Քշիշտոֆ Կոմեդա
| Քշիշտոֆ Կոմեդա | |
|---|---|
| Բնօրինակ անուն | լեհ.՝ Krzysztof Trzciński |
| Նաև հայտնի է որպես | Komeda և Krzysztof Komeda |
| Ծնվել է | ապրիլի 27, 1931[1][2][3] կամ ապրիլի 27, 1937[4] Պոզնան, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
| Երկիր | |
| Մահացել է | ապրիլի 23, 1969[1][2][3] Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5] |
| Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն[6] |
| Ժանրեր | ջազ |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, jazz pianist, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, ստուդիական երաժիշտ, կոկորդաբան և ջազ երաժիշտ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Կրթություն | Poznań University of Medical Sciences? |
| Անդամակցություն | Komeda Quintet? և Sekstet Komedy? |
| Ամուսին | Zofia Komedowa? |
| Կայք | komeda.pl |
Քշիշտոֆ Կոմեդա (լեհ.՝ Krzysztof Komeda, իսկական ազգանունը Trzciński, ապրիլի 27, 1931[1][2][3] կամ ապրիլի 27, 1937[4], Պոզնան, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - ապրիլի 23, 1969[1][2][3], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ դաշնակահար և կոմպոզիտոր, որը համարվում է ջազ ազգային դպրոցի նախահայրը։ Երաժշտություն է գրել մոտ 70 ֆիլմերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթությամբ ականջաբան է։ Առաջին անգամ ճանաչվել է 1956 թվականին Սոպոտում անցկացված Առաջին ջազային փառատոնի ժամանակ։
1956-1962 թվականներին հաջողությամբ մասնակցել է երաժշտական փառատոների Մոսկվայում, Գրենոբլում և Փարիզում։ Նրան իսկական հաջողություն բերեց Astigmatic ալբոմը (1965) և երաժշտությունը, որը գրված էր Ռոման Պոլանսկիի այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Դանակ ջրում», «Փակուղի», «Վամպիրների պարահանդես»։
Այլ աշխատություն՝ — Ընդհատված թռիչք (1964)։
1968 թվականից բնակվում էր Լոս Անջելեսում, որտեղ գրել է երաժշտություն Ռոման Պոլանսկիի «Ռոզմարի երեխան և Բազզա Կուլիկայի «Խռովություն» ֆիլմերի համար։ Նույն թվականի դեկտեմբերին, գրող Մարեկ Հլասկոյի հետ վերադառնալով տուն, ալկոհոլի ազդեցության տակ լինելով, Քշիշտոֆը բլուրից պատահաբար ցած է ընկել՝ ստանալով ուղեղի ծանր ցնցում, որի արդյունքում շուտով ընկել է կոմայի մեջ։ Նրան ուղարկել են Վարշավա, սակայն նա մահանում է։
Հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլուպսկում ամեն տարի ի հիշատակ Քշիշտոֆ Կոմեդայի ջազային կոմպոզիտորների փառատոն է անցկացվում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #129251534 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քշիշտոֆ Կոմեդա(անգլ.) Allmusic կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քշիշտոֆ Կոմեդա» հոդվածին։ |
| ||||||||||||||||