Ռութ Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռութ Գորդոն
անգլ.՝ Ruth Gordon
Ruth-Gordon-1930.jpg
Ռութ Գորդոնը 1930 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 30, 1896(1896-10-30)[1][2][2][…]
ԾննդավայրՔուինսի, Մասսաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 28, 1985(1985-08-28)[1][2][2][…] (88 տարեկան)
Մահվան վայրՄասսաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1914)[3] և Quincy High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ
Ակտիվ շրջան1915-1985
Ամուսին(ներ)Garson Kanin?[4] և Gregory Kelly?[5]
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Քրիստալ մրցանակ «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար և Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում
ԿինոՊոիսկID 1732143
Ruth Gordon 1946.

Ռութ Գորդոն (անգլ.՝ Ruth Gordon, հոկտեմբերի 30, 1896(1896-10-30)[1][2][2][…], Քուինսի, Մասաչուսեթս, ԱՄՆ - օգոստոսի 28, 1985(1985-08-28)[1][2][2][…], Edgartown, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և սցենարիստ։ Նրա ամենահայտնի դերերը դարձան հոգատար հարևանուհի Մինի Քաստևատան՝ «Ռոզմարիի երեխան» ֆիլմում, ինչպես նաև «Հարոլդ և Մոդ» ֆիլմում Մարջորի Չարդինը։ Նրա դերասանական կարիերայի 47-րդ տարում դերասանուհին արդեն արժանացել էր «Օսկար» և «Էմմի» մրցանակների, ինչպես նաև 2 «Ոսկե Գլոբուսի»։

Կենսսգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Գորդոն Ջոնսը ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում։ Նա կապիտան Քլինթոն Ջոնսոնի և նրա կնոջ Էնի Զիգլեր Ջոնի ընտանիքում միակ զավակն էր։ Գորդոնը թատրոնին սիրահարված էր դեռևս վաղ հասակում և հաճախ էր իր սիրելի դերասանուհիներին նամակներ ուղարկում ՝ հույս ունենալով, որ կստանա նրանց ինքնագրերը։ Դերասանուհի Հեյզել Դոունից պատասխան նամակ ստանալը Ռութ Գորդոնին ոգեշնչեց սկսելու սեփական թատերական կարիերան[6]։ Չնայած նրա հայրը թերահավատորեն էր վերաբերվում դստեր ցանկությանը, սական 1914 թվականին՝ ավագ դպրոցն ավարտելուց հետո օգնեց նրան ընդունվելու Նյու Յորքի Դրամատիկական Արվեստի Ամերիկյան Ակադեմիա։

Թատերական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 1 տարի հետո «Կյանքի մրրիկը» համր ֆիլմը դարձավ նրա կինոդեբյուտը, որտեղ խաղում էր պարուհու էպիզոդիկ դեր[7]։ Նույն թվականին Բրոդվեյում խաղաց «Փիթեր Փեն» բեմադրությունում, որտեղ մարմնավորեց կորած տղաներից մեկի՝ Նիբսայի դերը։ Այս դերը տպավորեց հայտնի թատերագետ Ալեքսանդր Վուլկոտին, ով դարձավ Գորդոնի ընկերն ու խորհրդատուն։ 1918 թվականին դերասանուհին խաղաց Բուտա Թարկինգտոնի «Տասնյոթ» պիեսի Լոլա Պրատի դերը, որտեղ ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ դերասան Գրեգորի Քելիի հետ։ Նրանց ամուսնությունը տեղի ունեցավ 1921 թվականին և տևեց մինչև 1927 թվականը՝ ամուսնու անսպասելի մահը՝ սրտի հիվանդության պատճառով։ Իր առաջին խոշոր դերը Ռութը խաղաց Մաքսվել Անդերսոնի «Շաբաթվա Երեխաները» բրոդվեյական պիեսում, որտեղ խաղաց Բոբիի դերը։ Ռութ Գորդոնը շարունակեց ակտիվ խաղալ թատերական բեմում մինչև 1930 թվականը։ Նա «Էթան Ֆրոմ» բեմադրությունում խաղաց Մեթիի դերը, իսկ Մարդերի Պինչվայֆին Ուիլյամ Ուիչերլիի «Գյուղացի կինը» կատակերգությունում, ինչպես նաև Նորա Հելմերին Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսում։ 1929 թվականին ծնվեց նրա և Բրոդվեյի պրոդյուսեր Ջեդ Հարիսից անօրինական որդին՝ Ջոնսը։

Նատալի Վուդը և Ռութ Գորդոնը 1966 թվականին «Ոսկե Գլոբուս»-ի արարողությանը

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Գորդոնը MGM կինոստուդիայի հետ պայմանագիր կնքեց դեռևս 1930-ականների սկզբին, սակայն ստուդիայում հայտվնեց 1941 թվականին, երբ նա փոքր դեր էր խաղացել Գրետա Գարբոյի «Երկերեսանի կին» ֆիլմում։ 1940 թվականին նա հաջող դերեր է խաղացել հոլիվուդյան ստուդիաներում «Լինկոլնը Իլինոյսում» և «Բժիշկ Էլրիխի կախարդական գնդակը» ֆիլմերում 1942 թվականին նա ամուսնացավ դրամատուրգ Գարսոն Կանինի հետ, ով նրանից 16 տարով փոքր էր։ Միասին նրանք գրեցին Ջորջ Կյուկորի կողմից հրատարակված մի շարք հրաշալի սցենարների, այդ թվում «Ադամի կողը» և «Փեթ և Մայք» ֆիլմերում Քեթրին Հեփբորնի և Սփենսեր Թրեյսի հետ գլխավոր դերում։ Այս երկու ֆիլմերի համար, ինչպես նաև 1947 թվականին առաջին սցենարը «Կրկնակի կյանք» ֆիլմի համար, Գորդոնը և Կանին արժանացան «լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում «Օսկար»-ի։ 1953 թվականին «MGM» ընկերությունը թողարկեց «Դերասանուհի» ֆիլմը, որի սցենարիստը նաև Ռութ Գորդոնն էր:Ֆիլմը նկարահանվել է դերասանուհու կենսագրության հիման վրա, իսկ նրա դերում անգլուհի Ջին Սիմոնսն էր։ 1970-ական թվականներին Ռութ Գորդոնը գրեց ևս երեք ինքնակենսագրության`« Իմ կողմը», «ՈՒրիշների մեջ» և «Բաց գիրքը »։ Չնայած ֆիլմերում հաջող կարիերայի, Ռութ Գորդոնը շարունակում էր խաղալ նաև բեմում։ 1956 թվականին նա առաջադրվել է Թոնի մրցանակի որպես լավագույն դերասանուհի Տորտոնա Ուայլդերի «Խնամախոսը» պիեսում Դոլի Լևիի դերի համար, որը հետագայում կոչվեց «Բարև,Դոլլի!»: Դերասանուհին ելույթ ունեցավ Լոնդոնում, Բեռլինում և Էդինբուրգում։ Այս ներկայացման շրջագայությամբ հանդես եկավ Լոնդոնում, Բերլինում, Էդինբուրգում։

1966 թվականին Գորդոնը առաջադրվեց Օսկարի և Դեյզի Քլովերի ներաշխարհը ֆիլմում որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի արժանացավ Ոսկե Գլոբուսի, որի գլխավոր դերում էր Նատալի Վուդը։ Ռութ Գորդոնը կինոակադեմիայի պատվավոր մրցանակը և երկրորդ Ոսկե Գլոբուսը ստացավ երեք տարի անց, Այրա Լևինի համանուն վեպի հիման վրա Ռոման Պոլանսկու «Ռոզմարիի երեխան» առեղծվածային ֆիլմում Մինի Կաստևեթի դերի համար։ Երրորդ Ոսկե Գլոբուսը նրան բերեց կրոնական Հարոլդ և Մոդ ֆիլմում ծեր կին Մոդի դերը։ 1970-ական թվականներին դերասանուհին պարբերաբար հայտնվեց հեռուստատեսությունում։ Նա նկարահանվեց «Ռոդա», «Նյուհարթ», «Կոլոմբո», ինչպես նաև «Տաքսի» սերիալում, որը 1979 թվականին նրան բերեց «Էմմի» մրցանակ։ Ռութ Գորդոնը մահացել է 1985 թվականի օգոստոսի 28-ին կաթվածից 88 տարեկանում Մասաչուսեթս նահանգի Էդգարթաուն քաղաքի իր տանը։

Ֆիլմարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինքոլն Իլինոյսում (1940) - Մերի Թոդ Լինքոլն
  • Բժիշկ Էլրիխի կախարդական փամփուշտը (1940) - Հեդվիգ Էրլիխ
  • Երկերեսանի կին (1941) - օրիորդ Ռութ Էլիս
  • Պատերազմ Հյուսիսային Ատլանտիկայում (1943) - օրիորդ Ջերվիս
  • Դեյզի Քլովերի ներաշխարհը (1966) - օրիորդ Քլովեր
  • Ռոզմարիի երեխան (1968) - Մինի Քաստևեթ
  • Ի՞նչ է պատահել մորաքույր Էլիսին:(1969) - Էլիս Դիմոկ
  • Որտե՞ղ է Պոպան (1970) - օրիորդ Հոչեյզեր
  • Հարոլդ և Մոդ (1971) - Մոդ
  • Փորձիր բռնել ինձ (1977) - Էբիգեյլ Միթչել
  • Ինչ էլ որ լինի՝ պարտվում ես (1978) - Զենովիա «Մա» Բոգս
  • Աղբի որս (1979) - Արվիլլա Դրոլ
  • Իմ թիկնապահը (1980) - Պիչ տատիկ
  • Դելտա Պի (1985) - Մագսի
  • Խնդիր գործակալների հետ (1987) - օրիորդ Արկրայթ

Սցենարնեեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրկնակի կյանք (ֆիլմ, 1947)
  • Ադամի կողը (ֆիլմ, 1949)
  • Փրկիր ամուսնությունը (ֆիլմ, 1952)
  • Փեթ և Մայք (1952)
  • Դերասանուհի (ֆիլմ, 1953)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկար» 1969 - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Ռոզմարիի Երեխան (ֆիլմ)»)
  • «Ոսկե Գլոբուս» 1966 - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Դեյզի Քլովերի ներաշխարհը»)
  • «Ոսկե Գլոբուս» 1969 - «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Ռոզմարիի երեխան»)
  • «Էմմի» 1979 - «Լավագույն դերասանուհի» («Տաքսի»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]