Այրա Լևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այրա Լևին
անգլ.՝ Ira Levin
Ծնվել էօգոստոսի 27, 1929(1929-08-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 12, 2007(2007-11-12)[4][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող և երգերի հեղինակ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Հորաս Մաննի դպրոց և Դրեյքի համալսարան
Ժանրերֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներՌոզմարիի երեխան և Սթեփֆորդյան կանայք
Պարգևներ
Изображение автографа
Կայքiralevin.org
 Ira Levin Վիքիպահեստում

Այրա Լևին (անգլ.՝ Ira Levin, օգոստոսի 27, 1929(1929-08-27)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 12, 2007(2007-11-12)[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի արձակագիր, դրամատուրգ և երգերի հեղինակ։ «Ռոզմարիի երեխան» վեպի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այրա Լևինը ծնվել է 1929 թվականի օգոստոսի 27-ին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում, և վաղ տարիներն անցկացրել է Մանհեթենում և Բրոնքսում։ 1950 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը, որտեղ սովորել է փիլիսոփայություն և անգլերեն։ 22 տարեկանում գրել է իր անդրանիկ վեպը՝ «Համբույր մահից առաջ», որի համար ստացել է Էդգար Ալան Պոյի մրցանակ։

Գրողի առաջին պիեսը դարձել է Մաք Հիմենի «Դժվար է լինել սերժանտ» վեպի ադապտացիան, որը կատակերգություն է ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայության ժամանակ նորակոչիկ-ռամիկների արկածների մասին, որը գրվել է 1955 թվականին հեռուստատեսային ներկայացման համար և սկիզբ է դրել դերասան Էնդի Գրիֆիտի գործունեությանը։ 1958 թվականին պիեսն էկրանավորվել է, իսկ գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Նիք Ադամսը։ 1964 թվականին պիեսի հիման վրա ստեղծվել է հեռուստատեսային սերիալ, որտեղ գլխավոր դերում Սեմի Ջեքսոնն է։

1967 թվականին հրատարակվել է «Ռոզմարիի երեխան» վեպը՝ Լևինի ամենահայտնի վեպը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952՝ «Համբույր մահից առաջ» (A Kiss before Dying)
  • 1967՝ «Ռոզմարիի երեխան» (Rosemary’s Baby)
  • 1970՝ «Այս կատարյալ օրը» (This Perfect Day), մարդկային հակաուտոպիա, որտեղ չեն պատժում, այլ միայն բուժում են։
  • 1972՝ «Սթեփֆորդյան կանայք» (The Stepford Wives)
  • 1976՝ «Բրազիլացի տղաները» (The Boys from Brasil)
  • 1991՝ «Տաշեղ» (Sliver)
  • 1997՝ «Ռոզմարիի որդին» (Son of Rosemary)

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]