Հարֆ ալ-Մուսեյթիրա
Քաղաք | ||
---|---|---|
Հարֆ ալ-Մուսեյթիրա | ||
արաբ․՝ حرف المسيترة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Լաթակիայի մարզ | |
Մինտակա | ալ-Կարդահայի գավառ | |
Նահիյա | Հարֆ ալ-Մուսեյթիրայի շրջան | |
ԲԾՄ | 850 մ | |
Բնակչություն | 2540 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Հարֆ ալ-Մուսեյթիրա (արաբ․՝ حرف المسيترة), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ալ-Կարդահայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Շրջանն ունի 6 609 բնակչություն։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությմբ զբաղվող գործարաններ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարֆ ալ-Մուսեյթիրան գտնվում է ալ-Նուսայրիայի լեռներում՝ 850 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Լաթակիա քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք է, 10 կմ հեռավորության վրա գտնվում է Ալ-Կարդահա քաղաքը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի տվյալներով՝ շրջանի բնակչությունը կազմում է 6 609 մարդ[1]։ Հիմնական մեծամասնությունը մուսուլմաններ են՝ ալավիներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սիրիայի մարդահամար, 2004