Մարիա Գաետանա Անեզի
Մարիա Գաետանա Անեզի իտալ.՝ Maria Gaetana Agnesi | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1718[1][2][3][…] Միլան, Միլանի դքսություն[4] |
Մահացել է | հունվարի 9, 1799[1][3][5][…] (80 տարեկան) Միլան, Ցիզալպիական հանրապետություն[4] |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Միլան |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, մաթեմատիկոս, բարեգործ, աստվածաբան, մանկավարժ և Պոլիգլոտ |
Հաստատություն(ներ) | Բոլոնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական անալիզ, մաթեմատիկական անալիզ, Կոնական հատույթ, հանրահաշիվ, կրթական համակարգ[6], աստվածաբանություն[6], փիլիսոփայություն[6] և մաթեմատիկա |
Ալմա մատեր | տնային ուսուցում |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, եբրայերեն և իտալերեն[7][6] |
Maria Gaetana Agnesi Վիքիպահեստում |
Մարիա Գաետանա Անեզի (իտալ.՝ Maria Gaetana Agnesi, Իտալերեն արտասանություն՝ [maˈriːa ɡaeˈtaːna aɲˈɲeːzi, -eːsi; -ɛːzi][8], մայիսի 16, 1718[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[4] - հունվարի 9, 1799[1][3][5][…], Միլան, Ցիզալպիական հանրապետություն[4]), իտալացի մաթեմատիկոս, փիլիսոփա, աստվածաբան, հումանիստ։ Մաթեմատիկայի ձեռնարկ գրող և համալսարանում մաթեմատիկայի պրոֆեսոր նշանակված առաջին կինն է։
Նրան վստահվել է գրելու դիֆերենցիալ հաշվի և ինտեգրալի քննարկման վերաբերյալ առաջին գիրքը։ Եղել է Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր, թեև երբեք չի պաշտոնավարել։
Կյանքի վերջին չորս տասնամյակների ընթացքում ուսումնասիրել է աստվածաբանություն (մասնավորապես՝ հայրաբանություն), կատարել է բարեգործական աշխատանք, ծառայել աղքատներին, թույլ տվել նրանց գալ իր տուն, որտեղ ստեղծել է հիվանդանոց[9]։ Եղել է ջերմեռանդ կաթոլիկ, լայնորեն անդրադարձել է մտավոր հալածանքի և առեղծվածային հայեցողությամբ ամուսնություններին, հատկապես «Il Cielo mistico» (Առեղծվածային երկինք) էսսեում։
Երգահան, կլավեսինահար, Մարիա Թերեզա Անեզիի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Գաետանա Անեզին ծնվել է Միլանում՝ հարուստ և կրթված ընտանիքում[10][11][12]։ Հայրը՝ Բոլոնիայի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Պիետրո Անեզին[13], ցանկանում էր դառնալ Միլանի ազնվական ընտանիքներից մեկը։ Այդ նպատակով 1717 թվականին նա ամուսնանում է Բրիվիո ազնվական ընտանիքից Աննա Ֆորտունատայի հետ։
Մարիան եղել է հրաշամանուկ, հինգ տարեկան հասակում խոսել է իտալերեն և ֆրանսերեն, 11 տարեկանում՝ հունարեն, եբրայերեն, իսպաներեն, գերմաներեն, լատիներեն։ Նրան անվանում էին «յոթ լեզվի հռետոր»[13]։ Նա նույնիսկ զբաղվել է իր կրտսեր եղբայրների կրթությամբ։ Ինը տարեկանում լատիներենով կնոջ իրավունքները թեմայով գրել է 1 ժամ տևողությամբ ելույթ[14]։
12 տարեկանում Անեզին տառապել է խորհրդավոր հիվանդությունից, որն առաջացել էր նրա չափից ավելի ուսումնասիրությունների արդյունքում և նրան խորհուրդ տվեցին զբաղվել պարով և ձիարշավով, սակայն բուժման այս տարբերակը չաշխատեց, նրա մոտ ի հայտ եկավ ջղաձգություն, և նրան խորհուրդ տվեցին չափավորություն դրսևորել։ 14 տարեկան հասակում նա սկսեց զբաղվել ձգաբանությամբ և երկրաչափությամբ[13]։ Անեզին 15 տարեկան էր, երբ հայրը իրենց տանը սկսեց հյուրընկալել Բոլոնիայի ուսյալ մարդկանց[14], որոնց հետ նա կարդում, ուսումնասիրում է ատենախոսություններ, փիլիսոփայական հարցեր։ Այս հանդիպումների արձանագրությունները տեղ են գտել Շառլ դե Բրոսի «Lettres sur l'Italie» և «Propositiones Philosophicae» աշխատություններում, որոնք Անեզիի հայրը տպագրել է 1738 թվականին[13]։ Մարիան ամաչկոտ բնավորություն ուներ, և այս հանդիպումները նրան դուր չէին գալիս[14]։
Անեզիի հայրը մոր մահից հետո երկու անգամ ամուսնացել է, և Մարիան նրա 21 երեխաներից ավագն էր։ Ի լրումն իր կատարումների և դասերի՝ նա սովորեցնում էր իր եղբայրների ու քույրերի դասերը։ Չնայած մեծ ցանկությանը՝ այս աշխատանքի պատճառով նա չի կարողանում ընդունվել մենաստան։ Հայրը համաձայնվում է թույլ տալ նրան ապրել պայմանական կիսամեկուսացած՝ իրեն ամբողջությամբ նվիրելով մաթեմատիկայի ուսումնասիրությանը[13]։ 1739 թվականին կարդալով մարկիզ Գիյոմ Ֆրանսուա Լոպիտալի «Traité analitique des sections coniques» աշխատությունը՝ Մարիան 1740 թվականին ակնառու մաթեմատիկ, վանական Ռամիրո Ռամպինելիի օգնությամբ ներգրավվում է այս բնագավառ[15]՝ նրա մոտ ուսանելով դիֆերենցիալ հաշիվ և ինտեգրալ։
1750 թվականին, հոր հիվանդության պատճառով, Բենեդիկտ XIV-ի կողմից [16] Բոլոնյայում նշանակվել է մաթեմատիկայի, բնափիլիսոփայության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, թեև երբեք չի պաշտոնավարել[13]։ Լաուրա Բասիից հետո նա երկրորդ կինն էր, ում շնորհվել է համալսարանի պրոֆեսորի կոչում[17]։ 1752 թվականին՝ հոր մահից հետո իրականացրել է իր նվիրական երազանքը և ուսումնասիրել աստվածաբանություն, մասնավորապես՝ եկեղեցու հայրերին, նվիրվել է աղքատներին, անտուն և հիվանդ մարդկանց՝ իր ստացած նվերները տալով նրանց, գումար աղերսել նրանց կարիքները հոգալու համար։ 1783 թվականին Միլանում հիմնադրել է և ղեկավարել տարեցների «Opera Pia Trivulzio» տունը[13]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անեզիի կոր
- Հարվածային խառնարան Վեներա մոլորակում[18]
- 16765 Անեզի աստերոիդ (1996)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Scienza a due voci — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gliozzi M., Orlandelli G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960. — Vol. 1.
- ↑ 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Canepari, L. (1999, 2009) Dizionario di pronuncia italiana Արխիվացված 2013-05-15 Wayback Machine. Bologna, Zanichelli.
- ↑ Alic, Margaret (1986). Hypatia's Heritage. 124 Shoreditch High Street: The Women's Press. էջ 138. ISBN 0-7043-3954-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ A'Becket, 1913
- ↑ «Maria Gaetana Agnesi». Agnesscott.edu. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Moar, Eli (2013). «Maria Agnesi and Her "Witch"». Trigonometric Delights. Princeton University Press. էջեր 108–111. ISBN 9780691158204.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Ogilvie, Marilyn Bailey (1986). Women in science: antiquity through the nineteenth century : a biographical dictionary with annotated bibliography (3rd print ed.). Cambridge, Mass.: MIT Press. էջ 27. ISBN 0-262-15031-X.
- ↑ 14,0 14,1 14,2 Osen, Lynn M. (1974), Women in Mathematics, MIT Press, էջեր 40–41.
- ↑ Gliozzi, Mario. "Agnesi, Maria Gaetana". Dizionario Biografico degli Italiani (in Italian). Enciclopedia Italiana
- ↑ Chisholm, 1911
- ↑ Pickover, Clifford. The Math Book. Sterling Publishing, 2009, p. 180.
- ↑ Atlas of Venus, by Peter John Cattermole, Patrick Moore, 1997, ISBN 0-521-49652-7, p. 112
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գաետանա Անեզի» հոդվածին։ |
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1718 ծնունդներ
- Միլան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 1799 մահեր
- Միլան քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Աստվածաբաններ
- Իտալացի կին գիտնականներ
- Իտալացի մաթեմատիկոսներ
- Իտալացի փիլիսոփաներ
- Կին լեզվաբաններ
- Կին մաթեմատիկոսներ
- Կին փիլիսոփաներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ոչ գեղարվեստական գրողներ