երիտասարդ զույգին, որի ընթացքում վատ են արտահայտվում Հռոմի պապ Պողոս VI Նյույ-Յորք կատարած այցի մասին։ Ռոմանը առաջարկում է իր օգնությունը Գային դերասանական գործում։ Զույգը ուզում էր երեխա ունենալ և հույսը դնում է իդեալական օրերի վրա։ Հենց այդ օրը Միննին հարևաններին շոկոլադե թխվածք է բերում, որը Ռոզմարիին կասկածելի է թվում իր տարօրինակ համի պատճառով, և նա, առանց մինչև վերջ ուտելու, նետում է թխվածքն ու իրեն վատ է զգում։ Նա քնում է և տարօրինակ տեսիլք է տեսնում։ Իբր Գայի հետ լողում է զբոսանավով։ Գայը վերափոխվում է հրեշի և բռնաբարում նրան։ Առավոտյան Ռոզմարին իր թիկունքին տեսնում է հրեշի եղունգների հետքերը։

Մի քանի օր անց նա իմանում է, որ հղի է և պետք է ծննդաբերի 1966 թվականի հունիսի 28-ին (6/66)։ Իր ընկերուհի Էլիսի (Էմալին Հենրի) խորհրդով նա ցանկանում է հետազոտվել բժիշկ Հիլլի մոտ, սակայն Միննին պնդում է, որ այցելի բժիշկ Սապիրսթայնին(Ռալֆ Բելլամի)։ Կինը սկսում էր քաշը կորցնել քաշ հավաքելու փոխարեն։ Բացի դանից նրան տանջում էր մշտական ցավը, նա սկսում է սիրել հում միսը, իսկ վիտամինների փոխարեն բժիշկը առաջարկում է ուտել Միննի պատրաստած արգանակները։

Ռոզմարին սկսում է ուսումնասիրել սատանիզմի և տարբեր ծեսերի մասին գրքեր, նա սկսում է կասկածել, որ իր հարևանները, նրանց բոլոր ընկերները այդ թվում և բժիշկ Սապիրսթայնը սատանիստական պաշտամունքի մասնակիցներ են, որոնք պլաններ են կազմում իր դեռ չծնված երեխայի վերաբերյալ և որ իր ամուսինը նրանց համախոհն է։ Ծննդաբերությունից մի քանի օր առաջ Ռոզմարին հավաքում է իրերը, գումար է վերցնում և ուղևորվում ծանոթ բժիշկ Հիլլի մոտ։ Նա հայտնում է սատանիստների պայմանավորվածության մասին իր կասկածները։ Ռոզմարին խնդրում է բժշկին իրեն տեղավորել հիվանդանոցում։ Բժիշկը համաձայնվում է և խնդրում է նրան պառկել և հանգստանալ։ Երբ Ռոզմարին արթնանում է, պարզվում է, որ Հիլլը կապ է հաստատել Գայի հետ և նա բժիշկ Սապիրսթայնի հետ Ռոզմարիին տեղափոխում են տուն և նրան հանգստացնող են տալիս։ Արթնանալուց հետո Ռոզմարին իմանում է, որ մահացած երեխա է լույս աշխարհ բերել։ Բայց ամուսինը հանգստացնում է նրանով, որ ինքը հաջողության է հասել դերասանական կարիերայում և կարող է նկարահանվել խոշոր կինոընկերություններում՝ վաստակելով խոշոր գումարներ։ Ավելի ուշ Ռոզմարին հարևանների սենյակից երեխայի լացի ձայն է լսում և հասկանում, որ իր կասկածները ճիշտ էին։ Նա վերցնում է դանակը, գտնում է հարևանների սենյակը տանող մուտքը պահարանի մեջ բացում դուռը։ Այնտեղ նա տեսնում է իր ամուսնուն, բժիշկ Սապիրսթայնին, Միննիին և Ռոմանին, նաև շատ տարբեր ազգության և ռասայի անծանոթ մարդկանց։ Նրանք տոնում են երեխայի ծնունդը որը պարկած էր շրջված խաչելությամբ սև օրորուցում։ Ռոզմարին դողալով նայում է երեխային (ֆիլմում երեխային ցույց չեն տալիս, բայց մատնանշում են, որ շատ է նման հորը)։ Ռոզմարին սկզբում սարսափում է, փորձում է հակառակվել, բայց մայրական բնազդը ավելի ուժեղ է, և նա մնում է իր երեխայի մոտ։ Ֆիլմիր վերջում Ռոզմարին օրորում է երեխայի օրորոցը և անկեղծորեն ժպտում նրան։

Դերասան Դեր
Միա Ֆերրոու Ռոզմարի Վուդհաուս
Ջոն Կասսավետիս Գայ Վուդհաուս
Ռալֆ Բելլամի Բժիշկ Սապիրսթայն
Ռութ Գորդոն Միննի Քաստևետ
Սիդնի Բլեկմեր Ռոման Քաստևետ
Մորիս Էվանս Խատչ
Էլիշա Կուկ-փոքր Պարոն Նիկլաս
Պետսի Քելլի Լորա-Լուիզ
Չառլզ Գրոդին Բժիշկ Խիլլ
Վիկտորիա Վետրի Թերրի
Ուիլյամ Կասլ Հեռախոսի մոտ կանգնած մարդ
Թոնի Կյորտիզ Հեռախոսով Դոնալդ Բաումգարտիի ձայնը
Էմմալին Հենրի Էլիզ Դանստոն
Հաննա Լենդի Գրեյս Քարդիֆֆ
Հոբ Սամմերս Տիկին Գիլմոր
Մերիանն Գորդոն Ռոզմարիի ընկերուհին
Քերոլ Բրյուստեր Քլոդիա Կոմֆորտ

Նկարահանումներից առաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլանսկին նախատեսել էր գլխավոր դերերի համար Թյուսդեյ Ուելդին (Ռոզմարի) և Ռոբերտ Ռեդֆորդին (Գայ)։ Սակայն «Paramount Pictures»-ը պնդեց այլ թեկնածություների համար։ Գայ դերի համար առաջարկվել է նաև  Ջեք Նիքոլսոնի թեկնածությունը։ Վեպի էկրանավորման իրավունքը պատկանում էր Ուիլյամ Կասլին, սակայն «Paramount Pictures» ընկերությունը նրա առաջ պայման դրեց, որ նա չլինի ֆիլմի ռեժիսորը, որովհետև նա հայտնի էր իր սակավաբյուջե ֆիլմերով։ Սակայն նա ֆիլմում խաղում է հեռախոսախցիկի մոտ կանգնած տղամարդու դերը։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Պոլանսկին, նկարահանելով ֆիլմը, փորձել է հետևել վեպի ամենափոքր դետալներին։ Ասում են, որ մի անգամ նա նույնիսկ հարցրել է Այր Լեվինին, թե «The New Yorker» ամսագրի որ համարում է Գայ Վուդհաուսը տեսել այն վերնաշապիկը, որն ուզում էր գնել։ Ինչպես հետո պարզեցին Պալանսկու շրջապատի մարդիկ ռեժիսորի այդչափ մանրախնդրությունը նրա համար էր, որ «Ռոզմարիի երեխան» նրա համար առաջին գրքի ֆիլմ էկրանավորումն էր։

Ֆիլմի մի տեսարանում Միա Ֆերրոուն իսկապես կերել է հում լյարդ։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում Միա Ֆերրոուն բաժանվել է իր ամուսնուց՝ Ֆրենկ Սինատրայից։ Նկարահանումների շատ մասնակիցներ պնդում են, որ Պոլանսկու կինը՝ Շերոն Թեյթը, նկարահանվել է երեկույթի տեսարանում, որը Ռոզմարին կազմակերպել է իր ընկերների համար։

Խոսակցություն կա, որ Անտոն Լավեյը `Սատանայի եկեղեցու հիմնադիրը և քահանայապետը, նկարահանման ժամանակ եղել է Ռոման Պոլանսկու տեխնիկական խորհրդականը։ Բայց դա չի հաստատվել։ «Ռոզմարիի երեխան» պրոդյուսերների, Ուիլյամ Քասլի և Ջին Գուտովսկու ՝ Ռոման Պոլանսկու մտերիմ ընկերոջ խոսքով ՝ ոչ մի «տեխնիկական խորհրդատու» չի եղել, քանի որ ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Այրա Լեվինի վեպի հիման վրա[6]։ Այդ մասին վկայում էին նկարահանման բոլոր մասնակիցները։ Ավելին Պոլանսկին և Լավեյը երբեք ծանոթ չեն եղել։ Ինչ վերաբերում է «Հրեշ»-ին  ապա, ըստ Միա Ֆերրոուի հոր, նրա դերը խաղացել է  անհայտ երիտասարդ պարողը։ «Հրեշ»-ի  կոստյումը գնվել էր 1971 թվականին «Studio One»-ից՝  «Սատանայի ապաստան»-ը (Asylum of Satan) փոքրաբյուջետային ֆիլմի նկարահանումների համար։ Այս ֆիլմի տեխնիկական խորհրդատու Մայքլ Աքվինոն պնդում է, որ այդ կոստյումը չափերով ոչ մի կերպ չէր լինում Լավեյին։

Ջոն Լենոնը մի քանի տարի ապրել է Մանհեթենի «Դակոտա» տանը, որտեղ տեղի են ունեցել "Ռոզմարիի երեխան" ֆիլմի նկարահանումները, այնտեղ էլ Լենոնը սպանվել է 1980 թվականին։ Ֆիլմում տունը կոչվում է ոչ թե «Դակոտա» այլ Բրեմֆորդ։ Այդ տանն է ապրել նաև դերասանուհի Լորան Բեքոլլը։ Նա հաճախ էր դուրս գալիս դիտելու ֆիլմի նկարահանման ընթացքը։

  • Երկրորդ պլանի լավագույն կանանց դերը - Ռութ Գորդոն, մրցանակը «Օսկար»1969 թվական
  • Երկրորդ պլանի լավագույն կանանց դերը - Ռութ Գորդոն, մրցանակը «Ոսկե Գլոբուս» 1969 թվական
  • Լավագույն արտասահմանյան դերասանուհի - Միա Ֆերրոու մրցանակը «Դավիդ դի Դոնաթելլո» 1969 թվական
  • Լավագույն արտասահմանյան ռեժիսոր - Ռոման Պոլանսկի մրցանակը «Դավիդ դի Դոնաթելլո» 1969 թվական

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրված էր Քենեթ Անդերսոնի գրքի հիման վար[7]։ Ֆիլմի էկրանավորումից մի տարի անց Ռառլզ Մենսոնի հետնորդների կողմից, որոնք իրենց անվանում էին Helter Skelter (Բիթլսի երգերից մեկի անունով), սպանվում է Ռոման Պալանսկիի հղի կինը՝ Շերոն Թեյթը։ 1976 թվականին իրական ֆիլմի մոնտաժող՝ Սեմ Օ'Սթինի կողմից նկարահանվեց նոր նախագիծ՝ «Տեսեք ինչ պատահեց Ռոզմարիի երեխայի հետ»։

NBC ալիքը վերանկարահանեց «Ռոզմարիի երեխան» ֆիլմը, վերածելով մինի սերիալի։ Սերիալի ռեժիսորն էր Ագնեշկա Հոլլանդը, սցենարը՝ Ռոման Պոլանսկին, Ռայանա Կոմբան և Սքոթ Էբբան։ Գործադիր պրոդյուսերը  ինքը ՝ Ռոման Պոլանսկին էր նա նաև հանդես է եկել որպես խորհրդատու։ Ռոզմարիի դերը խաղում էր «Ավատար» ֆիլմի աստղ Զոյի Սալդանան, իսկ Գայ Վուդհաուսի դերը խաղում էր՝ Պատրիկ Ադասը։ Ջեյսոն Այզեքսը խաղում էր՝ Ռոման Քասթեվետի դերը, իսկ Կառոլ Բուգեն նրա կնոջ Մինի Քասթեվետի դերը։ Նկարահանումները սկսվել են Փարիզում 2014 թվականի փետրվարին, ֆիլմի գործողությունը նույնպես տեղափոխվել է Փարիզ, իսկ տան անվանումը փոխվել է «Հիմերա» - ով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.churchofsatan.com/sources-film-list/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. https://www.imdb.com/title/tt0063522/
  5. «The 100 Scariest Movie Moments: 100 Scariest Moments in Movie History - Official Bravo TV Site». web.archive.org. 2007 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  6. William Castle. Step Right Up! I’m Gonna Scare the Pants off America, New York: Pharos Books, 1992
  7. «20th-Century American Bestsellers». bestsellers.lib.virginia.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզմարիի երեխան (ֆիլմ)» հոդվածին։