Մադուրայ
Բնակավայր | ||
---|---|---|
Մադուրայ | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Մադուրայ | |
Մակերես | 147,97 կմ² | |
ԲԾՄ | 101±1 մետր | |
Բնակչություն | 1 561 129 մարդ (2015) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 452 | |
Փոստային դասիչ | 625001 | |
Պաշտոնական կայք | maduraicorporation.in | |
| ||
Մադուրայ ( թամիլերեն՝ மதுரை ), քաղաք Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում, որը նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, նահանգի մշակութային մայրաքաղաքը և խոշորագույն բնակավայրերից մեկը. 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1.017.865[1] [Ն 1] . այդ ցուցանիշով 33-րդ տեղն է գրավում Հնդկաստանում և 3-րդ տեղը՝ նահանգում[3] Վայգայ գետի ափերին տարածված քաղաքը խոշոր բնակավայր է եղել առնվազն երկու հազարամյակ և ունի երկուսուկես հազար տարվա վկայված պատմություն[4][5] Կառուցվել է Պանդյան Ռաջա Կուլասեխարայի կողմից և եղել է Հարավային Հնդկաստանի Պանդյան տիրակալների նախկին մայրաքաղաքը։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը հինդուիստների կողմից պաշտվող Մինակշի տաճարն է։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հայտնի է տարբեր անուններով՝ Մադուրայ, Կուդալ, Մալիգաի Մաանագար, Նաանմադակուդալ և Թիրուավայ։ «Մադուրայ» բառը ծագել է մադուրա («քաղցրություն») բառից. դա ակնարկում է աստվածային նեկտարը, որը քաղաքի վրա թափվել է Շիվա աստծու մազերից [6]։ Մեկ այլ վարկածի համաձայն, «Մադուրայ» անունը ծագել է մարութամ բառից, որը նշանակում է լանդշաֆտի հատուկ տեսակ, որն առանձնացվել է Սանգամի ժամանակաշրջանում։ Հարևան Դինդիգալ շրջանում կա մի քաղաք, որը կոչվում է Վադա Մադուրայ («Հյուսիսային Մադուրայ»), Սիվագանգայ շրջանում էլ հայտնի է Մանամադուրայ քաղաքը։ 7-րդ դարի բանաստեղծ Պարանջոթի Մունիվարի « Thiruvilayaadal puraanam » պոեմում թվարկված են այլ անուններ, որոնցով հայտնի էր քաղաքը [6] [7]։ Կուդալ նշանակում է գիտնականների ժողով կամ համայնք. Նաանմադակուդալ նշանակում է չորս աշտարակների միացում և վերաբերում է քաղաքի չորս գլխավոր ամրոցներին [6]։ Մադուրայը հաճախ պատկերավոր կերպով անվանվում է "Thoonga Nagaram", ինչը նշանակում է "քաղաք, որը երբեք չի քնում".[8]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել առնվազն մ.թ.ա. երրորդ դարից։ . ե. [9] . Թերեւս Մադուրայը Մեթորան է, ուր մ.թ.ա. 3-րդ դարում. այցելել է Մեգասթենեսը [10]։ Քաղաքը հիշատակում է նաև Կաուտիլյան (Ք.ա. 370-283 թթ.) [11] Արտաշաստրաում [10]։ Սանգամի գրական հուշարձանները, ինչպես, օրինակ, « Mathuraikkansi »-ն, նշում են Մադուրայի կարևորությունը որպես Պանդյա պետության մայրաքաղաքի [12]։ Մադուրայը հիշատակվում է նաև հին հռոմեացի պատմաբաններ Պլինիոս Կրտսերի (մ.թ. 61 - մոտ 112), Պտղոմեոսի (մոտ 90 - մոտ 168 թթ.), աշխարհագրագետ Ստրաբոնի (մ.թ.ա. 64/63 - մոտ մ.թ. [13] երկերում, ինչպես նաև Էրիթրեական ծովի Պերիպլուս-ում [14]։
Սանգամյան ժամանակաշրջանի ավարտից հետո ժամանակակից Թամիլ Նադուի մեծ մասը, ներառյալ Մադուրայը, անցել է Կալաբրա պետության վերահսկողության տակ, որին հետագայում՝ մոտ 590 թվականին տիրել է Պանդյա պետությունը. [15] [16]
9-րդ դարի սկզբին Մադուրայն անցել է Չոլա պետության [17] վերահսկողության տակ և այդ կագավիճակում գտնվել մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկրորդ Պանդյա կայսրությունը Մադուրայը դարձրել է իր մայրաքաղաքը [17]։ Կուլասեքարա Պանդյայի մահից հետո (1268–1308) Մադուրայն ընկել է Դելիի սուլթանության վերահսկողության տակ [17], սակայն կարճ ժամանակ անց Մադուրայի սուլթանությունը անջատվել է Դելիի սուլթանությունից և գոյություն ունեցել որպես անկախ պետություն մինչև որ 1378 թվականից սկսած՝ աստիճանաբար նվաճվել է Վիջանայագարի կայսրության կողմից։ [18] 1559 թվականին՝ Նայակ արքայատոհմի օրոք Մադուրայը վերականգնել է իր անկախությունը [18]։ Նայակների իշխանությունն ավարտվել է 1736 թվականին, և Մադուրայը 18-րդ դարի կեսերին հաջորդաբար գրավվել է Չանդա Սահիբի (1740–1754), Կառնատիկի Նավաբի և Մուհամմադ Յուսուֆ Խանի (1725–1764) կողմից [10] :
1801 թվականին Մադուրայն անցել է բրիտանական արևելյան հնդկական ընկերության անմիջական վերահսկողության տակ և միացվել Մադրասի նախագահությանը [19] [20]։ Իր կառավարման սկզբնական շրջանում բրիտանական կառավարությունը նվիրատվություններ ՝ արել Մեենակշիի տաճարին, մասնակցել հինդուիստական տոներին [21]։ 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում Մադուրայը զարգանալով՝ դարձել է քաղաքական և արդյունաբերական կենտրոն, դարձել նաև Մադուրայ շրջանի վարչական կենտրոնը [21]։ 1837 թվականին անգլիացիներն ավերեել են քաղաքային բերդի ամրությունները [22]։ Խրամը ցամաքեցվել է, շինարարական աղբը օգտագործվել նոր փողոցներ կառուցելու համար [23]։ Քաղաքը մունիցիպալ կարգավիճակ է ստացել 1866 թվականին [24]։
Հենց Մադուրայում է, որ Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման նշանավոր առաջնորդ Մահաթմա Գանդին 1921 թվականին առաջին անգամ սկսել է օգտագործել կոնքակապը որպես իր հագուստի մաս՝ այն տեսնելով տեղի գյուղացիների վրա [25] : 1939 թվականին Մադրասի նախագահությունը Չակրավարտի Ռաջգոպալարիայի ղեկավարությամբ օրենք ընդունեց տաճար ընդունելու և փոխհատուցում վճարելու մասին՝ վերացնելով հինդուիստական տաճարներ շանարների ու դալիթների կաստաների ներկայացուցիչների մուտք գործելու սահմանափակումները [26] [27]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադուրայը գտնվում է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի հարավում, նահանգի մայրաքաղաք Չեննայից 498 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 101 մ է։ Մադուրայով հոսում է Վայգայ գետը՝ բաժանելով այն գրեթե 2 հավասար մասերի։ Քաղաքի մակերեսը կազմում է 52 կմ², իսկ ագլոմերացիայիը՝ 178 կմ²։
Քաղաքի կլիման արևադարձային է, բավականին տաք և չոր։ Տեղումներ մեծ մասամբ լինում են հյուսիսարևելյան մուսսոնի ժամանակ (հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին)։
Մադուրայ, India (1981-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 39.1 (102.4) |
38.5 (101.3) |
41.7 (107.1) |
42.1 (107.8) |
44.5 (112.1) |
42.2 (108) |
40.6 (105.1) |
40.0 (104) |
39.8 (103.6) |
40.0 (104) |
38.0 (100.4) |
37.0 (98.6) |
44.5 (112.1) |
Միջին բարձր °C (°F) | 30.8 (87.4) |
33.3 (91.9) |
36.0 (96.8) |
37.2 (99) |
37.9 (100.2) |
37.2 (99) |
36.5 (97.7) |
36.2 (97.2) |
35.1 (95.2) |
33.1 (91.6) |
30.6 (87.1) |
30.0 (86) |
34.5 (94.1) |
Միջին ցածր °C (°F) | 19.6 (67.3) |
21.5 (70.7) |
23.4 (74.1) |
25.6 (78.1) |
26.3 (79.3) |
26.2 (79.2) |
25.9 (78.6) |
25.5 (77.9) |
24.6 (76.3) |
23.7 (74.7) |
22.7 (72.9) |
21.3 (70.3) |
23.9 (75) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 15.6 (60.1) |
14.5 (58.1) |
16.9 (62.4) |
19.4 (66.9) |
17.8 (64) |
17.8 (64) |
19.4 (66.9) |
20.6 (69.1) |
18.5 (65.3) |
18.9 (66) |
17.2 (63) |
16.7 (62.1) |
14.5 (58.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 8.5 (0.335) |
11.0 (0.433) |
18.3 (0.72) |
60.1 (2.366) |
80.6 (3.173) |
34.3 (1.35) |
56.9 (2.24) |
93.9 (3.697) |
121.5 (4.783) |
185.8 (7.315) |
147.2 (5.795) |
51.3 (2.02) |
569.4 (22.417) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 0.8 | 1.1 | 1.2 | 3.3 | 4.0 | 2.2 | 2.9 | 4.6 | 6.6 | 9.7 | 6.8 | 3.4 | 46.6 |
% խոնավություն | 77 | 77 | 76 | 72 | 70 | 68 | 70 | 71 | 71 | 76 | 78 | 78 | 74 |
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}} | |||||||||||||
Աղբյուր #2: Weather Atlas[28] |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Մադուրայի բնակչությունը կազմում էր 1,017,865 մարդ՝ յուրաքանչյուր 1000 տղամարդու դիմաց 999 իգական սեռի ներկայացուցչի հարաբերակցությամբ, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան ազգային ցուցանիշ 929-ը [29]։ Մինչև վեց տարեկան 100 324 երեխա կա, որից 51 485 տղա և 48 839 աղջիկ։ Գրագիտության մակարդակը կազմում է 81,95% [30]։ Ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 1 462 420 մարդ։ Քաղաքի ագլոմերացիան մեծությամբ երրորդն է Թամիլ Նադու նահանգում և 31-րդը՝ երկրում [31] [32]։
Ամենատարածված լեզուն թամիլերենն է (տեղական բարբառը) [6] [33] [34]։
2001 թվականին բնակիչների 32,6%-ն ապրում էր տնակային թաղամասերում, գռիհներում. դա զգալիորեն գերազանցում է ազգային մակարդակը՝ 15,05%-ը։ [35] [36]
Բնակչության թվաքանակի դինամիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951թ.՝ 361781 մարդ ;
- 1961թ.՝ 424,810 մարդ ;
- 1971թ.՝ 549114 մարդ ;
- 1981թ.՝ 820.891 մարդ ;
- 1991թ.՝ 940.989 մարդ ;
- 2001թ.՝ 928,869 մարդ ;
- 2011թ.՝ 1,017,865 մարդ
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադուրայի օդանավակայանը գտնվում է քաղաքի երկաթուղային կայարանից 12 կմ հեռավորության վրա և ընդունում է ինչպես տեղական թռիչքներ Չենայ, Մումբայ, Բանգալոր և Դելի քաղաքներից, այդպես էլ՝ միջազգային թռիչքներ, օրինակ՝ Շրի Լանկայից ( Կոլոմբո )[37]։
Չորս ավիաընկերություններ Մադուրայի օդանավակայանից թռիչքներ են իրականացնում տեղական ու միջազգային ավելի քան 180 ուղղություններով՝ տեղափոխելով տարեկան մոտ 500 հազար ուղևոր և 0,025 միլիոն տոննա բեռ։
Մադուրայի օդանավակայանն ունի երկու տերմինալ և երկու հիմնական թռիչքուղի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադուրայը ավանդաբար եղել է գյուղատնտեսական շրջան, որտեղ բրինձը հիմնական մշակաբույս է։ Բամբակի մշակությունը ներդրվել է 16-րդ դարում՝ գյուղատնտեսական եկամուտները մեծացնելու նպատակով [38]։ Գյուղատնտեսությամբ զբաղվող տեղի բնակիչների եկամտի լրացուցիչ աղբյուրները ներառում են կաթնային անասնապահությունը, թռչնաբուծությունը, աղյուսի արտադրությունը, գորգագործությունն ու փայտագործությունը . Մադուրայի շրջակայքը հայտնի է նաև հասմիկի տնկարկներով [39] . իզուր չէ, որ այն պատկերավոր կերպով կոչվում է հասմիկի քաղաք։
Մադուրայը հարավային Հնդկաստանում կաուչուկի արտադրության սակավաթիվ կենտրոններից է [40], որն արտադրում է ձեռնոցներ, մարզական ապրանքներ, գորգեր, այլ կենցաղային իրեր և ավտոմեքենաների մասեր։ Ավտոմեքենաներ արտադրողները, ինչպիսիք են General Motors-ը, Ford-ը, Toyota-ն և Honda-ն, քաղաքի կաուչուկի արդյունաբերության հիմնական սպառողներն են [41]։
Քաղաքում է գործում Հնդկաստանում մոտոցիկլետների առաջատար արտադրողներից մեկը՝ TVS խումբը։ Կան նաև թեթև և քիմիական արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ, գրանիտի մշակման արտադրամասեր [42]։
Ջանքեր են գործադրվում քաղաքում ՏՏ ոլորտը զարգացնելու ուղղությամբ. գործում են ծրագրային ապահովման ընկերություններ, որոնցից է Honeywell Technology Solutions-ը [43]։ Նահանգի կառավարությունը Մադուրայում ՏՏ զարգացման համար ստեղծել է երկու հատուկ տնտեսական գոտի, որոնք ներկայումս ամբողջությամբ զբաղեցված են [44] [45]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Socio-Economic Resources Profiling». Madurai Corporation. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Madurai District census handbook» (PDF). Government of India. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Tamil Nādu – City Population – Cities, Towns & Provinces – Statistics & Map». Thomas Brinkhoff. 2011. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Geiger, Wilhelm (1912). The Great Chronicle of Ceylon. Oxford University Press. էջ 59.
- ↑ «ASI just found a 2500 year old city». The Times of India. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Harman, 1992, էջեր 30–36
- ↑ Reynolds, 1987, էջեր 12–25
- ↑ «Madurai Thoonga Nagaram». Serendib (BT Options Pvt Ltd). 2017 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Zvelebil, 1992, էջ 27
- ↑ 10,0 10,1 10,2 Harman, 1992
- ↑ Agarwal, 2008, էջ 17
- ↑ Mangudi Marudanar, 2004
- ↑ Bandopadhyay, 2010
- ↑ Reynolds, 1987
- ↑ Dalal, 1997, էջ 128
- ↑ Kersenboom Story, 1987, էջ 16
- ↑ 17,0 17,1 17,2 Salma Ahmed, 2011, էջ 26
- ↑ 18,0 18,1 V. Vriddhagirisan, 1995, էջ 115
- ↑ Markovits, 2004, էջ 253
- ↑ B.S., 2011, էջ 582
- ↑ 21,0 21,1 King, 2005
- ↑ Reynolds, 1987, էջ 18
- ↑ Narasaiah, 2009, էջ 85
- ↑ Madurai Corporation – citizen charter
- ↑ Gandhi Memorial Museum, Madurai
- ↑ Press Information Bureau archives, Government of India
- ↑ The Hindu, 26 February 2011
- ↑ «Climate and monthly weather forecast Madurai, India». Weather Atlas. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ National Sex Ratio 2011
- ↑ Madurai 2011 census
- ↑ Madurai UA 2011 census data
- ↑ Largest metropolitan areas
- ↑ Deccan Chronicle, 2013
- ↑ Primary Census data – religion
- ↑ Stanley, 2004
- ↑ City Development Plan of Madurai, 2004
- ↑ «Madurai Airport». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Parthasarathi, 2007, էջ 53
- ↑ National Geographic, 2008, էջ 155
- ↑ Bansal, 2005
- ↑ The Hindu, 25 October 2007
- ↑ Industries in Madurai
- ↑ 36 cities that will shape India's future
- ↑ ELCOT website
- ↑ The Hindu, 7 December 2008
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «36 cities that will shape India's future». Rediff. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- «Agricultural College and Research Institute, Madurai». Agricultural College and Research Institute, Madurai. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «AIADMK revives Chennai Monorail Project – southindia – Chennai – ibnlive». IBNLive. 2011 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Airports Authority of India – Madurai Airport». Airports Authority of India. 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- «Airports Authority of India – Madurai Airport». Aai.aero. 2011 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
- «ASI just found a 2500 year old city». Times of India. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- «A site of human settlements turned into a coconut grove». Times of India. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- «Archealogical excavation uncovers Roman Pandyan trade links». The Hindu. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- «An industry that can bolster the economy of Madurai». The Hindu. Chennai, India. 2007 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- «Catholic Diocese of Madurai». Archdiocese of Madurai. 2011. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
- «Census Info 2011 Final population totals – Madurai». Office of The Registrar General and Census Commissioner, Ministry of Home Affairs, Government of India. 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
- «Cities having 1 lakh population – Census 2011». Directorate of census operations – Tamil Nadu. Արխիվացված է օրիգինալից (XLS) 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Climatology of Madurai». Indian Meteorological Department. 2011. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
- «Climate - Record highs and lows of Madurai» (PDF). Indian Meteorological Department. 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
- «Wake-up call for Madurai's sleepless». The Hindu. Madurai. 2013 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
- «Department of Agriculture». Madurai Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- «Dinakaran Madurai». «Динакаран». Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Dinamalar e-paper Madurai». «Динамалар». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Gandhi Memorial Museum, Madurai». Bombay Sarvodaya Mandal / Gandhi Book Centre. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- «HC orders disbursal of salaries to American College staff». The Times of India. Madurai. 2011 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Kabaddi tournament to be held in Madurai». The Hindu. Madurai. 2010 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «List of Colleges affiliated to Madurai Kamarajar University». Madurai Kamarajar University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «List of Colleges in Madurai». Government of Tamil Nadu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «Madurai airport all set to get international flights». The Times of India. 2011 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- «Madurai Airport's History». Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- «Madurai Airport». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- «Madurai – List of Police Stations». Tamil Nadu Police. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «Madurai Airport». Chennai, India: Airport Authority of India. 2012 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին.
- «Madurai Corporation – Bus stand». Madurai Corporation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- «Madurai Corporation – citizen charter». Madurai Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- «Madurai Corporation – General information». Madurai Corporation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- «Madurai District Police». Tamil Nadu police. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «Madurai Kamarajar University». Madurai Kamarajar University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «Malaimalar Madurai». Malaimalar. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Maps, Weather, and Airports for Madurai, India». Falling Rain Genomics, Inc. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
- «Meenakshi Temple, India». 7wonders. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
- «Members of Lok Sabha from Tamil Nadu». Government of Tamil Nadu. 2014. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
- «Muslims in Madurai threaten to boycott polls». Deccan Chronicle. Madurai. 2011 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- «National Highways passing through Madurai» (PDF). National Highways Authority of India. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
- «Provincial Directory: Madurai-Ramnad». Anglician Communion. 2011. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
- «New Terminal at Madurai airport inaugurated». Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- «New Deputy Mayor elected». The Hindu. 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- «Rajaji Park to be spruced up at a cost of Rs.10 lakhs». The Hindu. Madurai. 2005 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Regional passport office». Madurai passport office. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
- «Southern Railway Madurai division». Southern Railway (India). Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Suryan FM Madurai». Suriyan FM Madurai. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «Tamil Nadu / Madurai News: Efforts on to get mega hospital for Madurai». The Hindu. Chennai, India. 2007 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
- «Tamil Nadu State Transport Corporation (Madurai) Limited». Tamil Nadu State Transport Corporation (Madurai) Limited. 2011. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- «Temperature is on an increasing trend in Madurai during summer». The Hindu. 2010 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- «The Hindu Madurai». The Hindu. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «The Indian Express Publications». The Indian Express Group. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «The Lady Doak College». Lady Doak College. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «The Madura College». The Madura College. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «The Tamil Nadu Dr. Ambedkar Law University – Affiliated Government law colleges». Tamil Nadu Dr. Ambedkar Law University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «The Times of India Madurai». The Times of India. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- «TN Govt GO #220» (PDF). Government of Tamil Nadu. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
- «Tourism in Madurai». Madurai, India: National Informatics Centre, Government of Tamil Nadu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- «Tourism works around temple to be over by March». The Hindu. Chennai, India. 2007 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- «Tourist places in Madurai». Madurai, India: Tamil Nadu Tourism Development Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- «Train Running Information». Indian Railways. Վերցված է 2008 թ․ հունիսի 15-ին.
- «Water Supply Details» (PDF). Corporation of Madurai. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- «Water year – District ground water brochure, Madurai district» (PDF). Ministry of water resources, Government of India. 2007. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- Annamalai, S. (2006 թ․ հուլիսի 1). «Madurai soil for Cleveland». The Hindu. Chennai, India. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- Annesley, James Climate of Madura // Researches into the causes, nature, and treatment of the more prevalent diseases of India. — London: Longman, Brown, Green, and Longmans, 1841.
- Campantar Tirumurai 1 Moondram Thirumurai. — Online: Project Madurai, 2004.
- Campantar Tirumurai 3 Muthal Thirumurai. — Online: Project Madurai, 2004.
- City Development Plan of Madurai City Development Plan of Madurai. — Madurai: Madurai Corporation, 2004.Արխիվացված է Ապրիլ 28, 2015 Wayback Machine-ի միջոցով:
- Ganapathy, Subramaniyan Cotton in Madurai District: An Econometric Analysis. — Norther Book Centre, 1987. — ISBN 81-85119-31-7
- J., Arockiaraj (2012 թ․ հունիսի 11). «Eco park to be added incentive for tourists». The Times of India. Madurai. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
- Mangudi Marudanar Mathuraikanchi. — Online: Project Madurai, 2004.
- Narasaiah Aalavai – Madurai Managarathin Kadhai. — Palaniyappa Brothers, 2009. — С. 85. — ISBN 978-81-8379-517-3
- Quintanilla, Sonya Rhie History of Early Stone Sculpture at Mathura, Ca. 150 BCE-100 CE. — Concept Publishing Company, 2007. — ISBN 90-04-15537-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Maduraiին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Official government website of Madurai District
- Tamil Nadu Chamber of Commerce and Industry, Madurai(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադուրայ» հոդվածին։ |
|
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found