Հանս ֆոն Աախեն
Հանս ֆոն Աախեն գերմ.՝ Hans von Aachen | |
---|---|
Ծնվել է | 1552[1][2][3][…] |
Ծննդավայր | Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3][…] |
Վախճանվել է | մարտի 4, 1615[4][5][6][…] |
Մահվան վայր | Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3][…] |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ, դիմանկարիչ, դիվանագետ և դիզայներ |
Ոճ | գերմանական Վերածնունդ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Պարիսի դատը |
Մեկենասներ | Ռուդոլֆ II[2] |
Աշակերտներ | Փիթեր Այզեքս |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Ամուսին | Ռեգինա դի Լասսո |
ստորագրություն | |
Hans von Aachen Վիքիպահեստում |
Հանս ֆոն Աախեն (գերմ.՝ Hans von Aachen, 1552[1][2][3][…], Քյոլն, Կուրրեյնի շրջան, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3][…] - մարտի 4, 1615[4][5][6][…], Պրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1][3][…]), գերմանացի գեղանկարիչ։ Ֆոն Աախենը համարվում է մաներիզմի տիպիկ ներկայացուցիչ։ Նրա վրձնին են պատկանում հիմնականում ալեգորիկ, դիցաբանական և կրոնական կտավներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարչություն ուսանել է Քյոլնում, նրա ուսուցիչն էր ներկայումս սակավաճանաչ նկարիչ Գեորգ Էրիխը։ 22 տարեկան հասակում (1574), ամենայն հավանականությամբ, դառնալով Քյոլնի գեղանկարիչների գիլդիայի անդամ, նա մեկնեց Իտալիա, որտեղ դարձավ Գասպար Ռեմի աշակերտը։ Իտալիայով ճանապարհորդելիս Աախենը եղել է Ֆլորենցիայում, Հռոմում և, հնարավոր է, Վենետիկում։
Աախենի մաներիզմական ոճի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Տինտորետտոյի և Կարավաջոյի ստեղծագործությունները։ Բացի այդ վարպետներից, ողջ ընթացքում Հանս ֆոն Աախենի աշխատանքների վրա մեծ ազդեցություն են թողել նաև Գերմանիայում այն ժամանակ քաջ հայտնի գեղանկարիչներ Բարտոլոմեուս Սպրանգերը (1546-1611) և Հենդրիկ Գոլցիուսը (1558-1617)։
1587-1596 թվականներին Աախենը աշխատում էր Գերմանիայում, որտեղ և ձեռք է բերում նուրբ հոգեբանություն ունեցող դիմանկարչի համբավ, աշխատելով Քյոլնի, Մյունխենի, Աուգսբուրգի ազնվական ընտանիքներում։ Հանս ֆոն Աախենը մի քանի կտավ է նկարել նաև Բավարիայի դուքս Վիլհելմի համար։
Աախենի ստեղծագործական ծաղկման շրջան համարվում է Ռուդոլֆյան Պրահայի ժամանակաշրջանը։ 1592 թվականին Հանս ֆոն Աախենը նկարեց Ռուդոլֆ II կայսեր պաշտոնական դիմանկարը, ինչից հետո հեռակայորեն հայտարարվեց պալատական նկարիչ և հրավիրվեց Պրահա (այնտեղ է տեղափոխվել 1597 կամ 1601 թվականին)։ Այդ դիմանկարը հանդիսանում է կայսեր ամենահայտնի նկարը։ Ըստ պատմաբանների ֆոն Աախենը հանդիսանում էր Ռուդոլֆ II կայսեր հավատարմատար անձ։ Հավանաբար հենց այս փաստն է պատճառ հանդիսացել կտավի վրա կայսեր ոչ միայն արտաքին, այլ նաև բնավորության գծերի ճշգրիտ արտացոլումը։ Ըստ հայտնի լինելու այդ դիմանկարի հետ կարող է մրցակցել միայն Ջուզեպպե Արչիմբոլդո վրձնին պատկանող Ռուդոլֆ II կայսեր դիմանկարը, որտեղ պատկերվում է բանջարեղենի, մրգերի և հատապտուղների ամբողջություն, որոնք կազմում են կայսեր դեմքը։
Գեղանկարչությամբ զբաղվելուց զատ, 1596 թվականից Հանս ֆոն Աախենը աշխատում էր Հաբսբուրգների ընտանիքում, որպես դիվանագետ։ Նա շատ է ճանապարհորդել դիվանագիտական միսիաների կազմում, ինչպես նաև Ռուդոլֆ II կայսեր հավաքածուի համար նոր նկարներ ձեռք բերելու նպատակով։ 1594 (կամ 1605) թվականին նկարչին շնորհվում է ազնվականի տիտղոս։ 1596 թվականին Հանս ֆոն Աախենը կնության է առնում պալատական երգահան դուքս Օրլանդո դի Լասսոյի աղջկան։ 1601 թվականին Հանս ֆոն Աախենը վերջնականապես տեղափոխվում է Պրահա և մնում է այնտեղ մինչև իր վախճանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս ֆոն Աախենը հակված էր շարժական, թեթև, սահուն պատկերների, անկայուն չափսերի, ջերմ, հագեցած գույների, որը ձգվում էր դեպի XVI դարի վենետիկյան գեղանկարչական դպրոց։ Նրա աշխատանքների հիման վրա ստեղծված փորագրությունները մեծ ազդեցություն են ունեցել Կենտրոնական Եվրոպայի գեղանկարչության վրա։ Հանս ֆոն Աախենի նկարները հանդիսանում են մաներիզմի բարդ արվեստի նմուշներ։ Հանս ֆոն Աախենը նկարում էր դիցաբանական, բարդ ալեգորիկ և կրոնական թեմաներով նկարներ, ինչպես նաև դիմանկարներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Höper C. Aachen [Aach; Ach; Acha, Hans [Johann; Joan] von] // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T000015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://argumenti.ru/health/n230/54565
- http://www.art-drawing.ru/gallery/category/1-aachen-hans-von
- http://www.art-drawing.ru/biographies/brief-biographies/1787-hans-von-aachen
- https://portal.dnb.de/opac.htm?method=simpleSearch&cqlMode=true&query=idn%3D118643525
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս ֆոն Աախեն» հոդվածին։ |
|